Օրվա լրահոսը

«Կարեւորը՝ որոշում կայացնողները հավատան երիտասարդներիս»

Կինովավերագրողները ներկայացրին իրենց հավակնություններն ու ծրագրերը Վերջին շրջանում Հայաստանում կինոարվեստը հիմնականում ներկայանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնով եւ «դրսի» մրցույթներին հայկական որոշ ֆիլմերի մասնակցությամբ: Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի՝ Ռուբեն Գրիգորյանի կինոարվեստանոցի 9 շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: «Առավոտը» զրույցի հրավիրեց կինովավերագրողներից երեքին, որոնց ֆիլմերը մայիսին արժանացել են ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի ընդունումը կանխորոշեց մեր պետության հետագա ընթացքն ու զարգացման ուղին. Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու մեր երազանքը: Հայ ժողովուրդն իր բարձր իրավագիտակցությամբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում

Ցուցարարը ՀՀ Ոստիկանությունից պահանջում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 դրամի չափով

2018 թ․ հուլիսի 2-ին ՀՀ Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս․ Հովակիմյանի, շարունակեց ցուցարար Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի

Էդվարդ Միլիտոնյան. «Եթե պետությունը փորձի դա անել, կլինի հակաօրինական, հակասահմանադրական».«Հրապարակ»

Ստեղծագործական միություններն իրենց անդամներն ունեցող միավորներ են, ո՞վ պիտի որոշի լուծարել, իրենք են իրենց հասարակական կազմակերպության տերը:

Փրկեք երեխաներին սեքս-սիմվոլ դառնալուց, նրանց մի մատնեք անողորմ մարդկանց

Մեր երեխաները զրկվում են մանկությունից: Նրանց հիմնական նպատակը դառնում է պոպ մշակույթի ստեղծած կերպարին հետեւելը: Փոքր աղջիկները սեքսուալացվում են հասարակության կողմից ու սա արվում է երաժշտական ինդուստրիայի, բարբիների ու վիդեո խաղերի ազդեցությամբ: Փոքր տղաներն էլ չեն կարողանում խուսափել սուպերսեքսուալացված հասարակության ազդեցությունից ու կորցնում են մանկական անկեղծությունը: Ծնողները ոչինչ չեն կարողանում անել, կամ էլ չեն ուզում:

ԿԳ նախարարությունը պետք է ոչ թե մարդկանց պարտադրի իր մոտեցումները, այլ փորձի «որսալ» մարդկանց կողմից հնչեցվող արժեքավոր առաջարկները. «168 ժամ»

Կրթության ոլորտում մենք կառավարում ենք մարդկանց, ոչ թե անշունչ առարկաներ կամ հումք։ Եթե համակարգում աշխատող մարդիկ չեն ընդունում ձեր բարեփոխումները, ապա դուք պարտավոր եք հաշվի առնել այդ իրողությունը։

Կիմ Բալայանը պատմում է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մարդ ուղարկել՝ իրեն ճնշելու համար՝ որպես ՍԴ անդամ

Կիմ Բալայանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց: Նրա խոսքով՝ «Մեծամասամբ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը գործել է հեռախոսային իրավունքը: Դատական իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ որեւիցե ճնշում իրենց վրա քաղաքական մարմինների չի եղել, եւ փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով թե ղեկավարությանը որը դուր կգա, այդպես ընթացել են, բայց ես պրակտիկորեն կարող եմ ասել, եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաեւ ցուցակային գործեր, ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի գործեր մենք ունեցել ենք»:

Դավիթ Բեգլարյան. «Ինչպե՞ս է պատահել, որ «գառան» նման «անմեղ» ու «ադամանդի բյուրեղյա» մաքրությամբ մարդուն շարունակ «խաբել» են». «Հրապարակ»

Դավիթ Բեգլարյանը կառավարության գործերի նախկին կառավարիչն էր։ Նա ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։ Նրանց ընտանիքը տարիներ շարունակ բիզնես-գործունեություն է ծավալել, երբեմն հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում։ Վերջերս էլ նրանց անունները հոլովվել են ասուլիսներից մեկի ժամանակ։ – Պարոն Բեգլարյան, պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանն ու նրա պաշտպան Արա

Այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարող է ունենալ ցանկության դեպքում. Կոնրադ Զաշտովտ. «168 ժամ»

«Արևմուտքի հետ Հայաստանի հետագա համագործակցությունը խոստումնալից կլինի, եթե ՀՀ իշխանությունները մտադրված լինեն շարունակել աշխատել հնչող առաջարկների ուղով»,- ասաց եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագային՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք առաջիկա գագաթաժողովում ՀՀ վարչապետ Փաշինյանի մասնակցությանը։ Եվրոպացի փորձագետն արձանագրեց, որ ՀՀ նոր իշխանությունները պահպանում են հավասարակշռությունն Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը Հայաստանի դեպքում ամենաօպտիմալ արտաքին

Սա գրել է մի մարդ, որը մեղադրվում է հիմնադրամի գումարներով խաղադրույքներ կատարելու մեջ. «Լավ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում…». «Ժողովուրդ»

Զավեշտալին այն է, որ Արա Վարդանյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներից հետո սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել, հույս հայտնել, թե այլեւս նման մարդիկ չեն լինի, բայց փաստացի նրա մասին բացահայտումից մարդիկ ոչ պակաս զարմանք չապրեցին, որքան Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումից հետո։ «Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ

Մի՞թե «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի կամ ՀՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում դեմ են քվեարկելու Ընտրական օրենսգրքին. «Ժամանակ»

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նպատակով, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված այս հանձնաժողովում քննարկվել են տարբեր առաջարկներ, պատգամավորները տեսակետներ են արտահայտել դրանց վերաբերյալ, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այն հարցի պատասխանը, թե ինչ մեխանիզմ կա, որ այդ առաջարկությունները կընդգրկվեն

Հիմնական տպավորությունն այն է, որ ամեն ինչ արվում է հենց աղմուկ ստանալու եւ հանրությանը հնարավորինս ցնցելու համար. «Հայոց աշխարհ»

Եթե Արա Վարդանյանը իսկապես իր հայեցողությամբ վերցրել է «Հայաստան» հիմնադրամի միջոցները, իհարկե, սխալ ու շատ վատ է վարվել: Դրա համար նա, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրի, քանզի արել է մի բան, որի իրավունքը չի ունեցել ոչ մի պարագայում: Այստեղ անգամ քննարկելու բան չկա: Բնականաբար զուգահեռ հարցեր են ծագում նաեւ այն առումով, թե ի՞նչ կարգով ու

Տիգրան Թորոսյան. «Բայց ինչո՞ւ ինձ պիտի հարցաքննության կանչեին». «Ժողովուրդ»

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ։ Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՔԾ պետը

Գրիգոր Գրիգորյան. «Ինձ վրա երբեք եւ ոչ ոք չէր կարող անպատիժ ձեռք բարձրացնել»

Գրիգոր Գրիգորյանը հերքում է, որ 2014-ին ԲՀԿ-ն լքել է Էդուարդ Բաբայանի կողմից խոշտանգումների արդյունքում

Հանրապետականը թերևս պետք է որ զգուշավորություն ձեռք բերած լինի նման իրադարձությունների մասին գնահատականներ հնչեցնելու առումով. «Ժամանակ»

ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին հրաժարվելով գնահատել իրավապահների գործունեության, այսպես ասած, հիմնավորվածությունը, այնուհանդերձ ասել է, որ միտում է նկատում: Նա ավելին չի ասել: Արդյո՞ք ՀՀԿ-ն այդ առիթով հանդես կգա որևէ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ, պարզ չէ, թեև կա գեներալ Մանվելի օրինակը, երբ ՀՀԿ դիրքորոշումից հետո սեղանին դրվեցին այնպիսի ապացույցներ, որ կուսակցությունն ինքը, այսպես

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Հակոբ Ավագյան եւ Սեւակ Դավիդեան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը  եւ սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդեանը: Հաղորդման շրջանակներում կքննարկենք ոստիկանության այցը փոքր ու միջին բիզնես հանդիսացող փաբեր եւ ակումբներ, եւ թե դրա արդյունքում ինչպիսի ֆինանսական եւ բարոյական վնասներ են կրել այդ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները: Կառավարության առաջ կբարձրացնենք նաեւ բիզնեսին

Արտակարգ իրավիճակ

«ԱՐԱՐԱՏՅԱՆ» ՊՈՄՊԱԿԱՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԳՈՐԾՈՒՄ Է Վեոլիա Ջրի ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ, ներկայացնելու այս օրերին Երեւանում ջրամատակարարման հետ կապված իրավիճակը Վերջին օրերին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ստացված հաղորդագրությունների քանակն աննախադեպ աճել էր` որպես հետեւանք Երեւանում ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի: Խնդիրը հետեւյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաքում կտրուկ

ԱԱԾ իրականացրած դիտարկվող գործողությունների զուգահեռ նպատակներից մեկը հենց Սերժ Սարգսյանին որոշակի ճնշման տակ պահելն է. «Հայոց աշխարհ»

Առանց հավելյալ ցուցադրությունների էլ պարզ ու հստակ է, որ անվտանգության ծառայությունը հատուկ կենտրոնացած է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների, հարազատների, մերձավոր շրջապատի վրա: Բավական է թվարկել Լեւոն Սարգսյանի, Ալեքսանդր Սարգսյանի, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահ մարմինների հետապնդման գործողությունները, նախագահի թիկնազորի պետի ձերբակալությունը: Երեկ, ի դեպ, նկատենք, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք ներկայացվեց: Ընդհանուր առմամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին

Հարգելի հաճախորդներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին: Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից: Առաջարկը գործում է 271 և ավել

Ինչո՞ւ պիտի պատժվեն

Հանցագործությունները անպատիժ չպիտի մնան ոչ այն պատճառով, որ մենք չենք սիրում այս կամ այն մարդուն ու ցանկանում ենք նրան ցավ պատճառել: Դա սխալ շարժառիթ է: Օրենքի խախտումները չպիտի անպատիժ մնան, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Առավել եւս՝ այնպիսի ոճրագործությունների դեպքում, ինչպիսին «Մարտի 1»-ն է: Որ այդ սպանդի համար պետք է պատասխան տա նախեւառաջ երկրորդ նախագահ Ռոբերտ

ԱՍԵԿՈՍԵ

Հաջողությունը ընդհանուրիս հաջողությունն է, որովհետեւ սա մի բացառիկ հնարավորություն է՝ ստեղծելու մեզ արժանի կյանք, հասարակություն: ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Ալեքսանդր Սարգսյանի որդիների դեմ հաղորդում ներկայացրածը ՀՀԿ-ի վստահված անձն էր

Դավիթ Սիմոնյանն այդ ժամանակ հայտարարել էր, թե իր արժանիքներով չի զիջում իշխող կուսակցության պատգամավորներին և Հանրապետականի ցուցակով ցանկանում է հայտնվել գալիք խորհրդարանում։

«Հնարավո՞ր է առանց հնոցապանի դպրոցը ջեռուցել»․ Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրեն

Aravot.am-ում այսօր զետեղված «Աշխատանքի չհաճախելով՝ ստացել են մոտ 850 հազար ՀՀ դրամ գումար» հրապարակմանը քիչ առաջ գրավոր պատասխան է ուղարկել Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը (լուսանկարում)։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ անձը ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում  է տվել  այն մասին, թե Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենը որպես գիշերապահ

2018թ. 6 ամսվա ընթացքում` 19 զինծառայող է մահացել

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հետեւյալ գրառումն է արել. Որքան էլ մարդկայնորեն և հոգեբանորեն դժվար է, սակայն նկատի ունենալով զինված ուժերում մահվան դեպքերի և դրանցով քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության ապահովման և հնարավոր անհարկի շահարկումներից ու սխալներից խուսափելու անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալի մասին: ՀՀ զինված ուժերում և ԱՀ

Լրագրող Տիրայր Մուրադյանի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր

Սաշիկ Սարգսյանի որդուն էլ ԱԱԾ-ն տարավ

ԱԱԾ աշխատակիցները տարան նաեւ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին: Նա նեղսրտեց լրագրողների ներկայությունից ու տեսախցիկներից. «Հո տելեզվեզդա չե՞մ»: ԱԱԾ ներկայացուցիչները որեւէ հարցի չպատասխանեցին: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դոն Պիպոյի վերաբերյալ որոշումը Վերաքննիչն անփոփոխ թողեց

Արթուր Ասատրյանի՝  քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը նիստ էր նշանակել հուլիսի 4-ին:  Այն դռնփակ էր: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դեմ առ դեմ. Հակոբ Ավագյան եւ Սեւակ Դավիդեան

Վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը  եւ սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդեանը: Հաղորդման շրջանակներում կքննարկենք ոստիկանության այցը փոքր ու միջին բիզնես հանդիսացող փաբեր եւ ակումբներ, եւ թե դրա արդյունքում ինչպիսի ֆինանսական եւ բարոյական վնասներ են կրել այդ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները:

ԱԱԾ աշխատակիցները տարան Սաշիկ Սարգսյանին

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր  (Սաշիկ) Սարգսյանին տարան ԱԱԾ: Նա չպատասխանեց լրագրողի հարցին, թե ինչու էր ԱԱԾ-ն խուզարկում իր բնակարանը եւ ինչ հայտնաբերեց այնտեղ: Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մոտ տասը ժամ շարունակ գոործողություններ էին իրականացնում Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանում, որտեղ առանձնացված վերելակ էր գործում հատուկ Սարգսյան ընտանիքի համար:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031