Օրվա լրահոսը
Աթոռազուրկ կաթողիկոսներ
Անցնող օրերին շատ է քննարկվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը: Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հայոց կաթողիկոսները չեն գահակալել մինչև իրենց մահը: Նաև եղել են կաթողիկոսներ, որոնք հրաժարվել կամ հեռացվել են գահից: Անդրադառնանք նրանցից մի քանիսին: Հուսիկ Ա Պարթև (341-347թթ.): Տիրան արքայի հրամանով բրածեծ է արվել և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում: Դանիել
«Բաց ենք լսելու ձեր բոլոր հարցերը և պատրաստակամ մեր գիտելիքներն օգտագործելու տարբեր ոլորտներում համագործակցության համար». Կատարինա Մատերնովա
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը,
«Այո, ռուսական զորք կա, զենք կա, բայց ամեն ինչ օրենքով պետք է լինի». Մարուքյանը՝ Փանիկի միջադեպի մասին
«Պետք չէ կատարվածը մեծ խնդիր դարձնել, բայց կարծում եմ՝ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»
Ե՞րբ կհանի Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետության պատմուճանը. (Տեսանյութ)
«Եթե որեւէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է». վարչապետն` իր լիազորությունների բալանսավորման մասին
Նիկոլը, Եվրոպան, դատավորներն ու քաղաքապետարանը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին
Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական հանդիպումների, ռուսական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքների, թաքնված և ակնհայտ ուղերձների մասին բուռն քննարկումները դեռ երկար չեն դադարի: Եթե ավելացնենք նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, ձերբակալություններն ու քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը, ապա այս տարվա քաղաքական ամառն, իր հագեցած օրակարգով կարելի է աննախադեպ համարել: «Մերոնք»-ի այս
Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզում կտրուկ ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության: Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 2017թ. նոյեմբերին և 2018թ.
«Եթե «Ելք» դաշինքով մասնակցել չստացվի, առանձին կմասնակցենք». Էդմոն Մարուքյան
Իսկ թե ինչ միջոցներով են գրասենյակներ բացում` Մարուքյանը պատասխանեց. «Կուսակցության քաղաքական խորհրդի անդամների միջոցներով»
«Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց չի դրվել. կքննարկենք, որոշում կկայացնենք»
Նիկոլ Փաշինյանը`ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու մասին
«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որեւէ բան չեմ հորդորել»
Նիկոլ Փաշինյանը` Երեւանի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Փանիկի գյուղապետի պահանջը Ռուսաստանի Դաշնությունից․ «Գույքահարկ մուծեք ձեր ծանր տեխնիկայի համար»
Ռուսական 102-րդ ռազմաբազայի գերծանր տեխնիկան, որն ամեն օր անցնում է Փանիկով, քարուքանդ է արել գյուղի ճանապարհները։ Այս մասին ահազանգում է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը: Ռազմաբազայի ծանր տեխնիկան Փանիկով տեղաշարժվում է դեպի Ալագյազի ուսումնառազմական բազա, որտեղ անցկացվում են ուսումնավարժանքներ։ Գյուղապետը պաշտոնական գրություններ է հղել թե՛ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, և թե՛ տրանսպորտի,
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«Կոռուպցիայի դեմ պայքարը որեւէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու». Վարչապետ
Այն չի շրջանցելու նույնիսկ հեղափոխությանը ծափահարածներին
Ռուսական մամուլն` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ռուսական մամուլը բացահայտ արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, այն բանից հետո, երբ վերջինս, մեկնաբանելով Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունը, դա որակել էր «սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների»: Եթե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում ռուսական միայն առանձին լրատվամիջոցներ էին խոսում դրա այսպես կոչված «սորոսյան» ուղղվածության մասին, ապա այսօր այդ
Մեկ ոսկի եւ մեկ բրոնզ՝ Բրազիլիայից
Բրազիլիայում անցկացվել է ուշուի աշխարհի 7-րդ երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի մարզիկները նվաճել են մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Արսեն Բաղրյանը չեմպիոնի կոչումը նվաճել է մինչեւ 48 կգ քաշային կարգում, իսկ Վարդան Աբրահամյանը երրորդ մրցանակակիր է դարձել -65 կգ քաշայինների պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%
ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, ովքեր իրենց ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից և վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան Բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կկարողանան
Նիկոլ Փաշինյանը զարմացած է. ԵՄ-ում կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում կատարվող փոփոխությունները
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ` եվրոպական կողմնորոշումը մեր համոզմունքն է, հավատամքն է: Տեղի ունեցած վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու արձագանքին`ԵՄ-ին Հայաստանի կողմից առաջարկներ ներկայացնելու մասին վարչապետի հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանն
Որոշ ակնարկներ Գիտության կոմիտեի գործունեության վերաբերյալ
Մեր լռությունը, թերևս, չէր խախտվի, եթե չշարունակվեր տղմոտ, իրականությունից մեղմ ասած հեռու այն հոդվածների շարքը, որոնց միակ նպատակը ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեին պախարակելն է, որոնք գրվում են անլիարժեքության բարդույթների ու փոքրոգության ակնհայտ մղումների ներքո, երբ ապատեղեկատվության տարածումը և հայ գիտական ներուժը պախարակելը ինքնաբավ դառնալու միակ ճանապարհն է: Հայկական գիտական մտքի ընդլայնման ու
Ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց
2018 թ. հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացրեց ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանին: Նա ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների՝ իրեն ծեծելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2017 թ. ապրիլի 19-ին, որով հայտնել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ 2016
Երիտասարդ հունահռոմեականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը Հռոմում կմասնակցի այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իտալիայում մրցագորգ կմտնեն 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Արարատ Մանուչարյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը, 72 կգ՝ Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Էրիկ Էլոյանը, 87
Արդյոք որսորդությունը սպանությո՞ւն է
Ուլրիխ Զայդլի «Սաֆարին»՝ երեւանյան կինոթատրոններում Ավստրիացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» ֆիլմը այս տարի ցուցադրվեց «Ոսկե ծիրանի» շրջանակում: Ֆիլմը սկսվում է Աֆրիկայում հանգստացող տարեց ամուսինների տձեւ մարմինների պատկերով: Ու այդ «ներկայությունը» պատահական չէ: Զույգը միմյանց վրա արեւապաշտպան քսուք է քսում, տձեւ մարմինների կողքին ավելի է ընդգծվում բնության կատարելությունը, որը մարդը փորձում է աղճատել իր ագրեսիվ միջամտությամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է,
Սեւանա լիճը կշարունակվի վտանգված լինել, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը. Գագիկ Սուխուդյան
Ըստ պարոն Սուխուդյանի՝ Սեւանի ավազանում պետք է աղբամշակման գործարան կառուցել:
Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին: «Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստան է հրավիրում բասկետբոլի մեծերին՝ անցկացնելու բասկետբոլի ու առաջնորդության վերաբերյալ ուսումնական ճամբարներ
Սերը սպորտի հանդեպ բնորոշ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի համար, և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, սպորտային դիվանագիտության ոգով, Հայաստան էր հրավիրել պրոֆեսիոնալ բասկետբոլի երկու լեգենդների՝ Ռուտի Բոլտոնին և Շարի Սեմին, ովքեր այստեղ վարեցին մի շարք պարապմունքներ ու ուսումնական ճամբարներ՝ օգնելու բասկետբոլով զբաղվող հայ երիտասարդներին ու մարզիչներին կատարելագործել իրենց խաղային և առաջնորդման հմտությունները: Երկու աստղերն էլ Բասկետբոլի
Մարուքյանը՝ Հարությունյանին. «Ձեր կառավարությունն իրավունք չուներ ընտրատեղամասերի տեսախցիկները բաշխել»
«Հիմա ասեմ, թե ինչի իրավունք ունեինք: Այդ գույքը համարվում է ՀՀ սեփականությունը, եւ եթե այն տրվում է ԱԺ-ին, ՊՆ-ին կամ Կառավարությանը, սեփականությունը չի դադարում սեփականություն լինելուց»
«Սասնա ծռերից» Թամրազյանը եւ Իրիցյանը եւս ազատության մեջ են
Նրանք դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ ազատ արձակվեցին կես միլիոն դրամ գրավի դիմաց
Հեռուստատեսության վետերան. «Եթերում իրար քցողներն են, ընկերոջից սիրած խլողները, մորուքավորները»
Չկա հայ մարդը, գիտնականը, մտավորականը, նկարիչը, բանվորը
Երբ հոդված են գրում ոչ պրոֆեսիոնալները
Ճիշտն ասած, կարդացի Նարինե Ղազարյանի «Մենք ունենք իրավունք իմանալու, թե ինչն է դրդել կառավարությանը կատարել այդ զարմանալի վերանշանակումը» գրվածքը: Վրդովմունք, խիստ զարմանք է առաջացնում ոչ միայն դրա բովանդակությունը, միտումնավոր և անհիմն մեղադրական, տեղ֊տեղ փողոցային ոճը, այլև հեղինակի բացարձակ անտեղյակությունը խնդրո առարկայից: Վաղուց եմ նկատել՝ որքան մարդը հեռու է գիտությունից, այնքան ավելի է հակված գիտության մասին
«Հասկանում եմ, որ ՀՀԿ-ին «բոբո»-ի տեղ են դրել». Դավիթ Հարությունյան
Նախորդ ընտրություններում ականատես եղանք իրավիճակին, երբ ընտրողներին ասում էին՝ «ինչ ուզում եք արեք, միայն թե ծալեք ԲՀԿ-ի քվեաթերթիկը եւ տեղամասից բերեք դուրս»


















































