Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում». Ռոբերտ Քոչարյան

Հուլիս 26,2018 23:15

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ՀՔԾ կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը խախտելու մասին՝ նա ասաց.

«Դա խորհրդարանն էր որոշում, որը կարող էր բեկանել: Չի եղել այդպիսի բան: Չի եղել որեւէ մեկը, որը զանգեր, կապվեր իմ հետ եւ ասեր՝ չարժի, պետք չի: Բոլորի համար պարզ էր, որ այս վիճակը այլ կերպ հնարավոր չէ զսպել: Եվ գիտե՞ք, կարող է դա չլիներ եւ զոհերի քանակը եռակի ավել լիներ: Այս ամբողջն ապօրինի է: Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության եւ իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում: Հիմա ասում են՝ կապ չունենք ՀՔԾ-ի հետ: Նույն ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ են առաջացել: Մինչ այդ հայտնի մարմինը քննություն է իրականացրել»:

Պատասխանելով հարցին, թե ասում են, որ իշխանությունները թույլ չեն տվել, Քոչարյանը հակադարձեց. «Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանություն չունեի: Ավելին, իշխանությունների հետ հետագայում իմ հարաբերություններն էին լարված, որովհետեւ ես մշտապես քննադատել եմ մի շարք հարցերում եւ իմ անհամաձայնություններն եմ հայտնել: Եվ ես այդ պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»:

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել (հարցազրույցը՝ ամբողջությամբ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Гехам Манукян (Գեղամ Մանուկյան)-ին

Gepostet von Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ am Donnerstag, 26. Juli 2018

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031