Օրվա լրահոսը
Ըստ Եղնուկյանի՝ բարձրաստիճան ոստիկանն իրեն հայտնել է Սեֆիլյանին դատարան չբերելու պատճառը
Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չեն բերել, քանի որ մտավախություն ունեն, որ աջակիցները կշրջափակեն դատարանի շենքը, ինչպես վերջերս՝ «Սասնա ծռերի» պարագայում
«Կարկուտը զուտ բնական երեւույթ է եւ չի ենթարկվում կառավարական որեւէ որոշման»
Ամենից առաջ ուզում եմ ասել, որ այս հոդվածը ուղղված չէ որեւէ անձի, կազմակերպության կամ պետական կառույցի դեմ, քանզի ցանկացած տնտեսվարող սուբյեկտ (ֆիզիկական, թե իրավաբանական) եւ կառավարություն ինքն է որոշում՝ ինչ մեթոդներով եւ միջոցներով կազմակերպել իր սեփականության ու պետական տարածքների պաշտպանությունը բնական աղետներից: Սա միայն տեղեկատվություն է հանրությանն ու կառավարությանը, գործարարներին, ներդրողներին ու բարեգործներին հակակարկտային պաշտպանության
ՊԵԿ նախագահի տեղակալը՝ Միքայել Մելքումյանին. ՊԵԿ-ը չի նպաստել մենաշնորհների ձեւավորմանը
Պատգամավոր. Նախկին իշխանության օրոք ամեն ինչ արել եք տնտեսությունը մոնոպոլիզացնելու համար»
«Նորֆոլկ քոնսալթինգից» հետո անցնելու ենք նորից «կարգո»-ների՞ն. ՊԵԿ-ի պարզաբանումը
«Ներկա պահին որեւէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող դժգոհել ՊԵԿ-ի այն գործողություններից, որ ստիպում են, որ այլ կազմակերպություն իրականացնի այդ գործառույթը: Ինչ վերաբերում է կարգոներին, դրանք ոչ միայն իրականացնում են մաքսազերծման աշխատանքներ, այլ փաստացի այդ բեռների տեղափոխումն են իրականացրել երկար տարիներ, ասենք՝ Չինաստանից, Թուրքիայից ՀՀ»:
«Նման ցուցում երբեւիցե չի եղել, որ խոշոր ձկներին պետք է բռնենք». ՊԵԿ փոխնախագահ
Մենք հարցրեցինք՝ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր արել եւ հրահանգել էր «խոշոր ձկներին» բռնել, հիմա, փաստորեն, ստացվում է, որ «խոշոր ձկները» ամենաբարձիթողի վիճակում են եղել, ինչո՞ւ չեք հետեւել Սերժ Սարգսյանի խոսքերին, դուք էլ «խոշոր ձկներին»՝ խոշոր հարկատուներին բռնող տեսչության պետն եք եղել: ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Խոշոր ձկներին բռնե՞լ, նման ցուցում երբեւիցե չի եղել, որ խոշոր ձկներին պետք է բռնենք, ոչ թե մանրերին»:
Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում կանգնեցվել են ընկած և կիսով չափ հողի մեջ թաղված խաչքարեր
Մալիշկա համայնքում չորս խաչքար է կանգնեցվել։ Դրանցից մեկը գտնվել է հողի շերտի տակ, մյուսները` կողաշրջված կամ ուղղակի ընկած են եղել:
Պահանջում են հրաժարվել Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի դեմ հաղորդումից
«Գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն» Մայիսի 25-ին Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը տեղեկացրել էր իր նկատմամբ սկսված նոր ճնշումների մասին: Հասմիկը տեղի դատարանի կողմից դատապարտվել է 6 ու կես տարվա ազատազրկման՝ 10 հազար դրամի գողության համար, ինչի մասին բարձրաձայնել էր «Առավոտը», իսկ «Վելեսը» հրավիրել էր
«Մեխանիզմը ոչ թե անվստահություն հայտնելն է կառավարությանը, այլ հենց վարչապետի հրաժարականը». Բագրատ Եսայան
Արմեն Մարտիրոսյանը թվարկեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ինչ ուղիներ կան
Անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին. հայտարարություն
Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ:
Ի՞նչ համաձայնության են եկել սուպերմարկետները նախկին իշխանությունների հետ ու ինչո՞ւ է ԱԱԾ-ն հիմա «բզբզում»
ՊԵԿ փոխնախագահն ասաց. «Կա ինֆորմացիա, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են իրենց տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլ նաեւ տարբեր ապրանքներ եւ կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստից»:
Կրեատիվ գաղափարից մինչև ծրագիր
«IRAPA» ֆրանս-հայկական հարթակը, «Tourisme Guegharkounik» և «Goris Tourist Info Center» ֆեյսբուքյան էջերն արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Երիտասարդական Կրեատիվ Դրամաշնորհ» ծրագիրը, որը մեկնարկել է մայիսի 23-ին: Այս դրամաշնորհը` 500 եվրոյին համարժեք դրամ գումարային ֆոնդով, Գեղարքունիքի մարզի և Գորիսի տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն է տալու իրականացնել պատմամշակութային ժառանգությունը խթանող ծրագրեր՝ ի նպաստ տվյալ տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման և
Մերուժան. «Դրոյի ուշադրությունից դուրս մնացած որեւէ ընտանիք չի մնացել Վաղարշապատում»
Խորհրդային տարիներին Վլադիմիրի քաղաքական բանտում անցկացրած, տասնյակ գրքերի հեղինակ, բանաստեղծ, քաղբանտարկյալ Մերուժանին հանդիպեցինք Սարդարապատի հուշահամալիրում: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ ահա թե ինչ պատմեց «Առավոտին». – Վաղարշապատի մեր տունը գտնվում էր Շահումյան փողոցում, որը ժամանակին կոչվում էր Իգդիրա շոշ: Այստեղ, այս փողոցում ապրում էին հիմնականում Վանից գաղթած, մազապուրծ եղած հայեր, որոնց թվում նաեւ Կարճիկյանների գերդաստանը՝ գաղթած
ՊԵԿ փոխնախագահը՝ Սամվել Ալեքսանյանի մոտ ստուգումների եւ համակարգիչները առգրավելու մասին
Լրագրողները հարցրեցին՝ ուզում ենք հասկանալ, ինչո՞ւ է գործը հասել ԱԱԾ-ին, մարդիկ տարիներ շարունակ հարկեր են թաքցրել հարկային մարմինների քթի տակ, ինչո՞ւ է բարձիթողի վիճակ եղել՝ նա պատասխանեց. «Բարձիթողի վիճակ չի եղել, ես այդպիսի գնահատական չեմ տալիս: ԱԱԾ-ի գործողությունները այս պահին իրականացվում են այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երեւան սիթիի» տարածքում գործել են՝ որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ: Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ»:
Էնրիկո Ապրիամովն ազատվել է ԱԻՆ փոխնախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն
ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Պաշտպանության նախարարի խոսնակը՝ Նախիջեւանում դիրքերի փոփոխության մասին
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են
Գաբրիել Բալայանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Սեֆիլյանի փաստաբանը ԱԱԾ-ին կոչ է անում քննություն անցկացնել
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, թե որն է ամբաստանյալներին դատարան չներկայացնելու պատճառը: Փաստաբանը նշեց. «Ըստ ոստիկանության գրության՝ Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չէին բերել, քանի որ ոստիկանությունն այս պահին չունի համապատասխան ուժեր 7 ամբաստանյալի դատարան ներկայացնելու համար»: Տիգրան Հայրապետյանը ոստիկանության գրությունն անհեթեթ է որակում եւ ընդգծում,
Ռոբերտ Հարությունյանն իր դիմումով ազատվեց ԱԳ փոխնախարարի պաշտոնից
ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Քաղաքացիական ինքնագիտակցության աճը Հայաստանում՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին
Վերջին երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող սրընթաց ներքաղաքական իրադարձությունները ամենատարբեր մեկնաբանությունների են արժանացել։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 շաբաթ անց և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց 4 շաբաթ անց հնչում են սկեպտիկ տեսակետներ առ այն, որ ոչինչ չի փոխվել։ Մի կողմ դնելով այն, որ հիմնահատակ բարեփոխումների համար անհրաժեշտ են ժամանակ և խորհրդարանական մեծամասնություն, անդրադառնանք մի քանի
Իշխան Կարապետյանն ազատվել է ՍԱՊԾ պետի պաշտոնից՝ իր դիմումով
Իշխան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար
ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Լարված իրավիճակ դատարանում. Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չէին բերել
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր առավոտյան նախատեսված էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որով ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն է՝ ազատազրկում, եւ արդարացնել իրենց: Նիստերի դահլիճը բավականին բազմամարդ էր, քաղաքացիների մի մասն էլ դրսում էր մնացել, քանի որ նստելու տեղ չկար: Նիստը սկսվելուն պես վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորները
Գործարարը դիմում է իշխանություններին՝ վերադարձնել իրենից գողացած սեփականությունը. «Ա1+»
«Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է պահանջել, որպեսզի արդար դատավորություն իրականացվի և իրեն վերադարձվի իր գործարանը: Գործարարը պնդում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը իրենից խլել է պանրի գործարանը: Այժմ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է հրապարակայնորեն իրավապահ մարմիններին՝ հույսով, որ այս անգամ արդարությունը կհաղթի: «Արդեն տաս
Արթուր Պողոսյանն ազատվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնից
ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ արժանացել է գրին քարտի
Գործունեությունն ընդլայնելու ու ուսումը շարունակելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ արժանացել է գրին քարտի: Ամերիկյան կառավարությունը Բեթթիին գրին քարտ է հանձնել բացառապես իր գործունեության, անցած ճանապարհի, նվաճումների հիման վրա: Ամերիկյան կառավարության մշակած ծրագրի նպատակն է երկիրը բարելավել որակյալ, տաղանդավոր, արտակարգ ունակությունների
«Մեր հայրենիքը» անցումային դերակատարություն է ունեցել»
Մշակույթի մարդիկ կրկին անդրադառնում են ՀՀ օրհներգի՝ նոր Հայաստանին ոչ համարժեք լինելուն եւ կոչ հղում օրենսդիրներին Հայաստանի Երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-20թթ.) օրհներգը, բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ: 30«Մեր հայրենիքը» մեր ժողովրդի նման բազմաչարչար է: Հազար անգամ անդրադարձ եղավ հիմնի խնդրին ու հազար անգամ
Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի փոխնախարար
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել
Վարչապետի որոշումներ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ ՏԻԳՐԱՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական
էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայվել են
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 30-ի նիստում քննարկել է նաև ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայման հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 22․04․2015թ․ №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն նշված գործընթացը կրում է պարբերական բնույթ և իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ սակագներում հաշվի առնելու
Նաիրա Զոհրաբյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին. Այս տեմպերով՝ կայուն կենսամակարդակի հասնելու համար մեզ 500 տարի է պետք
Անցած տարի գործազրկությունը Հայաստանում նվազել է 0,2 տոկոսով


















































