Օրվա լրահոսը
«Սասնա ծռերից» «Դեդ»-ը գրավի դիմաց ազատ կարձակվի
Այս պահին նա հիվանդանոցում է՝ բուժում է ստանում, ինչի պատճառով նախորդ դատական նիստերին չէր ներկայանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների
Ինչո՞ւ ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի մակարդակը չի բարձրացվում կամ չի բարձրացվում հավուր պատշաճի. «Իրատես»
Ինչու՞ Հայաստանի ու նույնիսկ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի մակարդակը չի բարձրացվում կամ չի բարձրացվում հավուր պատշաճի… Ինչու՞ լճից 2012 և 2014 թվականներին, բացի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված մինչև 170 մլն խորանարդ մետրից, ջրի լրացուցիչ և ահռելի ծավալներ են բաց թողնվել, ինչի պատճառով լճի մակարդակը 2013 և 2015 թվականների հունվարի 1-ի
Բյուջեի միջոցների անարդունավետ ծախսերի մասին այս տարիներին շատ է խոսվել. «Ժողովուրդ»
Պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանության, Նիկոլ Փաշինյանը ռեալ, կտրուկ քայլեր է անում կոռուպցիոն երեւույթները բացահայտելու եւ արատավոր երեւույթներին վերջ տալու համար։
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները չափազանց կոշտ են ու աննախադեպ. «Ժամանակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի հյուսիսային այդ շրջաններում գործունեություն ծավալող հայ բիզնեսմենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդրումների՝ նրանց հետ հանդիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտարարություններ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անառարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնականում տեղի է ունենում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը
«Ռոբերտ Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզանից ո՞ւր պիտի փախներ». Էդուարդ Շարմազանով
«Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար»
Երեւանին հմուտ, բանիմաց, Երեւանի առջեւ ծագած հիմնախնդիրների ողջ իսկությանը ծանոթ, այդ հիմնախնդիրների լուծման համար ծրագիր եւ, իհարկե, ուրույն աշխարհայացք ունեցող քաղաքապետ է պետք. «Հրապարակ»
Այնքան էլ հեշտ չէ կարեւորն անկարեւորից տարբերել, շատ ժամանակ տարբերակումներն ուղղակիորեն հորինվում են՝ անշուշտ, մասնակի ճշմարտություններին թողնելով հեռու հեռվում: Երեւանի ապագա քաղաքապետի ով լինելը խնդրո առարկա դարձնելով՝ իրականում ի՞նչ ենք ուզում ասել, ի՞նչ նկատի ունենք: Անցած քսան տարիները, մեղմ ասած, արատավոր, բարդ սովորույթների կարծրացման շրջափուլ էին, դրանցից մեկն ինքնահրման սովորույթն էր, մյուսը՝ անձնավորման: Բովանդակության հարցն
Քոչարյանի այդ «բարձր» վարկանիշի ցուցիչներից կարելի է համարել այն ցնծությունը, որը տիրում էր սոցցանցերում. «Հայկական ժամանակ»
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, կամ առնվազն ուզում է թողնել այնպիսի տպավորություն, թե իր դեմ քրեական հետապնդումը իրականացվում է ոչ թե Մարտի 1-ի դեպքերի համար, այլ քաղաքական նկատառումներով։ Իբր գործող իշխանությունը կարծում է, թե ինքը կարող է որեւէ կերպ մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ իր վարկանիշը այնքան բարձր է, որ անհրաժեշտություն կա իրեն չեզոքացնել։ Որպես
Սա ոչ մի կերպ նման աճ ցույց տալու գործին չի կարող օգնել. «Հայոց աշխարհ»
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության արտադրանքը ապրիլին եղել է 49 մլրդ դրամ, մայիսին՝ գրեթե 51 մլրդ դրամ, բայց տոկոսային առումով աճը կազմել է… 41,9 տոկոս: Հաջորդը՝ հունիս ամսին գյուղատնտեսության արտադրանքը կազմել է 89,5 մլրդ դրամ, մայիսի 51 մլրդ դրամի փոխարեն, իսկ տոկոսային առումով աճը դարձյալ ցնցող է՝ 116 տոկոս: Ընդ որում՝ ոչ մի հավելյալ
Ռոբերտ Քոչարյանն արդեն դատարանում է
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքում է, որտեղ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանին դատարանի գլխավոր մուտքի մոտ տեսախցիկները չեն ֆիքսել, ենթադրաբար նա շենք է մուտք գործել դատարանի մյուս՝ կալանավորների տեղափոխման համար նախատեսված մուտքից։ Նկատվել են միայն նրա թիկնապահները։ Հիշեցնենք, որ
ՔՊ-ի ֆինանսական աղբյուրներից՝ հազարավոր նվիրատուներ, որոնք հեղափոխության ընթացքում նվիրատվություններ են կատարել. «Իրատես»
ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ իշխանափոխությունից հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանում իրենք բացել են կուսակցության 55 նոր գրասենյակ: Դրանց զգալի մասը լավ վերանորոգված է, ճիշտ կահավորված մայրաքաղաքի տարբեր շրջանների տեսանելի հատվածներում: Հարցին՝ ինչ ֆինանսավորմամբ են բացվում այդ «ֆիլիալները» և դեռ ինչքան կբացվեն, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, գրասենյակները, այո, մոտ
Հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում. «Ժամանակ»
Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն
Նաիրա Զոհրաբյան. Դիմել եմ վարչապետին` համաներում իրականացնելու առաջարկով
Հայաստանում համաներում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին: Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, որոշ դատապարտյալների` այլևս հանրային վտանգավորություն չներկայացնելը, բազմաթիվ դեպքերում առողջական խնդրի և կալանքի անհամատեղելիությունը ուղղակի առաջացնում են համաներման անհրաժեշտություն: Դիմել եմ վարչապետին` համաներում իրականացնելու առաջարկով: 23 հուլիսի 2018թ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն վարչապետ, Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես
Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասում
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ
Անցկացնել լյուստրացիա և բացառել ռուսական զորքերի որևէ շարժ
Պահպանողական կուսակցության առաջարկները ընտրական բարեփոխումների վերաբերյալ 2018թ. հուլիսի 26-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են արտախորհրդարանական կուսակցությունները, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ՊԿ փոխնախագահ Սոս Հարությունյանը ներկայացրել է Պահպանողական կուսակցության առաջարկներից 2-ը։ 1․ Ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում (ընտրությունների նշանակման օրվանից մինչև արդյունքների վերջնական ամփոփումը) բացառել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի որևէ շարժ:
Մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին
ՀՀ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թ.-ի հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային 1999 թ.-ին ծնված Ժորիկ Վահագի Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումով: ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում՝ ծառայակցի կողմից
Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար. ՔԿ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և խնդիրներին։ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների աշխատանքների ուսումնասիրության համաձայն՝ մարզային ստորաբաժանումներից ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի Արմավիրի մարզային քննչական վարչությունը. քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 31 քրեական գործ։ Հուլիսի 26-ի դրությամբ վարչության վարույթում գտնվում է 323 քրեական գործ,
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԱՍԵԿՈՍԵ
Եթե պարոն Փաշինյանի փոխարեն իշխանության գային Կոմֆուցիոսը, Շոպենհաուերը կամ Մայր Թերեզան՝ բոլորը միասին, ապա միեւնույն է, Հայաստանը չի կարող կախված չլինել Ռուսաստանից: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Չնեղվել, չհրճվել
Վերջերս շատ եմ կարդացել, որ իբր լրատվամիջոցների եւ հասարակության հարաբերությունների մեջ ինչ-որ բան է փոխվել, եւ կա երկուստեք դժգոհություն: Ճիշտն ասած, որեւէ փոփոխություն չեմ զգում: Հասարակությունն ու լրատվամիջոցները նույնն են, ինչպես կային երեք ամիս կամ երեք տարի առաջ: Հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի ճնշող մեծամասնությունը ատում է Սերժ Սարգսյանին եւ այն մարդկանց, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի
Ռոբերտ Քոչարյանը դատարան չներկայացավ. նիստը հետաձգվեց մինչև 11:00
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նա չի խուսափում ներկայանալ դատարան
Հայկ Մարության. «Արդեն 6 տարի է, ինչ դերասանական գործը զբաղեցնում է իմ կյանքի 20%-ը»
Ես ոչ պատասխանատվությունից եմ վախենում , ոչ էլ դժվարություններից միաժամանակ սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը: Միասին մենք կարող ենք սարեր շուռ տալ:
Արթուր Գևորգյանին առաջարկել են վերադառնալ Բռնցքամարտի ֆեդերացիայում իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը
Հուլիսի 24-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով: Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է նաև ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան կալանավորելու միջնորդության քննարկումը համարում են հապճեպ
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այն հետաձգվեց մինչև 1:30: Լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ Քոչարյանի պաշտպաններից՝ «Կոնցեռն-Դիալոգ»փաստաբանական գրասենյակի անդամ Արամ Օրբելյանից ու Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից: Նրանք նկատեցին, թե հապճեպության խնդիր են տեսնում: Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում
Ռոբերտ Քոչարյան. «Հանրահավաքների ամբողջ ընթացքում Միքայել Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ մտահոգված էինք, որ որեւէ մեկի հետ հանկարծ որեւէ բան չպատահի»
«Թատերական հրապարակում հանրահավաքների ամբողջ ընթացքում մենք Միքայել Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ մտահոգված էինք, որ հանկարծ որեւէ մեկի հետ բան չպատահի, ինչն առաջին հերթին կմոբիլիզացնի զանգվածը եւ երկրորդ, դա իշխանություններին մեղադրելու հարց կդառնա: Նրանք ամեն անգամ ինձ զեկուցելուց դա էին ասում: Երբ ինֆորմացիա եկավ, որ մարդ են նկատել՝ նռնակ, ինչ-որ զենք ունի, Գորիկ Հակոբյանի մտահոգությունն
«Վազգեն Սարգսյանը նաեւ մեր բանակի հիմնադիրն է, եկեք ուրեմն բանակն էլ լուծարենք, շուտով դա էլ կասեն». Մանվել Ղազարյանի արձագանքը
Այսօր մեզ հետ զրույցում Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ կոնկրետ որեւէ մեկի նկատի չի ունեցել, այդ թվում՝ Ավետիք Իշխանյանին. «Ես վրդովված ընդհանուր վիրավորական խոսքեր ասել եմ, բայց անկախ նրանից՝ ես այդ մարդուն հարգում եմ, թե չեմ հարգում, ես այդ մարդու ծնողների նկատմամբ ոչ մի բան չունեմ, այս կոնկրետ դեպքում այդ մարդը պատկառելի, հարգանքի արժանի ծնողներ ունի, այնպես որ ես մտածված ոչ մեկի չեմ վիրավորել, առավել եւս՝ այս դեպքում»:
Ռոբերտ Քոչարյանը զարմացած է, որ իրեն ուզում են կալանավորել
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե իր տեղաշարժվելու սահմանափակման հարց դրվե՞լ է, իր զարմանքն արտահայտեց. «Հիմա իրենք մտնում են դատարան ինձ կալանքի տակ վերցնելու համար: Այսինքն, Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը, Ղարաբաղի այն նախագահը, որի ժամանակ Ղարաբաղը փառավոր հաղթանակներ է կռել եւ այսօր
«Այս իշխանությունը իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ՀՔԾ կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը խախտելու մասին՝ նա ասաց. «Դա խորհրդարանն էր որոշում, որը կարող էր բեկանել: Չի եղել այդպիսի բան: Չի եղել որեւէ մեկը, որը զանգեր, կապվեր իմ հետ եւ ասեր՝ չարժի, պետք չի:
Կոռուպցիոն բնույթի դեպքեր Լոռու մարզի սոցիալական ծառայության ոլորտում. Կան ձերբակալվածներ
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզի գլխավոր դատախազ Արսեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն ռիսկերին ու պետական մարմինների կողմից կատարված չարաշահումներին: Դատախազը նշեց, որ մարզում դրական տեղաշարժ է նկատվել կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման հետ կապված: Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզի տարածքում արձանագրվել են 34 կոռուպցիոն բնույթի դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Նախորդ տարի


















































