Օրվա լրահոսը

Կապանում մոտ 6.000.000 դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Նիկոլ

«Իրենք տարիներ շարունակ ժողովրդին կեղեքել են». Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Մանվել եւ Կարեն Գրիգորյաններին

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականն են պահանջում

Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ  համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

N զորամասում տարիներ շարունակ յուրացրել են պարենամթերք. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել N զորամասում սննդի բաշխման գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել

ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը,  ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն ս.թ. մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ

Հայտնաբերված «ափիոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների ընդհանուր արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 920 հազար  ԱՄՆ դոլար

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության  և ապօրինի շրջանառության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ա.Կ-ն, 2018թ. հունիսի 7-ին Մեղրիի անցակետով մուտք գործելով Հայաստան, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է հայ-իրանական սահմանի` նախապես պայմանավորված հատվածը,

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է,

Իրականացվել են չհայտարարված այցեր «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ: Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Այցի արդյունքների

Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու Խորվաթիայի հետ հարաբերությունները

Հունիսի 11-ից 13-ը Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Արման Կիրակոսյանն աշխատանքային այց կատարեց Խորվաթիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Դարիո Միհելինի, առևտրատնտեսական պալատի փոխտնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալիի, արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարի տեղակալ Վիկե Սկրաչիչի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ ունեցավ Խորվաթիայի օրենսդիր մարմնի՝ Սաբորի անդամների հետ: Հանդիպումների

Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը

«Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով վերականգնվել է պատճառված՝ 11.315.949 ՀՀ դրամի վնասը: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության և տնտեսվարողների միջև տարբեր ժամանակահատվածներում կնքվել են շուրջ 15.481.173 ՀՀ դրամ

Ուսանողական տարիների ընկեր էլ կա, ընկեր էլ․ պաշտոնաթող եղավ ամենապարկեշտ ՀՀԿ-ականը

Սեփական դիմումի համաձայն՝ երեկ Շիրակի փոխմարզպետի պաշտոնից ազատվել է ՀՀԿ-ական Հարություն Արշակյանը։ Նա երեկ առավոտյան արդեն հավաքել էր իր իրերը ու հեռացել։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Սոֆյա Հովսեփյանը։ Նշենք, որ Հարություն Արշակյանը Սերժ Սարգսյանի ուսանողական տարիների ընկերներից է, որը հենց նախագահի միջնորդությամբ 2009 թվականից զբաղեցնելով փոխմարզպետի պաշտոնը՝ որևէ անգամ չշահարկեց այդ փաստը ու իրեն արտոնյալ չպահեց։

«Երեւան» հիմնադրամի գաղափարը Վանո Սիրադեղյանինն է եղել. նպատակը ստվերային գումարները օրինական դաշտ բերելն էր». Վահագն Մկրտչյան

«Երեւան» հիմնադրամի տնօրեն է եղել նաեւ ԿԳ նախկին նախարարի եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը

Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տալիս այցելել Արցախ

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մեկնել է Մոսկվա: Sport.ru-ը Մխիթարյանի հետ զրուցել է նրա նախասիրությունների և երազանքների մասին: – Դուք խոսում եք 6 լեզվով՝ ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Ուղղության տվեք մարդկանց՝ ինչպես դա անել: – Գաղտնիք չկա: Հնարավորություն է եղել ապրել Ֆրանսիայում՝ սովորել եմ ֆրանսերեն:

Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 15-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 25, 26, 27, 28, 31, 32, 33 համարների և 4-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Անձին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 20 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Լ. Փ.-ն 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք

Խմեցինք հայ-ռուսական բարեկամության համար. Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է Փաշինյանի հետ

Ռուսական կրեմլամետ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ճաշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց տվեց մեր հեռուստաալիքին, իսկ հիմա ճաշի ժամանակ ես բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար և հարցրի՝ ինչ է նա մտածում այդ ընկերության հարցում: Նա ասաց,

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ալեն Դանքնի հետ

Հունիսի 14-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Ալեն Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի

ՀՖՖ-ն քվեարկեց «Միասնական հայտի» օգտին

Երեկ Մոսկվայում կայացած ՖԻՖԱ-ի գագաթնաժողովի ժամանակ ընտրվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը: Նախապես հայտնի էր, որ հայտ ներկայացվել էր երկու թեկնածուների կողմից՝ «ԱՄՆ – Կանադա – Մեքսիկա» միասնական հայտ և Մարոկկո: «Միասնական հայտը» հաղթեց 134/ 65 ձայների հարաբերակցությամբ: Այսիպիսով, առաջին անգամ Աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 3 երկրում: Հայտի համանախագահները քվեարկության համար շնորհակալություն հայտնեցին բոլոր

ՀՀ գլխավոր դատախազը խուսափում է «Սասնա ծռերի» խցերի դռները բացած իրանցի կալանավորների գործով իրավական գնահատական տալ ՔԿՀ ծառայողների գործողություններին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ 2018 թ. ապրիլի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իրանցի կալանավորների կողմից ՔԿՀ 6 խցերի դռները բացելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով: Aravot.am-ում ապրիլի 27-ին արված հրապարակման համաձայն՝ իրանցի կալանավորները մեկուսացրել են ՔԿՀ աշխատակցին, նրանցից խլել բանալիներն ու բացել են «Սասնա ծռեր» խմբի

Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների երևանյան փուլը

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի երևանյան փուլը: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցել է նախապես որոշակի չափորոշիչներով ընտրված 8 ուսուցիչ: Լավագույններին ընտրելու համար շուրջ մեկ ամիս կազմակերպվել են կլոր սեղան-հանդիպումներ, բաց դասեր և այդ ուսուցիչների կողմից ընտրված թեմատիկ դասեր: Գնահատող հանձնաժողովում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, կրթության

Մարտիմեկյան դեպքերով տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքների հանձնարարականներ

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները: Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության

Բացահայտվել են զորակոչիկների հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 13 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից և նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի փաստացի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մխիթարյանը, զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու

Փաշինյանը Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո ֆուտբոլ կդիտի

ՀՀ վարչապետն իր «ֆեյսբուքյան» էջով տեղեկացրել էր, որ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ նաեւ ռուսաստանցի իր պաշտոնակցին է հանդիպելու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հնարավոր են համարում նախարարների հանդիպում առաջիկայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիսի 12-14-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Համանախագահները

Կաթը բերելու են կառավարության առաջ թափեն կամ բաժանեն

Կաթ արտադրողները բողոքում են, որ մթերողները խիստ ցածր գնով են իրենցից կաթը գնում

ԱԱԽ քարտուղարը Բելառուսի դեսպանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու առնչությամբ

Հարգելի հայրենակիցներ, Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը։   Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային անվտանգության քարտուղար

Զգուշացեք. խարդախության նոր ծուղակ

Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրներում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի շարք վարչական բնույթի

Վանաձորի արվեստի դպրոցը եղբայրացել է Լիտվայի երաժշտական դպրոցի հետ

 Կայացել են համերգներ՝ նվիրված Հայաստանի եւ Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031