Օրվա լրահոսը

Ճվճվ Արո մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի եւ նրա հարազատների շուրջ առեղծվածային դեպքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. «Ժողովուրդ»

Թոռնիկների կալանավորումից հետո վերջինս մշտապես իր մտերիմների շրջանում ասել է, որ իր թոռնիկների գլխին սարքում են, եւ տղաները որեւէ դիտավորյալ բան չեն արել, որ նրանց ապօրինի զրկում են անազատությունից։

Չի բացառվում, որ «Ելքը» նախընտրելի համարի ավագանու արտահերթ ընտրությունները եւ իր անդամներից քաղաքապետի թեկնածու չառաջադրի. «ՀԺ»

Գուցե քննարկվի եւ թեկնածու չառաջադրելու քաղաքական նպատակահարմարություն գտնվի։ Սա ընդամենը տարբերակներից մեկն է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նիկոլ Փաշինյան. «Ավելի քան 20 մլրդ դրամը որևէ տեղ չի կարող կորչել»

Մոտ երկու ամիսների ընթացքում, ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ երեկ ամփոփել են տվյալները, իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ է արձանագրվել:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առումով լավատեսության հիմքեր գրեթե չկան. «168 ժամ»

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հաշվի առնելով հարաբերությունների լարվածությունը, խնդիրները Սիրիայում, Ուկրաինայում, Ղրիմի, ՆԱՏՕ-ի շուրջ, ըստ Սթրոնսկու՝ նախագահները, քիչ հավանական է, որ անդրադարձ կատարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Դավիթ Անանյան. «Կարեն Կարապետյանի մասով ծառայողական քննություն է ընթանում»

«Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննություն է իրականացվում»,- այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Մամուլում տեղեկություններ են  շրջանառվում, որ Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին՝ շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց ՊԵԿ

Վիճակահանությունը լավ բեմականացված շոու է, որտեղ ժամանակ առ ժամանակ կարող էր ինչ-որ մեկի բախտը բերել. «Հրապարակ»

Վիճակահանություն ասվածը մի այնպիսի բան է, երբ նորակոչիկներն իրենք են պատահականության սկզբունքով ընտրում իրենց ծառայության վայրը, բայց ի՞նչ պատահականության մասին է խոսքը, եթե վիճակահանության ցուցակներում միայն ՊԲ եւ ՀՀ սահմանամերձ զորամասեր են նշված, իսկ այդ օրերին օրը ցերեկով ջահը ձեռքիդ՝ ոչ մի շատ թե քիչ հարուստ ու ազդեցիկ մարդու կամ պաշտոնյայի ծանոթ-բարեկամի չես հանդիպի, էլ չեմ ասում որդու կամ թոռան մասին:

ՀՔԾ պետը լավատես է Մարտի 1-ի բացահայտման հարցում

Այսօր կառավարության նիստից առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քոչարյանի գրասենյակից ասում են, որ նա միայն հուլիսի 25-ից հետո կարող է ներկայանալ ՀՔԾ և հարցաքննվել «Մարտի 1»-ի գործով, ասաց, որ վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով եւ տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով վկային հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում:

Կարեն Քոչարյան. «Չէի ասի, թե էյֆորիան շատ է պահպանվել». «Հայոց աշխարհ»

Նույն Սիսիանում, Սյունիքում մարդիկ արդեն պրագմատիկ հարցադրումներ են անում, չեմ ասում՝ դժգոհ են, բայց առարկայական խնդիրներ են դնում վարչապետի առջեւ։ 

Սպասումները, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանը կողողվի ներդրումներով, ու երկրում տնտեսական աճի բում կսկսվի կարծես թե չեն արդարանում. «Ժամանակ»

Բայց ավելի վտանգավոր է ոչ միայն կանխիկ փողի արտահոսքը, այլ որ հայ գործարարները պատրաստվում են հրաժարվել իրենց բիզնեսից:

Լեւոն Զուրաբյան. «Դաս առ այն, որ սեփական ժողովրդի վրա չի կարելի կրակել». «Ժողովուրդ»

Ես չեմ կարծում, որ մեզ պետք է հետաքրքրեն Ռ. Քոչարյանի հոգեբանական տվայտանքները։ Չի անհանգստանում, ավելի լավ։ Մեզ չի հետաքրքրում իր անհանգստանալ, չանհանգստանալը։ Մեզ հետաքրքրում է արդարադատությունը։

Ռոմանովին զարմացրել է այն հանգամանքը, որ վարչապետի շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ (տեսանյութ)

Լրագրողը նկատել է, որ Մոսկվայում Փաշինյանը կապույտ շքեղ կոստյումով էր և հարցրել՝ հատու՞կ էր դա գնել: Փաշինյանը պատասխանել է, որ դա իր հին կոստյումն էր և դրանով բազմիցս ելույթներ է ունեցել խորհրդարանում: Ավելին, վարչապետն ասել է, որ ինքը բավականին բարձր աշխատավարձ է ստանում և թանկ հագուստ չի կրում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուլիսի վերջին կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործով

«Ես պատկերացնում եմ 00-38 հրամանի ամբողջ ծավալը, այնտեղ բազմաթիվ զինվորականներ, առնվազն որպես վկա, պետք է ներգրավված լինեն… Մեր զեկույցում պարզ երևում է գոնե խմբի ղեկավարի մասնակցության անհերքելի լինելը, դա Յուրի Խաչատուրովն է: Այստեղ արդեն մենք խնդիր ունենք, որովհետև նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է»:

Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա. «Հայկական ժամանակ»

Փաստորեն, ըստ Քոչարյանի, դա արել է Միքայել Հարությունյանը առանց իր հրամանի։ Հիմա Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Արդյոք նա հայտնաբերվելուց եւ կալանավորվելուց հետո կասի՞, թե Քոչարյանը նրան նման հրաման տվել է թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Այդ ի՞նչ խիզախ քաղաքական ուժ պետք է լինի, որ, տժժացող իրավապահների գործողությունները տեսնելով, իրեն հռչակի իշխանության մրցակից եւ ընդդիմադիր. «Հրապարակ»

Պետք է հասկանալ, որ ԱԱԾ-ն թափանցիկ է աշխատում այլեւս: Նախկինում, երբ ասում էին ԱԱԾ գործակալ կամ քննիչ, ասում էինք` արաաաա… Իսկ հիմա արդեն գիտենք, որ նրանք էլ մեզ նման երկու ձեռքով, երկու ոտքով մարդիկ են, Իսկ Շմայսի շնորհիվ էլ իմացանք, որ նրանք վերին աստիճանի քաղաքավարի, պարկեշտ եւ կուլտուրական են, երբ բանը հասնում է ներխուժելուն:

ՀՀ ոստիկանություն. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում էին հաստատության բնականոն գործունեությունը

Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։ 

Ո՞վ պիտի պատասխան տա տնտեսավարողների բիզնես-հեղինակության խաթարման համար, եթե պարզվի, որ «սենսացիոն բացահայտումներն» իրականում այդպիսին չեն, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել. «Հայոց աշխարհ»

Չարաշահումների բացահայտումը եւ գողացված գումարները պետությանը վերադարձնելն անշուշտ ողջունելի է։ Բայց դա չպետք է արվի տնտեսությանը վնասելու ճանապարհով։ Կառավարության վարքագիծը մի կողմից լարվածության մեջ է պահում տնտեսությանը, մյուս կողմից՝ օր օրի խորացնում է անորոշությունները։

Ի՞նչ է ուզում պետությունը` բնական ռեսուրսների պահպանությու՞ն, թե՞ հանքարդյունաբերության զարգացում. «Իրատես»

Պայմանագրից հրաժարվելու դեպքում, որով 12 տարում կատարվել է աշխատանքի 80 %-ը, Հայաստանին սպառնում է դատական պատասխանատվություն: Եվ դա կդառնա ոչ միայն կոնկրետ մեկ ընկերության ու Հայաստանի խնդիրը, այլև խնդիր Հայաստանի դեմ, որ կխոչընդոտի ներդրումներին մի երկրում, որտեղ կառավարությունը փակում է գործող բիզնեսը:

Սթիվեն Գաֆորփ. Հայաստանը վերապրում է այսօր չափազանց ոգևորիչ մի շրջան, սակայն հնարավորությունների այս պատուհանը կարող է փակվել

Եթե հակակոռուպցիոն բարեփոխումներն իրականացվեն պարբերաբար, սակայն առանց լուրջ արդյունքների, մարդիկ կկորցնեն հավատն ու կառավարության հետ համագործակցելու ցանկությունը:

Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրներին Մայր Աթոռը կենսական կարևորություն է տալիս

Վեհափառ Հայրապետը և ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկա բոլոր հարցերը ավելի հեշտ կլինի քննարկել` հարաբերությունների զարգացման, միջկրոնական երկխոսության համար նոր ձևաչափեր ստեղծելու պարագայում։

Առերևույթ չարաշահումներ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում. հարուցվել է քրեական գործ

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում  առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ

Արա Վարդանյան. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից»

Իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:

«Հարցեր», որոնք հարցեր չեն

Մի ծանոթ պահակ ունեմ՝ թոշակառու, շատ բարի մարդ է, բազմաթիվ ազգագրական երգեր գիտի, երբեմն երգում է ինձ համար: Բայց որպես երաժշտագետ ես նրան, բնականաբար, չեմ հետաքրքրում: Նա ինձ համարում է «քաղաքական մեկնաբան»՝ այդ խորհրդային եզրույթով բնութագրում են հեռուստացույցով խոսող մարդկանց, որոնք ամեն ինչ գիտեն եւ ժողովրդին բացատրում են՝ ինչն ինչոց է: Դե, ավագ սերունդը հիշում

ԱՍԵԿՈՍԵ

Համարեք, որ կոռուպցիան ամենաչար երազում է մնացել: ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆ  

ԵՊԼՀ ուսանողությունը խնդրում է համալսարանի ղեկավարությանը վերանայել կայացված որոշումը

Անփոփոխ պահել հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարները:

Ոստիկանությունը Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին

Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն https://www.facebook.com/Nor.Hayrapet/videos/2138681036373583/ Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները գրավել էին Մայր աթոռ Սբ էջմիածնի դիվանատունը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր

Կարսում գանձ որոնողները լրջորեն վնասել են հնամենի եկեղեցի. Ermenihaber

Թուրքական լրատվամիջոցները (Milliyet, Karar) հայտնում են, որ Կարսից 13կմ հեռավորության վրա, Մեզրա (Մեծրա) գյուղի մոտ Կարս գետի ափամերձ եկեղեցին ենթարկվել է գանձագողերի անխնա հարձակմանը: Ըստ տարածված տեղեկության՝ գանձագողերն այնպես են փորել եկեղեցու հիմքը, վնասել պատերն ու շրջակայքը, որ շինությունը վերջնական փլուզման վտանգի առջև է հայտնվել: Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել. legalinfo

«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը  legalinfo կայքին պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․ «Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են

Թուրքիան թևակոխում է պատմության նոր փուլ. Էրդողանը հաստատվեց նախագահի պաշտոնում

Նկատենք, որ Ադրբեջանը երդմնակալությանը մասնակցում է ոչ թե նախագահի, այլ վարչապետի մակարդակով:

Կապան համայնքի ավագանու ուղերձը: Նրանք դեմ են քաղաքապետի հրաժարականին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին   Հարգելի՛ պարոն Պապիկյան Աշոտ Հայրապետյանը  մեր համայնքը ղեկավարում է 2012 թվականից, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին վերընտրվել Է Կապան համայնքի ղեկավար: 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար: Այս տարիների ընթացքում համայնքում զգալի է առաջընթացը, մտավոր ներուժի գնահատումն ու կիրառումը,

Ստուգայց Մայակովսկի գյուղում. այգիները ջրում են Կաթնաղբյուրի ջրով

Ապօրինի ջրագծերը պատկանում են համայնքի ղեկավարին ու նրա կնոջը: Նրանց վճարման է ներկայացվել խոշոր հաշիվ Շոգը շոգ, բայց ջրի սպառման ավելացումն ամռանը միայն դրանով չի պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Հենց այստեղ էլ աշխատում են ներկայումս Վեոլիա Ջրի շրջիկ խմբերը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930