Օրվա լրահոսը
Երևանում շարունակվել են Հայաստանի և Կանադայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը
Հայկ Մարության. «Մեր ֆրակցիայում այնքան ուժեղ ընդդիմություն կա, որ ես մեկ-մեկ պետք է դիմեմ ԲՀԿ-ին եւ «Լույս»-ին»
Քաղաքապետը՝ սեւ-սպիտակների եւ «Մեր դեմ խաղ չկա»-ի մասին
Հայկ Մարության. «Չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սխալ ճանապարհով են գնացել»
Քաղաքապետը՝ թաղապետերին պաշտոնանկ անելու մասին
Կանադայի վարչապետի կարծիքը հարցրին՝ մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նույնպես կողմ էր մարիխուանայի օրինականացմանը ՀՀ-ում: Նա ասել էր, որ Հայաստանում դրա օրինականացումը ժամանակի հարց է:
ՍԴ նախկին նախագահի կարծիքով` Սահմանադրությունը թույլ է տալիս հաղթահարել ընթացիկ քաղաքական ճգնաժամը
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ օրենքում փոփոխություն կարելի է անել, որը թույլ կտա, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի՝ խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում
Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես
«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետն ասաց, որ մտադիր են ՀՀ-ում ներդրումներ անել ջրային ռեսուրսների կառավարման, կեղտաջրերի, կոշտ թափոնների կառավարման, մշակման, բնական ռեսուրսների ոլորտում. «Խմելու ջրի կառավարման եւ այլ հարցերում ՀՀ-ում ներդրումների մեծ պոտենցիալ կա , որը հետաքրքրական է կանադական ընկերությունների համար, կանադահայերի համար»:
Փաշինյանը Թրյուդոյին պատմել է Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին
Լրագրողները հետաքրքրվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, թե բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին կրակում են: Փաշինյանն ասաց, որ Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Թրյուդոյին: Կանադայի վարչապետն էլ ի պատասխան հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:
Կանադայի վարչապետի պատասխանը հարցին, թե ՀՀ-ում անորոշություն կա, ո՞նց եք ապագա հարաբերությունները պատկերացնում
Իսկ Փաշինյանը կանադացի լրագրողի այդ հարցին պատասխանեց. «Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ փոփոխություներ են եղել ՀՀ-ում: Իհարկե, երկրների հարաբերությունները առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն, բայց հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, հետեւյալն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին, ու այլեւս միշտ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնելու է ժողովրդին»:
Սասուն Խաչատրյանը չմեկնաբանեց Մայրապետյանի դեմ մեղադրանքի հնարավոր կապը Մարտի 1-ի գործի հետ
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Այսօր Երևանի նորընտիր քաղապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի մեկնաբանում Մայրապետյանի կալանավորումը 2008թ.-ի մարտի 1-ի գործի հետ կապելու հարցերը: «Այս պահին մեղադրանքի մեջ նման ձևակերպում չկա»,- ասաց ՀՔԾ պետը: Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց,
Երեւանի օղակաձեւ զբոսայգում բացվեց Տարաս Շեւչենկոյի հուշարձանը
Այսօր Երեւանի կենտրոնում՝ Երեւանի օղակաձեւ զբոսայգում, բացվեց մեծ ուկրաինացու՝ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուկրաինայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներ, Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Արձանը բացելու պատիվը տրվել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու
Իրավիճակն՝ առաջնագծում. հրադադարի ռեժիմը խախտել են 100-ից ավելի անգամ
Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն
Կանադայի եւ ՀՀ-ի վարչապետները անունով էին իրար դիմում՝ ցույց տալով իրենց ընկերական հարաբերությունները
Փաշինյանն ասաց, որ անձամբ ինքը մի քանի հանդիպում է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ եւ նրան համարում է իր լավ ընկերն ու բարեկամը. «Ոչ միայն ՀՀ-ի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, ինչը հայտնի կարգավիճակ էր նաեւ այս հանդիպումներից առաջ, այլ նաեւ անձամբ իմ ընկերն է, իմ բարեկամը»
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անթույլատրելի է Արցախի մեկուսացումը միջազգային և տարածաշրջանային գործընթացներից. Մասիս Մայիլյան
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի և Եվրամիության միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է Արցախի
Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն՝ եռագույնով գուլպաներով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեւսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցուցադրում իրենց եռագույնով գուլպաները։
Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ներկայացել էր ոստիկանություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 05:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Կիև-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է ներկայացել 23-ամյա Շանթ Բ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոց կալանքը փոփոխվել է անձնական երաշխավորության: ՀՀ ոստիկանություն
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 1500 քմ, Ջրվեժի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 8 հա, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհին՝
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին (տեսանյութ)
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։ Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։ Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության օպերատիվ
Քաղաքապետի ընտրության դասերը
Որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանյալ ու հովանավորյալ Հայկ Մարությանը՝ դերասան Կարգին Հայկոն, գրեթե ոչ ոք չէր կասկածում, բայց որ Հայկ Մարությանն իր մրցակիցներին կհաղթի այդաստիճան բացարձակ առավելությամբ, նույնիսկ Մարությանի սպիտակ համակիրներն ու հեղափոխական կողմնակիցները չէին կարող ենթադրել: Սա շատերի ու նաև անձամբ իմ կարծիքն է, իսկ եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ,
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սոչիում մասնակցել է միջազգային գիտաժողովի
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է: Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝
Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. Արայիկ Հարությունյանը` դպրոցի տնօրեններին
Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք: Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք… Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը
Գնացե´ք, սովորե´ք, յուրացրե´ք ժամանակակից գիտության վերջին նվաճումները. Արա Բաբլոյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և Հայաստանի բոլոր կողմերում ու նաև Արցախում դպրոցներ բացելու համար: Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից
«Իմ քայլի» նախընտրական թերթոններում Կապանը դարձել է Արմավիր
Հոկտեմբերի 21-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են երեք թեկնածուներ՝ անկուսակցականներ Գեւորգ Փարսյանը, Էդգար Հովհաննիսյանը եւ «Քաղաքացիական պայմանագրից» Նարեկ Բաբայանը։ Ընտրողներին բաժանված թերթոններում «Իմ քայլը» հեղափոխական շարժումը Կապանը, «որպես հեղափոխված Հայաստանի համայնքի կառավարման առանցք», վերջում դարձնում է Արմավիր։ Պարզ է ՝ որ տեխնիկական վրիպակ է. նույն տեսլականը «Իմ քայլը» նախատեսել է բոլոր քաղաքների համար։ Բայց
Հայաստանի քաղաքացին Վրաստանում բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում,
Ջասթին Թրյուդո. Կանադացիները միշտ կկանգնեն ատելության դեմ ու թույլ չեն տա, որ պատմությունը կրկնվի
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նա ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշահամալիրում, այնուհետ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։ Կանադայի վարչապետն այնուհետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա գրել է հարգանքի տուրք նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը. կանադացիները միշտ կկանգնեն ատելության դեմ ու թույլ չեն տա, որ պատմությունը
Նատալիա Կովալ. Ամեն անգամ ինչ-որ վայրից հիացած հեռանալով մտածել են, որ ավելի գեղեցիկը էլ չի կարող հանդիպել, սակայն, պարզվել է, որ Հայոց Աշխարհի գեղեցկությունը անվերջ է
Մոսկվան հարստացավ գույներով, իսկ Հայաստանը՝ բարեկամներով


















































