Օրվա լրահոսը
ՀՀ գլխավոր դատախազ. կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարևորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը
Հուլիսի 2-ին Երևանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները: Մինչ նիստի մեկնարկը Խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը, մեծապես կարևորել է կոռուպցիայի, որպես գլոբալ
Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը
Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների
«Ամեն անգամ զինվորների համար ճաշ լցնելիս ինձ թվում է, թե տղայիս համար է». Նորակոչիկի մայր
Վանաձորցի Լիանա Մեհրաբյանը զինվորական է: Աշխատում է տեղի զորամասերից մեկի ճաշարանում: Ասում է՝ յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է իր տղայի պես, յուրաքանչյուրին փորձում կերակրել մայրական հոգատարությամբ: Այսօր մեկնարկող ամառային զորակոչին հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնեց նաեւ տիկին Լիանայի որդին. «Այսքան տարի պահում, մեծացնում ես, եւ հիմա շատ դժվար է ուղարկել բանակ: Շատ եմ հուզված, նույնիսկ խոսել չեմ
Նախարարը ներկայացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին: «Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում
Ամուլսարի ցույց անող աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին հիշեցրին, որ երկու ամիս նրա կողքին են եղել
Ամոլսարի աշխատակիցները պահանջում են դեպի հանք տանող ճանապարհը բացել
Սերգեյ Սմբատյանը` հավակնությունների եւ «Արմենիա» փառատոնի մասին
Հուլիսի 2-ից մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտեւի մինչեւ հուլիսի 6-ը: Այդ առիթով հրավիրված ասուլիսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը եւ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը մանրամասներ
«Հրաժարական տված Արամ Դանիելյանը ՀՀ նոր իշխանության հետ որեւէ խնդիր չունի». մամուլի քարտուղար
«Նա միշտ աշխատել է հանուն Հրազդանի զարգացման եւ երկրի նոր քաղաքական ղեկավարության հետ որեւէ խնդիր չի տեսնում»,-ասում է Ալվինա Զաքարյանը
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել
Ադրբեջանում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել բանակի տարբեր տեսակի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը: Զորավարժություններին մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
Օղակաձեւ զբոսայգում վտանգավոր օբյեկտներ կան
Օղակաձեւ զբոսայգում զվարճանքի հարյուրավոր օբյեկտներ կան, որոնք գործունեության համար հազար ու մի հարկ ու տուրք են վճարում, սակայն այդ գումարներից, չգիտես ինչու, չի վերադառնում այգին բարեկարգ, մաքուր, նաեւ անվտանգ պահելուն: Եթե վերադառնում էլ է, ապա այդ խնամքը, մասնավորապես, այգու Խանջյան-Վարդանանց-Ալեք Մանուկյան փողոցների հատվածում տեսանելի չէ: Հակառակ դեպքում գոնե շաբաթներով կուտակված աղբը կհեռացվեր, տարածքը կբարեկարգվեր, խոտը
Նոր խախտումներ հոգեբուժարանում․ որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության
Հունիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ և ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին: Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր
Վաշինգտոնում բացվեց Սմիթսոնյան ժողովրդագրական փառատոնը. Պաշտոնական ընդունելություն Աֆրիկյան ամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանում
ՎԱՇԻՆԳՏՈՆ. Ս.թ. հունիսի 28-ին կայացավ «Հայաստան. կերտելով օջախ» 2018թ. Սմիթսոնյան ժողովրդագրական փառատոնի բացման ընդունելությունը, հյուրընկալելով միջազգային հյուրերի և բարձրաստիճան պատվիրակների: Փառատոնը Հայոց մշակույթի, երաժշտության, արվեստի, ուտեստների ու գինու ցուցադրություն է: Երեկոյի բացման արարողությունը հովանավորել էին Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ): Աշխարհի բոլոր ծայրերից հյուրերը հավաքվեցին Աֆրիկյան ամերիկյան պատմության և մշակույթի ազգային
Ինչպես Գագիկ Խաչատրյանը սնանկացրեց Մեխակ Գաբրիելյանին
ԻՄ ընկերությունը՝ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ն, զբաղվում էր ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների արտադրությամբ: Հրազդան քաղաքում գնելով նախկին «Հրազդանմաշի» արտադրական մասնաշենքերից մեկը՝ գործարանը կազմավորել էինք զրոյից: Իմ եւ իմ որդիների երեք տարվա աշխատանքը լավ արդյունք էր տվել։ Ստեղծվել էր ժամանակակից գործարան, ընկերությունում աշխատում էր 150 մարդ: Գործարանի արտադրանքը սկսել էր սպառվել Հայաստանում, հետագայում՝ Իրանում, այնուհետեւ՝ Ռուսաստանում, Ղազախստանում,
Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության գործով ձերբակալվել է 6 անձ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու
«Ես կհեռանամ, եթե …». Եղեգնուտի գյուղապետ. «Ա1+»
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը չի ցանկանում հրաժարվել գյուղապետի աթոռից: 62-ամյա գյուղապետը Եղեգնուտը ղեկավարում է 1985թ-ից: Այսօր, մի խումբ եղեգնուտցիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը. «Մենք ցանկանում ենք, որ ներկայիս գյուղապետը հրաժարական տա, դուք պատկերացնում եք, ինքը հայտարարել է, որ ծառայել է իշխանություններին ու այդ իշխանությունների հետ խոշտանգել է բնակիչներին: Մենք
ՀՖՖ որոշ անդամների և նրանց պատվիրակների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել, ինչի մասին ՀՖՖ-ն ստիպված է տեղեկացնել ինչպես ՖԻՖԱ-ին, այնպես էլ ՈւԵՖԱ-ին
Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՖՖ հերթական՝ 16-րդ ժողովը, որի ընթացքում ներկայացվել է նախորդ՝ 2017 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունները: Ժողովի օրակարգում էր նաեւ կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում ենք, որ ժողովից առաջ չմասնակցելու, բոյկոտելու պահանջներով մեծ ճնշումներ են գործադրվել ժողովի մասնակիցների, պատվիրակների վրա եւ չնայած այս հանգամանքին ժողովը կայացել է
Փաշինյանը կմասնակցի՞ Աֆղանստանի խաղաղապահ-երկրների ղեկավարների հանդիպմանը
ՆԱՏՕ-ի բուն գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցելու, սակայն գագաթնաժողովին կից կայանալու է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրների ղեկավարների հանդիպում
Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է
1994թ. զոհված զինվորի որդու պահանջը՝ պաշտպանության նախարարությունից
Արսեն Ասատրյանը զոհվել է 1994 թ. մարտի 28-ին ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ: Զոհվելուց հետո նրա ընտանիքը չի ստացել որեւէ աջակցություն: Զինվորի որդին՝ Վարազդատը, որոշել է դիմել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել իրեն վերաբերող իրավունքների մասով: Ստացվել էր պատասխան, համաձայն որի՝ ՊՆ բնակարանային հանձնաժողովի 2016թ. մարտի 17-ի թիվ 1 նիստում որոշում է կայացվել մերժել պետական ֆինանսական
Լյովա, Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ
Աշոտյանը՝ վիզաների ազատականացման մասին. «Մերոնք բացատրել են, որ Ուկրաինայի եւ Վրաստանի պատճառով մենք չպետք է տուժենք»
Չարաշահումները այդ երկու երկրների կողմից գնալով շատանում են վիզայի ռեժիմի խախտման: Տասնյակ հազարավոր դեպքեր են մեզ պատմում, պաշտոնական թվերն այնպիսին են, որ ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Վրաստանի հետ կապված այս համաձայնագրի պատճառով միգրացիա է տեղի ունենում: Եվրաբյուրոկրատները հիմա մտածում են, որ պետք չէ շտապել: Մեր պատասխանը շատ հստակ է ու շատ ուժեղ՝ Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրների պարտավորությունը եւ բեռը, չպետք է տուժի, եթե այլ երկրների հետ կան խնդիրներ:
Խախտումներ Երևանի մանկապարտեզներում. ԿՔՆ
Նախակրթական ուսումնական հաստատության աշխատանքային գործընթացի վերաբերյալ ԿՔՆ-ն ստացել է մի շարք ահազանգներ, որոնք ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Երևանի համայնքային նախադպրոցական հաստատություններում տեղ են գտել աշխատակազմի աշխատանքային իրավունքների խախտում, մասնավորապես արձանագրվել են հետևյալ խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի օրինակների բացակայություն աշխատակիցների մոտ, աշխատանքային ժամերի անհիմն փոփոխություն, հավելյալ աշխատանքային պարտականությունների կատարում, հանգստի և արձակուրդի իրավունքի խախտում։ Մասնավորապես՝ (1)
Սիրիահայերն այս պահին Վրաստան մուտք գործելու խնդիրներ չունեն
Նրանց մուտքը Վրաստան սահմանափակվել էր, սակայն այս պահին Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան առ այն, որ նման սահմանափակումներ չկան
Աշոտյանը այնքան զորեղ ելույթ է ունեցել Եվրանեսթում, որ փակել է ադրբեջանցիների ընդվզումների ճանապարհը. Արմենուհի Կյուրեղյան
Կյուրեղյանի խոսքով՝ «Առաջին օրը՝ հունիսի 25-ին, երբ բոլոր պատվիրակությունները ներկայանում էին, պարոն Աշոտյանի ելույթը այնքան զորեղ էր, որ միանգամից առաջիկա 3 օրերի քննարկումների ժամանակ, կարճ ասած, փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների հնարավորությունները ու նրանք հասկացան, որ այդ նստաշրջանում, այդ նիստերի ընթացքում սխալ կլինի, եթե սկսեն իրենց ստանդարտ ընդունված ձեւաչափով հարձակումները հայկական պատվիրակության վրա»:
«Միջոցներ ձեռնարկեք, որ մեր բնակարանում խայտաբղետ քաղաքացիներ չբնակվեն»
Կենսաթոշակառու Լաուրա Մանուկյանն ապրիլ ամսից խմբագրությունների դռներն է ծեծում: Քաղաքական իրավիճակի փոփոխությունները հնարավորություն չեն տալիս լսել նրան, գրել, թե ինչն էր նրան մտահոգում: Նա նամակով դիմել է նաեւ «Առավոտի» գլխավոր խմբագրին: Ստորեւ ներկայացնում ենք նրա նամակ-խնդրագիրը: «Իմ վերեւի հարեւանն իր բնակարանը վարձակալության տվեց, քանդվեց լողասենյակի առաստաղը::Ներքեւիս հարեւանն էլ վարձով է տալիս իր բնակարանը տարբեր քաղաքացիների,
Եվրանեսթում ընդունվել են Արցախի հարցում հայկական կողմի մոտեցումները՝ որպես իրենց պաշտոնական տեսակետ
Պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ասաց, որ բացի դրանից, հայկական պատվիրակության կողմից ներկայացվել է հրատապ բանաձեւ, որը վերաբերում է ԵՄ-ՀՀ համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանը: Աշոտյանն ասաց, որ մերոնք խնդիր են իրենց առջեւ դրել, որ համաձայնագիրը վավերացվի մինչեւ հաջորդ եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019-ի մայիսին:
Աղմկոտ քրեական գործ Շիրակի մարզում․ առանցքում դարձյալ պաշտոնյաներն են
Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավար Մարատ Մկրտչյանի և նախկին հաշվապահ Սլավիկ Վարոսյանի նկատմամբ, որն այս պահին համայնքի փաստացի ղեկավարն է (հիշեցնենք, որ Անիի տարածաշրջանի համայնքները միավորվել են), հարուցվել է քրեական գործ։ Նրանք կասկածվում են սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը (գումարի ընդհանուր չափը մոտ 2 միլիոն 500 հազար դրամ
Դավիդ Կացարավա. «Ռաֆթինգի զարգացումը կարող է էքստրեմալ տռւրիզմի սիրահար հազարավոր զբոսաշրջիկներ բերել Հայաստան»
Դեբեդ գետում ռաֆթինգի կանոնավոր տուրերի մեկնարկին, որն իրականացվեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, ՆՈՒՌԻԿ Թրավելի եւ ՌԴ կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համատեղ ջանքերով, ներկա էր նաեւ Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Դավիդ Կացարավան, որն իր թիմով մի քանի շաբաթ աշխատել է Հայաստանում ռաֆթինգի հրահանգիչներ պատրաստելու ուղղությամբ: Aravot.am-ը զրուցել է նրա հետ: «Հայկական կողմի հրավերով
«Երեխաներին գրանցում են որպես ներառական կրթության կարիք ունեցողներ, որ փող ստանան». «Ա1+»
Անահիտ Բախշյանի խոսքով նախորդ իշխանությունների կողմից կրթության ոլորտում ամենակարևոր քայլը ներառական կրթությանն հաստատումն է, Երևանում համընդհանուր ներառումը պետք է սկսվեր 2018- ին, բայց սկսվելու հաջորդ տարի. «Այդ գործընթացը ժամանակին չսկսեցին»,- ասում է Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանին մտահոգում է հատուկ դպրոցների ֆինանսավորման հարցը. «Երևանում գտնվող երեք հատուկ դպրոցների յուրաքանչյուր երեխայի միջին ֆինանսավորումը կազմել է 1.2 միլիոն
«Ադրբեջանին հասած ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն». ՀՀ ԱԳՆ
Կատարվածը որոշ անձանց կողմից սոցցանցերում եւ քաղաքական դաշտում իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների առիթ է տալիս
Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն
Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100 հա խոտածածկ տարածք


















































