Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր

Հոկտեմբեր 16,2018 17:17

«Ամենակարևորը սերն է, որի միջոցով էլ պատրաստվել է այս ամենը։ Նայեք ինձ, իմ զարդերը, պայուսակը, ամեն ինչ հայկական է»,- ասաց Երևանի զբոսաշրջիկներից մեկը, որ ներկա էր Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացված «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին:

Հոկտեմբերի 14-ից մարզերից ժամանած վարպետները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները։

«Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն է աջակցել այնպիսի ազգային արհեստների զարգացմանը, ինչպիսիք են՝ փայտի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, կավագործություն և այլն։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել են «Դիզայներ-արհեստավոր» ուսումնական ծրագրի ընթացքում։ Մոտ 60 արհեստավորներ անցել են վերապատրաստման դասընթացներ։

Ծրագրում ներառված են նաև սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող կանայք։

Գայանե Հովսեփյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031