Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սխալ ճանապարհով են գնացել»

Հոկտեմբեր 13,2018 15:42

Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությանը ներկա էին վարչական շրջանների ղեկավարները: Aravot.am-ի հարցին՝ թաղապետերի մեծ մասն աշխատել են ՀՀԿ-ի օրոք եւ ընտրությունների ժամանակ էլ աշխատել են հօգուտ ՀՀԿ-ի եւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, արդյոք նախատեսվո՞ւմ է նրանց պաշտոնանկությունը, Մարությանը վստահեցրեց՝  լինելու են փոփոխություններ: Մեր ճշտող հարցին՝ քաղաքապետն արդեն ունի՞ թեկնածու կադրեր, Մարությանն այսպես արձագանքեց. «Ուզում եք բոլոր «սեկրետներն» այսօր պատմե՞մ: Իմանալու եք: Ուզում եմ վերջանական որոշումները լինեն՝ նոր ձեզ հստակ ասեմ»:

Քաղաքապետը վստահեցրեց՝ քաղաքապետարանում աշխատող պաշտոնյաները պետք է օրենքի հետ խնդիրներ չունենան. «Ես չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր օրենքի հետ խնդիր են ունեցել եւ սխալ ճանապարհով են գնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՆելլիԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031