Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 7-8-ը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝

«Հզոր Հայաստանը նշանակում է հզոր Վրաստան, հզոր Վրաստանը՝ հզոր Հայաստան»

Նոր կառավարությունն ի՞նչ է ավելացնելու եղածին:

«Մեր ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել». Կարեն Ավագյանը` հիմնադրամի գործի մասին

«Մեր ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ՝ անդրադառնալով իր կողմից Քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Եղածը Կարեն

Ի՞նչ պետք է սովորեն հավատացյալները նման հոգեւոր հայրերից, ովքեր զբաղված են հին կաթողիկոսի մերժման եւ նորի առաջադրման նախընտրական պայքարով. «Հայոց աշխարհ»

Ամենամեծ վտանգն այն է, որ մեր հոգեւորականները նույնպես սկսել են օգտագործել համացանցն ու ֆեյսբուքը իրենց ներքին հարցերը պարզելու համար։ Ի՞նչ պետք է սովորեն հավատացյալները նման հոգեւոր հայրերից, ովքեր Աստծո առջեւ իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն զբաղված են հին կաթողիկոսի մերժման եւ նորի առաջադրման նախընտրական պայքարով, երբ այդ բոլոր հարցերի առաջադրումը խարխլում է հավատը հոգեւոր հաստատությունների հանդեպ։

Ավելի հզոր Wi-Fi Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների համար

Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում և այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչև

Ինչպես վերացան մոնոպոլիաներն առեւտրի ոլորտում. «168 ժամ»

Հիմա հետհեղափոխական խառնակ ժամանակներ են։ Օբյեկտիվ գործոնները, մեղմ ասած, մոդայիկ չեն՝ հասարակայնորեն կարող են չընկալվել։ Շատ ավելի հեշտ է խանութների ցանցին առժամանակ ստիպել վերադառնալ նախկին գներին։ Ոչինչ, որ հետո գնաճի անակնկալ ցատկն ավելի բարձր է լինելու։ Բայց անգամ պետական պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ անցած տարի նկատելիորեն կրճատվել է անասնագլխաքանակը երկրում։ Խոսքը, բնականաբար, գյուղատնտեսական կենդանիների

Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց, թե որն է մեր երկրի չարիքների չարիքը, հիվանդության ախտորոշումն ու բուժման դեղատոմսը

Վարչապետի խոսքով՝ «Այլասերման այս գործընթացն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանում ձեւավորվել է պետություն՝ պետությունից դուրս: Ձեւավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը եւ նրանց հովանավոր պետական իշխանությունը, որոնք դուրս են եղել օրենքից: Իրենք ապրել են չգրված օրենքներով»:

Ինչ պետք է սպասել կրթության ոլորտից. «168 ժամ»

Անկախության տարիներին Հայաստանի կրթական համակարգը մշտապես գտնվել է փոփոխությունների գործընթացում։ Այդ ընթացքում պարբերաբար բարձր սպասումներ են ձևավորվել կրթության հանդեպ։ Բայց մեր օրերում իրատեսական չէ կրթությունից արագ ու շոշափելի արդյունքներ ակնկալելը, քանի որ ամբողջ աշխարհում կրթության ոլորտում անորոշ իրավիճակ է, առկա են բարդ խնդիրներ, և պարզ չէ, թե երբ կգտնվեն արդյունավետ լուծումներ։ Իրականում մեր սպասելիքները կրթության

ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էդուարդ Շարմազանով

«Ականատես կլինեք, որ ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- խորհրդարանում մինչ կառավարության ծրագրի քննարկումների մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Խմբակցության մի մասն էլ, իհարկե, կողմ կքվեարկի: Հարցին`ովքե՞ր կլինեն «դեմերը» եւ «կողմերը», պատասխանեց. «Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են: Հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի»: Ի

Ինչպես են ձախողվել նախորդ կառավարությունները. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ըննդիմադիր դարձած Հանրապետական խմբակցության անդամների կողմից սկսվեց քննադատությունների շքերթ՝ բաժակաճառեր, բարի ցանկություններ, միայն նպատակներ եւ այլն։ Ընդ որում՝ նույնիսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի կերպով մեղադրել էր գրագողության մեջ՝ ասելով, թե նման է նախորդ կառավարությունների ծրագրերին։ Մի մասն էլ մեղադրում էր թվային

Ինչու մարզպետը բանակում չի ծառայել. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց։ Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին։ Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից՝ ՀՅԴ անդամ։ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային

Ժիրայր Դադասյան. «Հույս ունեմ, որ մեր հասանելիքը, այսինքն, Մնջախաղի թատրոնի շենքը, որը պետք է ունենայինք օրենքով, մեզ կտրամադրեն՝ առանց մասնավոր միջամտությունների». «Հայկական ժամանակ»

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք պետք է ունենար, սակայն կարծես թե այդքան մոտ թվացող հաջողությունը կրկին հարցականի տակ է։ Թատրոնը պետք է լիներ Գեւորգ Քոչար 21 հասցեում՝ Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով՝ այս տարվա մայիս ամսից պետք է սկսվեին թատրոնի շինարարական աշխատանքները եւ

ԱՊՀ անդամ երկրների մարզական ղեկավարները Ծաղկաձորում են

Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում մեկնարկեց ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: Նրանք քննարկում են 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրային եւ սպորտի, ինչպես նաեւ ազգային մարզաձեւերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարախոսության քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության եւ հակադոպինգային քաղաքականությանը

Ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ չափազանց մեծածավալ է եւ չափազանց շատ են կոնկրետ մանրամասները. «Հայկական ժամանակ»

Այսօր ՀՀ Ազգային ժողովը կքննարկի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեւավորված կառավարության ծրագիրը։ Դժվար չէ կանխատեսել, որ ՀՀԿ խմբակցությունը, որը երեկ դարձավ խորհրդարանական փոքրամասնություն, սկսելու է քննադատել ծրագիրը։ Ու պետք է նշել, որ այդ քննադատությունը կլինի տեղին։ Կառավարության ծրագիրը խիստ խոցելի է: Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավարությանը, որ իր ծրագրում որեւէ կոնկրետ ցուցանիշ չկա։ Կառավարությունը իր

Արցախում տեղի ունեցածը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե թավշյա հեղափոխություն է, այլ թավշյա իշխանափոխություն վերևից՝ ներքևի պահանջով. «Ժամանակ»

Արցախում նախօրեին տեղի է ունեցել, ըստ էության, թավշյա իշխանափոխություն: Հայտնի իրադարձություններից հետո միանգամից հրաժարական են ներկայացրել ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, նրա տեղակալը, նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ ամենը օրեր շարունակ Ստեփանակերտում ծավալված բողոքի ցույցերի արդյունքն է, որոնք սկսվել էին կենցաղային միջադեպից: Արցախի իշխանության առաջին դեմքը մնացել է անփոփոխ՝ Բակո Սահակյանը, սակայն ակնհայտ է, որ

Հույս ունեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները «իրական քայլեր» կձեռնարկեն հակամարտության կարգավորման համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին Ալիևը հայտարարել է իֆթարի արարողությանը (ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգ), որը կազմակերպել էր Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն իր առանձնատանը: «Հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը

Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ, Յունիստրիմ բանկի կապիտալը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի: Н1.0 կապիտալի բավարարության նորմատիվը կազմել է 20,93% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 8%), Н2 ակնթարթային լիկվիդայնության նորմատիվը կազմել է 94,43% (նվազագույն ընդունելի ցուցանիշը`15%), Н3 ընթացիկ լիկվիդայնության նորմատիվը կազմել է 116,04% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 50%)։ Ոչ պակաս, քան 1 մլրդ ռուբլու չափով կապիտալի

Դանիել Իոաննիսյանն առաջարկել է, որ Տիգրան Մուկուչյանը մասնակցի Ընտրական նոր օրենսգրքի մշակմանը. «Հրապարակ»

Կառավարության ծրագրում, որն այսօր կներկայացվի խորհրդարանին, մեծ տեղ է հատկացված արտահերթ ընտրություններին։ Բայց նախ բարեփոխվելու է Ընտրական օրենսգիրքը, վերացվելու է վարկանիշային ընտրակարգը, մաքրվելու են ցուցակները։ Կառավարությունը որոշել է, որ ԸՕ փոփոխությունները պետք է իրականացնի քաղհասարակության եւ խորհրդարանական ուժերից բաղկացած խումբը։ Աշխատանքը համակարգելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով թեեւ իրավաբանական կրթություն չունի,

Վաղարշապատում կատարված սպանությունը բացահայտված է. կասկածյալը որոնվում է

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի1-ին մասի մեղադրանքով

ԱՍԵԿՈՍԵ

Փաշինյանը կարողացավ այնքան մարդ հավաքել հրապարակում, որ հիմա նրա առաջարկների հետ հաշվի չնստել հնարավոր չէ: ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ. Կաթողիկոսի հրաժարականն ինքնանպատակ չի կարող լինել, մենք կաթողիկոսի հրաժարականով ի՞նչ հարցեր ենք լուծում. «Հրապարակ»

Դուք, որպես հավատավոր եկեղեցու անդամ, ինչպե՞ս եք գնահատում նման արտահայտությունը, ո՞վ կարող է գնահատել, թե ով է աղոթում, ով՝ ոչ։ Հոգեւոր կյանքում այդպիսի գնահատումները մոտենում են աղանդավորության, ոչ ոք չի կարող ուրիշի հավատքի չափը գնահատել, սա ինկվիզիցիայի դարաշրջան չէ։

Հարկավոր է գտնել «կանգառի» կետը

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ (կայուն վիճակ հաստատելու-Ա. Ա.) գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան. Այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու

Հարգելի վայոցձորցիներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական, սոցիալական ու հանրակրթական հաստատությունների շահառուներ: Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով: Հարգանքներով՝ ՀՀ

2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող

Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել:

Հրաչյա Ռոստոմյան. 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում

Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24-ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։

Ստորգետնյա ցնցումները շարունակվել են. Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և

«Գորիս» ՔԿՀ-ում ինքնավնասում է կատարել Վրաստանի քաղաքացի

Ղրղզստանի իրավապահներին չարտահանձնելու նպատակով

Խոսրով Հարությունյան. Քաղաքական խճանկարը անորոշ է դառնում. (Տեսանյութ)

ՀՀԿ-ի ինքնամաքրումը վնասո՞ւմ է քաղաքական գործընթացները

Լեւոն Արոնյանն այսօր «Altibox Norway Chess» մրցաշարում ազատ էր

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում այսօր ութերորդ տուրի օրն է: Հանգամանքների բերումով Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն ազատ է: Վիճակահանությամբ նա այսօր պետք է խաղար Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ, որը սակայն մրցաշարի միջնամասում ոտքի վնասվածք է ստացել եւ դուրս է եկել պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031