Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 8:55-ի սահմաններում, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳՏԿ հողատարածքում՝ անասնագոմի հետնամասում, հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակի
Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները
Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամների անունները: ԲՀԿ խմբակցությունում կընդգրկվի ավագանու 5 անդամ, իսկ «Լույս» խմբակցությունում՝ 3: ԲՀԿ ավագանու անդամներ 1.Արման Աբովյան-խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդատու 2.Միքայել Մանրիկյան-ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս 3.Արմեն Ներսիսյան-«Համերաշխություն» ՀԿ նախագահ 4.Մարկոս Հարությունյան-«Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն 5.Հռիփսիմե Առաքելյան-լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։ ԲՀԿ ցուցակից
Շարլ Ազնավուրը վախճանվել է
94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս-Պրեսը»: Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավում՝ իր տանը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լենա Նազարյան. «Շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ»
Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ: Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ է լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք
«Արարատը» կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը
«Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն այսօր ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը: «Արարատը» կգլխավորի փորձառու հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, ով երկար տարիների փորձ ունի ու աշխատել է Բարձրագույն խմբի մի քանի ակումբների հետ: Ակումբի մարզչական շտաբում կընդգրկվեն Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Կիրակոսյանը: «Արարատ»
2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով. ԿԲ խոսնակ
Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների. 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն): 2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են
Հայկ Սարգսյանը` «զրպարտանքի անատոմիայի» եւ իր հրաժարականի մասին
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԵՊՀ մի խումբ պրոֆեսորներ փորձում են իջեցնել տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի վարկանիշը, նաեւ նամակներ հղում տարբեր ատյաններ ու պահանջում նրա հրաժարականը Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց. «10 տարի առաջ ես ունեցել եմ դեկանի այլընտրանքային մրցակցություն եւ հաղթել եմ: Այս 10 տարիների ընթացքում ֆակուլտետը իմ եւ ոչ
«Մայրիկի օրագիրը » գիրքն առաջին հայալեզու հանրագիտարանն է մայրերի համար
Գերմանաբնակ ակտիվ մայրիկ Մերի Սարիկյանը, ով իր դստեր՝ Էմիլիի հետ հայտնի է ինստագրամում ու ֆեյսբուքում եւ վարում է իր բլոգը, Երեւանում ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը »: Հայալեզու գրքի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին հայ մայրիկներն իրենց փոքրիկների հետ, ապագա մայրեր, շոու-բիզնեսի դեմքեր, Մերիի հետևորդներն ու հարազատները: Emily and Mommy-ի միջոցառումն ավելի քան գունեղ ու
Գերմանիան զգալիորեն նվազեցրել է զենքի ծավալների մատակարարումը Թուրքիային
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։ Ի պատասխան այդ հարցադրմանը` Գերմանիայի էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունը տվյալներ է ներկայացրել։ Ըստ այդմ՝ 2018թ. մարտի 14-ից մինչ օրս Թուրքիային զենքի մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն է տրվել՝ ընդհանուր 916.902 եվրո արժողությամբ: Համեմատության համար սույն
«Հայրենիք» կինոթատրոնը վերջապես ֆիլմ «կտեսնի»
Տաճարի սկզբունքով կառուցված «Հայրենիք» կինոթատրոնը նախագծել է հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը: Այն ժամանակին վաճառվել է գրոշներով ու ձեռքից ձեռք անցել: «Հայրենիք» կինոթատրոնը բացվել է 1951թ., եւ առաջին ֆիլմը, որ ցուցադրվել է այստեղ, եղել է «Բեռլինի անկումը»: Երկու տասնամյակից ավելի է՝ «Հայրենիք» կինոթատրոնում ֆիլմեր չեն ցուցադրվում: Եվ շատ խորհրդանշական է, որ «Սոսե» կինոփառատոնի բացումը Հայրենիք» կինոթատրոնում
«Քաղաքացիական պայմանագիրը» չի պաշտպանում կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը
Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը ( Նա ՔՊ Հրազդանի կառույցի ղեկավարն է.- խմբ.): Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին։ Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ
«Հացադուլ կհայտարարեմ, Հայաստանի կռված տղեքին ոտքի կհանեմ». Մարալիկում վիճակը թեժանում է
Այսօր առավոտյան ժամը 9-ից Մարալիկի բնակիչները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, աշխատավայր չեն թողել թե՛ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին և թե՛ այդ շենքում տեղակայված մյուս կառույցների՝ սոցիալական ծառայության, նոտարի աշխատակիցներին։ Մոտ 1 ու կես ամիս է՝ նրանք տարբեր ցույցերով՝ Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը փակելով, նստացույցեր անցկացնելով՝ պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Մարալիկցիներն այս անգամ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի
Առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հուշարձան-շենքի կայունությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան: Հուշարձան-շենքի կողային
«Ոնց որ ՀՀԿ-ի մեծ մասը եղել է ԵԿՄ անդամ, այնպես էլ ԵԿՄ-ականները եղել են ՀՀԿ անդամ». Գագիկ Մելքոնյան
Ըստ «Ազատամարտիկների դաշինքի» անդամի՝ այժմ ԵԿՄ-ում մնացել են այն տղաները, որոնք հենց սկզբից եղել են ԵԿՄ անդամներ:
Ադրբեջանը պատրաստ է կառուցողական շփումների, հավաստիացնում են Ալիևի աշխատակազմից
Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա հիշեցրել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է
Պաշտոնաթող անձանց պարտավորեցնելու են Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերի
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը նախկինում Սահմանադրական փոփոխությունների ժամանակ արել է նման առաջարկ, որ պաշտոնաթող անձանց էլ պարտավորեցնեն տեղեկատվություն տրամադրել, բայց իրեն մերժել են. «Ես հիմա ուզում եմ ճշտել՝ որտե՞ղ է գրած, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերի: Այդ առաջարկը մերժվել է եւ հիմա գործող պաշտոնատար անձինք էլ կարող են չգալ»:
Փակ դռներ՝ լրագրողների համար. Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով
Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով Նախկին կառավարությունը Սերժ Սարգսյանի վարչապետությանը պատրաստվելիս փետրվարի 1-ին հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնությունը հաջողեց, և ԱԺ-ում մարտի 23-ին ընդունվեց։ Այսպիսով՝ ըստ օրենքի, կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ, նախարարներին արգելվում է առանց վարչապետի
Նիկոլ Փաշինյան. «Էականորեն կրճատվելու է ծառայողական ավտոմեքենաների ցանկը եւ թիվը»
Լուրջ բարեփոխումներ են սպասվում նաեւ ոստիկանության համակարգում
Ալիև-Փաշինյան կարճատև զրույցը կարևոր է բանակցային գործընթացի ակտիվացման համար. Մեթյու Բրայզա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Նրանց կողմից բանակցային գործընթացին հավատարմության համատեղ հավաստիացումները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը՝
Ի՞նչ են սպասում Հայաստանից ԵՄ-ում՝ հեղափոխությունից հետո
ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ԵՄ անդամ երկրներում նկատում են, որ քաղաքների դերակատարությունը կառավարման ոլորտում մեծացել է: ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայում Հայաստանից սպասելիքներն ավելի մեծ են: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Կիեւում անցկացվեց Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP)
Ադրբեջանի ՊՆ-ն նախագահի անունից նոր հրահանգներ է տվել բանակին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարը անձնակազմին է հասցրել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական բանակի վրա դրված առաջադրանքները, և հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող իրավիճակը՝ համապատասխան հրահանգներ է տվել՝ կապված մարտական հերթափոխության առավել որակյալ կազմակերպման,
Սահմանամերձ համայնքները 1 հեկտարի դիմաց կսուբսիդավորվեն, եթե ցորեն, գարի եւ այլ կերային մշակաբույսեր ցանեն
Կսուբսիդավորվեն 1-7 հեկտար ցանող բնակիչները
Ստվերային թատրոն՝ Գյումրու տոնին
Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով նշվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը: Քաղաքի մշակութային օջախներում և հասարակական վայրերում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ: Յուրօրինակ այս նախաձեռնությունը նպատակ ունի ծառայելու ազգային ավանդույթների, արհեստի և արվեստի վերականգմանն ու պահպանմանը, ազգային մշակույթը, ծեսերն ու տոները ավելի կազմակերպված դարձնելուն` որպես քաղաքի զարգացման գրավական: Քաղաքում տեղի ունեցած բազում միջոցառումների հետ մեկտեղ քաղաք էր
Գյումրեցի երիտասարդներին սովորեցնում են, որ նրանք ոչ թե ապագան են, այլ ներկան
«Փորձում ենք նրանց մեջ առաջացնել քաղաքացիական հասարակության մաս լինելու զգացումը, ուզում ենք, որ մեր երիտասարդները գիտակցեն՝ իրենք ոչ թե մեր ապագան են, այլ ներկան են: Իրենք պետք է փոփոխություններ անեն եւ որոշեն, թե ոնց պետք է լինի մեր ապագան»,- ներկայացնելով կազմակերպության առաքելությունը՝ ասաց Գյումրիում գործող «Երիտասարդների տուն, բաց երիտասարդների կենտրոն»-ի համակարգող Գայանե Առաքելյանը: Նրա խոսքով՝
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է. 150 հազար՝ 50-ի փոխարեն
2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ՀՕ-ում բաժանում է 1-ից 3-րդ հորիզոնականները
Մեկօրյա հանգստից հետո ազգային հավաքականները վերսկսել են պայքարը շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր աղջիկները 6-րդ տուրում թիմային 3:1 հաշվով հաղթեցին Ռուսաստանի ուժեղ թիմին: Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարան: Մարիա Կուրսովան հանգստանում էր: Այս հաղթանակից հետո մեր կանանց հավաքականը ԱՄՆ-ի եւ Վրաստան-1 թիմերի հետ 11-ական թիմային միավորով բաժանում է լավագույն եռյակը եւ
Վարչապետը հրապարակեց երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու նոր պայմանները
Երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել Երեւանում 7,5 տոկոս, մարզերում՝ 5,5 տոկոս հիպոթեքով
Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում մահացել է. ծնողները նամակ են գրել դատավորին՝ հորդորելով գործը չկարճել
Այսօր դատական նիստում Աննա Դանիբեկյանն ասաց, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ քրեական հետապնդումը Նիկողոսյանի նկատմամբ կարող է դադարեցվել, սակայն Արարատ Նիկողոսյանի ծնողներից դիմում է ստացել, որով վերջիններս հայտնել են, որ Արտակ Նիկողոսյանին՝ Արարատի հորը ուզում են ճանաչել՝ որպես Արարատ Նիկողոսյանի իրավահաջորդ: Ծնողները չեն ցանկանում, որ Արարատ Նիկողոսյանի նկատմամբ գործի վարույթը կարճվի:
Աննա Հակոբյան. «Պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է»
ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որտեղ մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Տիկնայք եւ պարոնայք, սիրելի ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջեւ, եւ ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի


















































