Օրվա լրահոսը

Արման Եղոյանն արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հարցերին. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»–ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ. «Արմենպրես» – Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր եւ պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք

Երջանկահիշատակ դատախազ Հենրիկ Խաչատրյանն այս գործով բողոք է բերել

Ո՞վ կմտածեր, որ տասնյակ տարիներ կանցնեն, իսկ գործը դեռ դատարաններում է, ըստ էության լուծում չի գտել Փաստաբան Վարդան Առաքելյանը (լուսանկարում) Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայացնում է Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների շահերը: Հակոբյանները ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո խնդիրներ ունեցան Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան հետ: Հայցվոր դեսպանատունը դիմել էր դատարան` Հակոբյաններին տրված իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու

«Ժառանգություն» կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում: Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր

Ապրիլյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 1236 քաղաքացի

2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի և քաղաքացիական անհնազանդության օրերին, ոստիկանական բաժիններ են տեղափոխվել աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ձևավորված իրավապաշտպանների թեժ գիծը ստացել է քաղաքացիներին բերման ենթարկելու ավելի քան 1000 ահազանգ, ընդ որում գրանցվել են ակտիվիստներին թիրախավորելու, միևնույն քաղաքացիներին մի քանի անգամ բերման ենթարկելու դեպքեր: Բերման

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և Եվրամիությունը իրենց

Օսիպյանը քրեական հեղինակությունների մասով, Վանո Սիրադեղյանի նման, չի հավակնում մնալ պատմության մեջ

Վալերի Օսիպյան. Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, օրենքի առաջ բոլորը հավասար են

Այս ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսության վրա։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության մեջ. «Հայոց աշխարհ»

Տարեսկզբին Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված բարձր աճի միտումները աստիճանաբար նահանջում են։ Այդ երեւույթը սկիզբ առավ ապրիլին, ինչը շարունակվել է նաեւ մայիսի ընթացքում։ Երկու ամսում տնտեսական ակտիվությունը 2 տոկոսային կետով նահանջել է։ Միայն մայիսի արդյունքներով ակտիվության ցուցանիշը սեղմվել է 1,1 կետով։ Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է ակտիվության 8,6 տոկոս աճ։ Դրան

Ապրիլի 22-ին ծեծի ենթարկված լրագրողի տեխնիկան իրեն է վերադարձվել առեղծվածային կերպով. «Հրապարակ»

Ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլի 22-ին, Ավան թաղամասի Աճառյան փողոցում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարձակվել էին Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադեւոսյանի մեքենայի վրա, ջարդել այն, խլել հեռախոսն ու պլանշետը, հարվածներ հասցրել լրագրողի գլխին։ Վրույր Թադեւոսյանն անմիջապես իր ֆեյսբուքյան էջով, ուղիղ միացմամբ, նկարահանել էր հարձակվողներին։ Հետագայում քրեական գործ է հարուցվել, Վրույր Թադեւոսյանն առերեսման ժամանակ ճանաչել

ՀՀ վարչապետին բաց նամակով դիմել է «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին

Հարգելի պարոն վարչապետ, խնդրանքով Ձեզ է դիմում ՀՀ 10-րդ վարչության հիմնադիր-ղեկավար, գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի ընտանիքը՝ ի դեմս ավագ որդի Վահե Ղազարյանի: Ուզում եմ տեղեկացնել հարգարժան վարչապետին, թե ինչպիսի հալածանքների եւ քաղաքական հետապնդումների միջով է անցել մեր ընտանիքը շուրջ քսան տարի: Բանն այն է, որ երբ հայրս՝ գեներալ Ռ. Ղազարյանը, 1998թ.-ին գործող ռեժիմի ճնշման ներքո հեռացավ

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» և ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» որոշումները: Պայմանագրի խմբագրված տարբերակը Հիմնադրի և Հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ Հիմնադիրն այլևս

Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է սուպերվարչապետությանը իր դեմ լինելը

ՀՅԴ-ն առաջարկում է ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից

Որքա՞ն հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար. «168 ժամ»

Վերջին օրերին միայն ամենաալարկոտ մարդը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում չի գրում գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Բոլորս ենք ցնցված։ Զինվորի բաժնի ու աշակերտական նամակների նկատմամբ վերաբերմունքը բոլորիս համար աններելի է։ Բայց հետաքրքիր է, ասենք, այս առիթով կհրապարակվե՞ն արդյոք, թե որքան հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար։ Կհանդգնե՞ն հրապարակել, թե ամսական որքան վարձ են

Դավիթ Սանասարյանը վստահ է, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի կոռուպցիոն կծիկները բացահայտելու

Դավիթ Սանասարյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին ստուգելու եւ ՀՀ նախագահի վերահսկողության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանի մասին

Մանե Թանդիլյան. դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

«Ողջունում ենք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու՝ հայերի կամքը»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի հետ: – Ինչպե՞ս եք գնահատում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը: – Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել ընդգծելու մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամուր արմատները եւ պինդ հիմքը: Մեր հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն կարող է հանդիսանալ այն հանգամանքը,

Մեր անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո եղե՞լ են պատժիչ գործողություններ. Դավիթ Բաբայանը՝ սահմանում վիճակի մասին

Aravot.am-ը Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, հակառակորդը ի՞նչ կարգի ինժեներական աշխատանքներ է իրականացնում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Տարբեր տիպի աշխատանքներ են իրականացնում, դա արդեն ռազմական խնդիրներ են: Նախ, իրականացնում են զորքերի տեղաշարժեր, տարբեր տիպի շինություններ են սարքում, ճանապարհներ»:

«Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին Ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Րաֆֆու փող․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35 համարների, Միքայելյան փող․ 1, 3, 70, 72, 74, 76, 78, 80, 82 համարների և առանձնատների, Սեբաստիայի փող․ 78,

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք». «168 ժամ»

Սակայն, բնականաբար, մայիսին արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները ոչ մի դեպքում չի կարելի համարել նոր կառավարության գործունեության արդյունք, քանի որ դրանք նախորդ կառավարության գործունեության արդյունքներն են։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝

ԱԱԾ. 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ

Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս է հասցնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի և զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար:

«Շփման գծում կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք». Դավիթ Բաբայան

Մենք ճշտեցինք, այսինքն, այս պահին ապրիլյան պատերազմի կրկնությունը չի՞ բացառվում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ոչ մի բան չի բացառվում, բայց դրա հավանականությունը կախված է ինչպես նշեցի, վերոհիշյալ գործոններից»:

«Արա Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն». Ամատունի Վիրաբյան. «Հայկական ժամանակ»

Պապյանը չժխտեց, որ հրապարակավ քննադատել է Վիրաբյանին։ Ավելին՝ ասաց, որ իր համար անընդունեյի է այն փաստը, որ Վիրաբյանը քննադատել է «Ելք» դաշինքին ու ասել, որ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Կասյանին. «Կասյանն այն սրիկան է, որը կործանել է հայոց պետականությունը, համեմատելու բաներ չեն»։

Պատերազմի նախապատրաստվելու ռեժիմում

Սկիզբը՝ այստեղ Հայաստանն ու Արցախը փոխադարձ քաղաքական կուրսին աջակցություն են հայտնում Վերջերս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դիտարկում էր արել, թե տարօրինակ է, որ ՀՀ կառավարության ծրագրում մի մոտեցում է որդեգրված, որտեղ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, սադրանքների ու դիվերսիաների հետեւանքով խոչընդոտվել է բանակցային գործընթացը: Մեր քննադատական խոսքին միջազգային

Հակոբ Հակոբյանը սրբագրեց նաեւ կարտոֆիլի պատմությունը

Էդմոն Մարուքյանը երկու օր հետո ԱԺ ամբիոնից հակադարձեց Հակոբ Հակոբյանին

Քառօրյա պատերազմից հափշտակված զենքերը. նոր բացահայտում. «Ժողովուրդ»

Արդեն քանի օր է՝ իրավապահ համակարգը բացահայտումներ է իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորներին ուղարկված օգնությունների մասով։ Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց  տեսանյութ,  որտեղից  պարզ դարձավ, որ զինվորներին հասցեագրված օգնությունը հայտնվել էր ԱԺ պատգամավորին պատկանող առանձնատանը։ Նկատենք, որ սա միակ բացահայտումը չէ, որ իրավապահները իրականացրել են քառօրյա պատերազմի հափշտակությունների վերաբերյալ։ ՀՀ իրավապահների կողմից 2016 թվականի

Մանե Թանդիլյանը կմնա, Նիկոլ Փաշինյանը չընդունեց հրաժարականը

Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակների նոր նախագիծ կներկայացնի

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով: Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1

Դանիել Իոաննիսյան. «Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ունեն խորհրդատվական բնույթ, և Հայաստանի խորհրդարանը օրենքներ ընդունելիս պարտավորված չի դրանք հաշվի առնել». «Ժամանակ»

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելիս միջազգային չափանիշներով առաջնորդվելու ՀՀԿ-ականների հորդորներին, ապա նրանք լավ կանեն, որ իրենք դրա մասին ընդհանրապես չխոսեն:

Վարչական տուգանքների վճարման գործընթացում հայտնաբերված սխեմատիկ խախտումների պատճառով պետությանն ընդհանուր 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել. 6-րդ քրեական գործն է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական

Լրահոս
Արևային մարդիկ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031