Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիս» ՔԿՀ-ում ինքնավնասում է կատարել Վրաստանի քաղաքացի

Հունիս 06,2018 23:26

Պարզվում է, որ Հայաստանի կալանավայրերում իրենց նպատակին հասնելու համար ինքնավնասում են կատարում ոչ միայն տեղացիները, այլ նաեւ օտարերկրացիները:

Ղրղզստանի իրավապահներին չարտահանձնելու նպատակով, երկու օր առաջ՝ հունիսի 4-ին «Գորիս» ՔԿՀ-ում ինքնավնասում է կատարել Վրաստանի քաղաքացի Կոբա Նարիմանիան: 53-ամյա վրացին, մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ օրերս կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա հետախուզման մեջ էր եւ ձերբակալվել է Մեղրիի մաքսակետում։

Կոբա Նարիմանիային մեղադրանք է առաջադրվել Ղրղզստանի քրօրենսգրքի 166 հոդվածի մի քանի մասերի հատկանիշներով: Մասնավորապես, նա մեղադրվում է Ղրղզստանում կողոպուտ իրականացնելու մեջ։

Ի դեպ, նկատենք որ «Գորիս» ՔԿՀ-ում նախկին բարձիթողի վիճակը չի, եւ նոր պետին հաջողվել է նորմալ մթնոլորտ ստեղծել, ինչի շնորհից դժգոհությունները զգալիորեն պակասել են։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930