Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

2018թ. 6 ամսվա ընթացքում` 19 զինծառայող է մահացել

Հուլիս 04,2018 23:07

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հետեւյալ գրառումն է արել.

Որքան էլ մարդկայնորեն և հոգեբանորեն դժվար է, սակայն նկատի ունենալով զինված ուժերում մահվան դեպքերի և դրանցով քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության ապահովման և հնարավոր անհարկի շահարկումներից ու սխալներից խուսափելու անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալի մասին:

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի հետևանքով մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ:
Մասնավորապես`
• 5-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու
• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 2-ը՝ հիվանդությունից,
• 1-ը՝ ականի պայթյունից,
• 1-ը՝ սպանության հետևանքով,
• 1-ը դժբախտ պատահարից,
• 1-ը՝ ավտովթարից:

Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝
• 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,
• 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով,
• 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ, ավտովթարներ):

Համեմատության համար նշեմ, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահված 44 դեպք, որից՝ 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):
Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝
• հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով-16,
• ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու-6
• զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով-3
• հիվանդությունից-2
• սպանության հետևանքով-1,
• դժբախտ պատահարից-3,
• ավտովթարից-4:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031