Օրվա լրահոսը
Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 20-ին ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ անկախ կարգավիճակից, Ֆրանսուա Ռոշբլուանը
Ի՞նչ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի հետ
Վարչապետն անդրադարձավ կադրային քաղաքականությանը
Ռուբեն Միրիբյան. «Բրազիլական ջիու-ջիցուն պրակտիկ մարտարվեստ է»
Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ֆեդերացիայի գործունեության մասին գրեթե ոչինչ չի գրվում: Մարզաձեւին անդրադառնալու առիթ եղավ բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն, սեւ գոտի հինգերորդ դան Ալբերտո Քրեյնի այցը Հայաստան եւ Արցախ: «Առավոտը» այդ օրերին զրուցեց նաեւ Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանի հետ: -Հակիրճ ներկայացրեք ձեր ֆեդերացիան: -Ֆեդերացիան հիմնադրել ենք 2012 թվականին, թեեւ մարզումներն
Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. նախարար Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խորհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության
ՏՄՊՊՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: Դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի
Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում չէ. Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ նա ներողություն է խնդրել Իոաննիսյանից
Կարծում եմ՝ մեզ աշխատանքային մթնոլորտ է անհրաժեշտ եւ նմանօրինակ մոտեցումները պետք է մի կողմ դնել
Դավիթ Հալաջյան. «Վախենում եմ, որ Հայաստանը դեգրադացվի ագրարային տուրիստական երկրի»
Կոմպոզիտորը՝ ծայրահեղությունների մեջ չընկնելու, «Հայացք Արարատին» նախագծի ու հայերեն խոսող իր շվեյցարուհի տիկնոջ մասին: Շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն այս օրերին հայրենիքում է, օրերս էլ նա մասնակցում էր «Լորիկ» ֆիլմի ցուցադրությանը, որի երաժշտության հեղինակն ինքն է: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ պրոդյուսեր ու իր լավ բարեկամ Մարտիրոս Մինասյանի առաջարկով է գրել ֆիլմի երաժշտությունը, նաեւ
Կացարանային վատ պայմանների պատճառով միայնակ մայրը երեխաներին գիշերօթիկ հաստատություն է ուղարկել. «Շիրակ կենտրոն»
1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում մանկահասակ երեխաներով պատսպարված ընտանիքների և հատկապես միայնակ մայրերի վիճակը: Տնակային ավաններում առավել հաճախակի ենք հանդիպում դպրոցահասակ երեխաներին գիշերօթիկ հաստատություններ ուղարկած ընտանիքների: Նման ընտանիքների ծնողներից շատերը պատճառաբանում են կացարանային պայմանների բացակայությունը: «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում
Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ
Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում: Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել
Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին
Հուլիսի 17- ին «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական հ/կ-ի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հանգստի սրահում կենտրոնում բուժվողների եւ բուժանձնակազմի համար տրվեց ինքնատիպ բարեգործական համերգ: Նախաձեռնությունը ԵՊՀ Մշակույթի կենտրոնի խմբավար Նորայր Շահբազյանինն էր, որին ընդառաջել էին Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը եւ մենեջեր Լիլիթ Նալբանդյանը: Եռամաս ծրագիրը թիրախավորել էր երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող ունկնդրին: Համերգի մասում
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին եւ Ռուսաստանի
Փաշինյանի ուղերձները տեղ են հասել, ու հիմա գնդակը նրա դաշտում է
Սկիզբը՝ այստեղ: «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր եւ շատ եվրոպական» Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների առնչությամբ երկուստեք կարեւոր ուղերձների հրապարակմամբ: Մի կողմից՝ ունենք նոր Հայաստան, որը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, մյուս կողմից՝ տպավորություն էր ստեղծվել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր մակարդակ ապահովելու հարցը մի տեսակ հետին պլան է
Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ
Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։ Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ արձանագրված որոշ տեղեկություններ ուղարկվել
ԱՍԵԿՈՍԵ
Որքան ահռելի է սուտը, այնքան ավելի ուժգին է դրա ազդեցությունը, եւ այնքան ավելի շատ մարդու է այն վստահություն ներշնչում: ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐ
Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում
Կոռուպցիոն սխեմաներ, չարաշահումներ, ճնշումներ ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցների նկատմամբ. ինչ է իրականում կատարվում «Հարավկովկասյան երկաթուղում»
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը 30 տարով հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայկական երկաթուղին», չարաշահումներ ու խախտումներ է թույլ տվել ՀՀ-ում գործունեության 10 տարիների ընթացքում: 2008 թ.-ից ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել ատկատների և այլ կոռուպցիոն սխեմաների միջոցով: Այս մասին ծավալուն տեղեկատվություն է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի»
Բռնցքամարտը կարող է հեռացվել 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրից
2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտը թողնել-չթողնելու հարցը հայտնվել է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի օրակարգում: Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ սեղանին է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում տիրող իրավիճակի մասին հաշվետվությունը, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել կազմակերպության գործունեության անկյունաքարային ուղղություններում՝ ներառյալ ղեկավարումը եւ ֆինանսական մենեջմենթը: ՄՕԿ-ի գործկոմը ուժի մեջ թողել ԱԻԲԱ-ի ֆինանսավորման ժամանակավոր կասեցումը, կազմակերպության ղեկավար Չինգ Կոու
Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարկային տեսուչը եւ հրեշտակի թեւերը
Հեղափոխությունից հետո պարզվել է, որ պետական համակարգի ցանկացած ոլորտ, որտեղ ստուգումներ են անցկացվում, վարակված է կոռուպցիայի ախտով: Բացատրությունը պարզ է. եթե պետական պաշտոնյայի գործողություններից կախված է միլիոնավոր դրամների, իսկ երբեմն նաեւ՝ միլիոնավոր դոլարների ճակատագիրը, ապա մեծ է գայթակղությունը «մտնել» այդ միլիոնների մեջ: «Մտնելու» ձեւերն էլ են հայտնի՝ պարտադիր չէ, որ դա պարզունակ կաշառք լինի, դա
Արցախի ԱԳՆ-ն հիմնադրվել է մեր ժողովրդի համար բախտորոշ շրջանում՝ ադրբեջանական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես յուրաքանչյուր անկախ եւ ինքնիշխան երկրի կարեւոր պետական մարմին, հիմնադրվել է
Արմեն Սարգսյանը նշանակել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի պատանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանի գլխավորությամբ վաղ առավոտյան մեկնում է Իտալիա, որտեղ անցկացվելու է մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի առաջնությունում խաղարկվելու են նաեւ Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն այդ խնդիրը մեզ չի հետաքրքրում, քանի որ Հայաստանն արդեն նվաճել է տղաների մրցապայքարի իրեն հասանելիք վարկանիշը: Գեւորգ Դավթյանը հավաքականում ընդգրկել
Վիգեն Խաչատրյան. «Եվրոպայի առաջնությունում մեդալների եւ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու մեծ հույսեր ունենք»
Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի մինչեւ 15 եւ 17 տարեկան աղջիկների հավաքականը մեկնում է Միլան՝ մասնակցելու այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը: Մրցավայր մեկնում է վեց աղջիկ: Հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ Իտալիա մեկնում են ոչ միայն մեդալներ նվաճելու, այլեւ Բուենոս-Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու նպատակով: Պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած
Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ համագործակցությունը
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյին
Նոր զարգացումներ՝ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) գործով. դատական ակտը կհրապարակվի վաղը
Մհեր Հակոբյան. «Իմ վստահորդի ցանկությունն էլ է սպասենք, տեսնենք վաղն ինչ դատական ակտ է հրապարակվում: Մինչև այդ ձեռնպահ կմնանք հաղորդել դատական գործի մանրամասներ»:
Ոստիկանությունը բացահայտել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենի և պահեստապետի ապօրինությունները
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <> տնօրենը, համաձայնության գալով հաստատության պահեստապետի հետ, տուն-ինտերնատին մատակարարված տավարի մսից ամիսների ընթացքում վաճառել են 1260 կիլոգրամ,
Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից
Նրանք կասկածվում են սոցիալական նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ


















































