Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը փոխզիջումների է գնացել. Արարատ Միրզոյան

ԸՕ-ի քննարկումներն անցել են փոխըմբռնման մթնոլորտում

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ ասելով. «Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցման»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին   Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը, սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝  արտահերթ

«ԸՕ բազմաթիվ դրույթներ ՀՅԴ-ի սրտով են, մի քանի դրույթներ կան, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն». Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ասաց, որ երկուշաբթի օրը լինելու է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվելու եւ քվեարկվելու է «Ընտրական օրենսգիրքը», այսինքն, մինչ այդ ԸՕ-ն պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որը կլինի, հավանաբար, ուրբաթ:

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի

Մեղադրանք է առաջադրվել «նորատուսցի Արա» անունով հայտնի՝ Արա Բանդուրյանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում, Գեղարքունիքի

ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը, որոնք կոչված են կոնկրետ օգուտներ բերելու քաղաքացիներին

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միության 28 անդամ – պետությունների և ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանի մասնակցությամբ՝ 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացին ծանոթանալու նպատակով: Հանդիպումը նախագահում էր

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-15:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 1-40, Անկախության փողոցի 1-50, Մաշտոցի փողոցի 1-60, Նարեկացի փողոցի 1-15, Տաթևացի փողոցի 1-16, Կոմիտաս փողոցի 1-30, Գուսան Աշոտ փողոցի 1-31, Զորավար Անդրանիկ փողոցի 1-20 և Քրիստափոր փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը:

Գորիսի փոխքաղաքապետ. «Հունան Պողոսյանի դեմ ցուցարարները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներ են»

Իրան-Հայաստան մայրուղին արդեն բաց է. ցուցարարներն ընդամենը 4-ն էին

Հունան Պողոսյանը հորդորել է՝ վստահել իրեն

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

Հայաստանի լավագույն ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնություն

Ազատ եւ հունահռոմեական ոճերի Հայաստանի ազգային հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում «Օլիմպավանում»:  Նրանք նախապատրաստվում են հոկտեմբերի 20-ից 28-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Առաջինը մրցայր մեկնելու են ազատ ոճայինները: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է հետեւյալ մարզիկներն. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան,  65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Դեյվիդ Սաֆարյան, 74 կգ՝ Վալտեր Մարգարյան, 79

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա չարեց ՀԱՊԿ-ի համար. Արմեն Աշոտյանի հարցը

«Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը Ֆրանկոֆոնիայի համար, ինչո՞ւ դա չարեց ՀԱՊԿ-ի համար»,- այս հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին`խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Նա ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի որոշումը`հրաժարականը հետաձգել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում նույն մոտեցումը Նիկոլ

Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ծառայողների հետ ու մի տեսանյութ բերել՝ ապացուցելու, որ ինքը ոչ թե 4, այլ 1 նռնակ է կիրառել

Իրեն մեղադրում են, որ ինքը նռնակները կիրառելու իրավասություն չունենալով՝ կիրառել է նռնակները եւ այդ օրվա ընթացքում նռնակների կիրառման արդյունքում բոլոր վնասվածքները դիտում են՝ որպես 309 հոդվածի հանցակազմի պարտադիր հատկանիշ: Եթե դուրս է գալիս այդ դրվագը, որ բոլորը ինքն է կիրառել, լինում են ավելի շատ կիրառողներ ու ընդամենը մեկն է ինքը կիրառել ու մեկն էլ կիրառել է այնպիսի իրավիճակում, տեսանյութում էլ երեւում է, որ վնասնվածքներ չէին լինի, մարդկանցից հեռու է, մեղադրանքը ինքնաբերաբար փլուզվում է:

Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ խաղաղ ցույցերը ցրելու հրաման չի ստացել (տեսանյութ)

Հեղափոխության օրերին ոստիկանության հանդուրժողականությունն ու զսպվածությունն, ըստ նախկին փոխոստիկանապետի, նոր Հայաստանի նախադրյալներն էին

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնեւում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը: Օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված եւ կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության եւ

Ինչի՞ց կհիասթափվեր Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)

ՀՀԿ-ում դժգոհ են ԸՕ-ի`կառավարության ներկայացրած տարբերակից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի N զորամասի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը ս/թ հոկտեմբերի 17-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով: ՀՀ ոստիկանություն

Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան

Պյոտր Սվիտալսկի. Ատելության խոսքը խնդիր է, որը պետք է հայերը լուծեն,ոչ ոք չի կարող լուծել նրանց փոխարեն

Հարցազրույց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ -Երևանի ավագանու ընտրություններն այդքան ակտիվ չէին, որքան քարոզարշավը: Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը լուծում էր հեղափոխության և նոր իշխանությունների նկատմամբ վստահության խնդիրը, և քարոզարշավին նրա մասնակցությունը բևեռացնում էր հասարակությանը «սևերի և սպիտակների»: Ձեր մեկնաբանությունը: -Ես հայերից լսել եմ,

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախագահությամբ այսօր կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող միչգերատեսչական խորհրդի հերթական նիստը: Նախարար Զեյնալյանն իր բացման խոսքում ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել նիստի օրակարգը: Որպես համակարգող խորհրդի նախագահ՝ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրից բխող որոշ դիտարկումներ՝ հորդորելով համակարգող խորհրդի անդամներին ապահովել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում

Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա

«Արցախի հարցը լուծված է և լուծված է միջազգային իրավունքի բոլոր նորմերի համապատասխան». Լարիսա Ալավերդյան

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ հուսախաբ է լինելու:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետեւ այցելել են քաղաք Շուշի:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի

Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր

«Ամենակարևորը սերն է, որի միջոցով էլ պատրաստվել է այս ամենը։ Նայեք ինձ, իմ զարդերը, պայուսակը, ամեն ինչ հայկական է»,- ասաց Երևանի զբոսաշրջիկներից մեկը, որ ներկա էր Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացված «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին: Հոկտեմբերի 14-ից մարզերից ժամանած վարպետները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները։ «Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն

Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը

«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացավ համերգ, որին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աջակցությամբ, մասնակցեց երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը։ Մասնակցում էին նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները: Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին և նշեց Երևանում

ՊԵԿ նախագահ. «Տնտեսությունը կանգ է առել» (տեսանյութ)

Դավիթ Անանյանի կարծիքով՝ գործարարների, այդ թվում նաեւ Սամվել Ալեքսանյանի մեջ ներքին հեղափոխություն է եղել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930