Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Եվրոպայի առաջնությունում մեդալների եւ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու մեծ հույսեր ունենք»

Հուլիս 19,2018 23:13

Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի մինչեւ 15 եւ 17 տարեկան աղջիկների հավաքականը մեկնում է Միլան՝ մասնակցելու այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:

Մրցավայր մեկնում է վեց աղջիկ: Հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ Իտալիա մեկնում են ոչ միայն մեդալներ նվաճելու, այլեւ Բուենոս-Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու նպատակով:

Պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած յուրաքանչյուր երկրի տրվում է մեկական տղայի եւ աղջկա վարկանիշ: Վիգեն Խաչատրյանը մեզ տվեց հավաքականում ընդգրկված աղջիկների ցուցակը եւ ասաց, որ ուղեգիր նվաճելու մեծ հույս կա: Նա նշեց նաեւ, որ իր սաները մասնակցելու են միայն մինչեւ 17 տարեկանների առաջնությանը:

Միլանում հանդես կգան. 53 կգ քաշային կարգ՝ Տանզելա Գրիգորյան, 63 կգ՝ Էլեն Հարությունյան, 69 կգ՝ Լիանա Գյուրջյան եւ Միլենա Խաչատրյան, 75 կգ՝ Մարգարիտա Առաքելյան եւ Լուիզա Սահրադյան:

Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար Իտալիայում անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել առաջին քառյակում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031