Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել. legalinfo

Հուլիս 09,2018 22:40

«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը  legalinfo կայքին պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ

«Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը: Հիշյալ տեսագրություններում ամբողջությամբ արտացոլված է տեղի ունեցած միջադեպի ամբողջական և իրական պատկերը: Հիշյալ տեսագրությունները մեր կողմից կտրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին` դրանց շուրջ մանրակրկիտ քննություն իրականացնելու միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումից, առավել ևս, որ այն իրականացվում է առաց հակառակ կողմի դիրքորոշումն ունկնդրելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031