Օրվա լրահոսը

ՃՏՊ ՌԴ-ում. մահացել են ՀՀ քաղաքացիներ

Հուլիսի 2-ին,  ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ – Դանկով  ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենաները: «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան. «Սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին զորակոչն է»

ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ մայոր Արտակ Դավթյանն այսօր կենտրոնական հավաքակայանում հանդիպեց լրատվամիջոցների հետ: «Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ զորակոչի մեկնարկի կապակցությամբ: Պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանք է կատարվել, եւ հույս ունեմ, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների: Իսկ եթե ընթացքում խնդիրներ առաջանան, դրանց շատ օպերատիվ կմիջամտենք: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին  զորակոչն է: Վարչապետ Նիկոլ

Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը. Շահան Գանտահարյան

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։ Եվ որովհետեւ Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում եւ հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում

«Ոչ մի տեսակի վախ չունեմ»․ Շիրակի մարզն արդեն 3-րդ փոխմարզպետն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով  այսօր 29-ամյա Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ Նա թվով 3-րդ փոխմարզպետն է։  Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից , նոր փոխմարզպետն ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից:

Ծանր հիվանդությունից մահացել է Նադեժդա Սարգսյանը

Վերջին օրերին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր մահացավ երկարատեւ ծանր հիվանդությունից: ՀՀ մշակույթի նախարարությունից հաստատեցին երգչուհու մահվան ցավալի լուրը: «Առավոտը» ցավակցում է սիրված երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:

Ոստիկանությունը հայցում է զվարճանքի վայրերի հաճախորդների ներողամտությունը

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում

Ջուխտակ վանքի ծածկին ծառ է աճել

Ցուցանակը «երիտասարդացրել»  է վանքի տարիքը

Լոռու մարզպետ. «Հենց հիմա էլ նույն արգելող նշանը փակցված է «Գուգարք» հյուրանոցի դիմաց, եւ դրա համար ոչ մեկը չի տուգանվում»

Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի աշխատակազմի վարչության պետերին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու իմ հայրենի մարզում, գործելու ի շահ մեր մարզի եւ ի բարօրություն մեր մարզի բնակիչների: Ինչպես նոր Հայաստանում, այնպես էլ Լոռու՝ մենք բոլորս պետք

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են  գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն

Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին: Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները: Արթուր Գրիգորյանը,  խոսելով վերականգնվող էներգետիկայի  բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ  կհաղորդեն ծրագրի

«Անձամբ ես հակված եմ, որ ցուցակում օրինակ, ամեն 20-րդ համարը լինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ». Իոաննիսյան

Վիգեն Քոչարյանն ասաց, որ ազգային փոքրամասնությունների հարցը պետք է լուծել այնպես, ինչպես կանանց ներգրավածության հարցն է լուծվել. «Քվոտա է տալիս, որ, ասենք 30 տոկոսը պետք է լինեն կանայք եւ համապատասխանաբար պարտադրում են կուսակցություններին, որ յուրաքանչյուր 3-րդ թեկնածուն պետք է լինի կին»:

Կնյազ Հասանովի ուշագրավ առաջարկը Ընտրական նոր օրենսգրքի համար՝ մեզ ընդգրկեք իշխանական կուսակցությունում, որ հարցեր լուծենք

Հանրային կառավարման մասնագետ Վարդինե Գրիգորյանն ասաց, որ Հասանովի առաջակն ընդունելը քաղաքական իրավունքների ոտնահարում կլինի: Դանիել Իոաննիսյանը միանգամից պատասխանեց, որ նման առաջարկն անընդունելի է, որովհետեւ կարող է մեկն ընդդիմադիր հայացքներ ունի, ինչպե՞ս կարող են պարտադրել, որ իշխանական ցուցակում լինի:

Զինակոչիկ. «Կուզենայի Թալիշում ծառայել: Ավագ եղբայրս այնտեղ ապրիլյան պատերազմի ժամանակ կիսատ բաներ թողած կլինի» (ֆոտոշարք)

Ամառային զորակոչ- 2018-ը մեկնարկեց այսօր: 18 տարին բոլորած հազարավոր երիտասարդներ մեկնում են Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տարբեր տրամադրություններ են: Ծնողները հուզված են: Ու դա բնական է: Նրանց հետաքրքրում է, թե իրենց որդին որ տարածաշրջանում կանցկացնi ծառայությունը: Բայց հուզվածության հետ մեկտեղ բոլորն էլ հպարտ են, որ զինվոր են ծնել-մեծացրել: «Թող գնան՝

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է ՀՀ  Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս

Լեռնիկ Հովհաննիսյանը` Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նոր նախարար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության

Հանգստի մեկնելիս ձեռնարկեք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր. ԱՆ

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում

Վթարի պատճառով ջուր չի լինի նաեւ Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս. թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. 1.    Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 2, 3, 4, 5, Մուրացանի, Բելինսկու, Լորիս Մելիքյան, Սուվորովի, Սարի Թաղի 1-ից-3 փողոցների և  1-ից-10 շարքերի, Որմնադիրների փողոցների` իրենց նրբանցքներով, Նոր

«2 տարի է՝ նստած եմ, էլ ինչի՞ համար նստեմ»․ «Միայնակ Գայլի» եղբայրը վրդովված հեռացավ Շիրակի դատարանի դահլիճից

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա․ Թադևոսյանի նախագահությամբ քննվելու էր «Սասնա ծռեր» խմբի անդամներից «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Դատարանին նման միջնորդություն ներկայացրել էր նրա փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանը։ Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել․ նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին, ավելի կոնկրետ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել են փոխմարզպետներ

ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ ԳԱԳԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Արցախի նախկին պետնախարարը՝ Արցախի նախագահի խորհրդական

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Հովտաշենի նախկին համայնքապետը նշանակվեց Արարատի փոխմարզպետ

Արթուր Մկրտչյանը Հովտաշենի նախկին գյուղապետն է, Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտ:

ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի վերաբերյալ դժգոհություններն և քննադատությունները շատ են

Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովհետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ:

Նիկոլ Փաշինյանի խորհրդականների թիվը հասավ 11-ի, որից 7-ը՝ հասարակական հիմունքներով

Վարչապետն ունի մի գլխավոր խորհրդական՝ Արամ Ղարիբյանը, 3 խորհրդականներ՝ Արսեն Խառատյանը, Ջեմմա Հակոբյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Ինչպես եւ Ֆելիքս Թադեւոսյանը՝ եւս 6 հոգի Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալիս հասարակական հիմունքներով՝ Արտակ Մանուկյանը, Գրիգոր Մուրադյանը, Մեսրոպ Պապիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարազդատ Կարապետյանը:

«Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջ 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան փողոցի, Աճառյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Ընտրական օրենսգրքում 2 տարբերակ են առաջարկում ազգային փոքրամասնությունների համար, վերջիններս դժգոհ են՝ «ոտնահարում եք մեր իրավունքները»

Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինա Գասպարյանը հայտարարեց. «Այն, ինչ դուք եք առաջարկում, սահմանադրական խախտում է, մեր իրավունքների ոտնահարում»: Ըստ նրա, եթե համամասնական երկրորդ ցուցակ է լինելու, պետք է լինի բաց ցուցակ, որ ժողովուրդը հասկանա ով է իր ներկայացուցիչը: Ու երկրորդ ցուցակով պարտադիր դա պետք է լինի անկուսակցական, որովհետեւ կուսակցականը կարող է ընտրվել առաջին մասով՝ կուսակցությունով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը

Բանկի թոփ-մենեջմենթում տեղի են ունեցել հետևյալ կադրային փոփոխությունները. Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահն է Տելեգին Իվանը: Մաճկալյան Սոֆյան նշանակված է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնում, Տնօրինության անդամի ժ/պ է: Ֆինանսական դեպարտամենտի Տնօրենի, Տնօրինության անդամի ժ/պ պաշտոնում նշանակված է Լիսիչենկոն Դմիտրին: Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գլադիլին Ալեքսեյը: Սվիմոնիա Լալին նշանակված է Ադմինիստրատիվ

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 2-ին ժամը 16:00-ից մինչև հուլիսի 3-ը ժամը 07:00 կդադարեցվի հետևյալ տարածքների՝ Օստրովսկու, Գլինկայի, Միչուրինի, Բուռնազյան, Տիգրան Մեծի, Լիսինյան, Աճեմյան, Մհեր Մկրտչյան, Սուրենյանց, Ծխախոտագործների, Չայկովսկի, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խանջյան փող.

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հրաժարական տվեց

Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում

«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Եղեգնաձորում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագիր իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասսայականացնում, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031