Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սիմոնյան Ի պատասխան Ձեր 22.05.2018 թվականի 5/Ե-17 գրության՝ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի

Ինչ են ակնկալում ուսանողները նորանշանակ ԿԳ նախարարից

Ուսման վարձերի նվազում, կոռուպցիոն համակարգերի վերացում, ուսանողակենտրոն կրթություն`ահա նրանց ցանկությունների ոչ լրիվ ցանկը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կրթական ոլորտի բարեփոխումներ են ակնկալում ու բարձրաձայնում են այն ամենի մասին, ինչը չի բավարարում իրենց: Մանե Մուրադյանն, օրինակ, տեխնիկական հագեցվածության մասին է երազում, ինչի շնորհիվ դասերն ավելի հետաքրքիր ու պրակտիկ կլինեին: «Կցանկանայի, որ հաճախ դասերն անցկացվեին նաեւ համալսարանից

Գիտական խորհուրդը համարում է, որ զորակոչից տարկետում տալու կարգը լուրջ վտանգ է ստեղծում ՀՀ-ում գիտության և կրթության ապագայի, հատկապես ՏՏ ոլորտի համար

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Գիտական խորհուրդը կոչ է անում ՀՀ կառավարությանը, առաջնորդվելով գիտության և կրթության գերակա բնագավառներում կրթության անընդհատության սկզբունքով, վերանայել 2018թ. ապրիլի 12-ի N451–Ն որոշման առանց հանրային քննարկման ընդունված հավելվածի <<Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմաններ>>-ը և <<Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման

«Պետք է պատրաստ լինենք գայլերի հարձակմանը». Սիլվա Ադամյան. «Ա1+»

Ապրիլ ամսին սկսում է գայլերի բազմացման շրջանը, և դրանով պայմանավորված՝ ակտիվանում է նրանց հարձակումը բնակավայրերի վրա։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։ «Այս շրջանում արու գայլերը հատուկ ուշադրություն են ցուցաբերում էգերի հանդեպ և հաճախ նրանց փոխարեն էլ են որս անում։ Կեր չգտնելով՝ նրանք գնում են մարդկանց ապրելավայրեր։ Դրանով պայմանավորված՝ այս հարցը

Նիկոլ Փաշինյանը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին: Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյան  

ԱԱԾ տնօրենը ապօրինի հարստացածների բացահայտումների մասին՝ կան բերման ենթարկված անձինք

Ապօրինի հարստացածների գործով բերման ենթարկվածներից բացատրություններ են վերցվել 

Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը և այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով  նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ՎԻՎ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում

Նոր աշխարհ, հին խաղացանկ

Կամ՝ խորհրդային մտայնությամբ թատերական մնացուկներ Թվում էր՝ թատրոնները, որպես ստեղծագործական կառույցներ, պետք է ավելի ճկուն լինեին ժամանակային փոփոխությունների նկատմամբ, բայց վերջին 25-30 տարիների հայաստանյան թատրոնների գործունեության բնույթը, մանավանդ պետական թատրոնների գործունեությունը, հենվում է խորհրդային պարտադիր պետական թատերական կառուցվածքի վրա եւ կոպիտ ասած՝ բացարձակապես ոչ մի ստեղծագործական տարր չկա այդ ստեղծագործական կոչվող միջավայրերում: Պահպանողականության կատարյալ նմուշներ

«Սերժիկ Ավետիսյանին կոչ եմ անում, որպեսզի պատասխանը պատրաստի. այցելելու ենք իրենց». ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Արդեն երրորդն օրն է՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների և ազատության պայքարող քաղաքացիները ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ են:

ՍԱՊԾ-ն «Ռոսսելխոզնադզորից» նամակներ է ստացել, որի մասին Փաշինյանը չի իմացել

ՍԱՊԾ-ի ղեկավարը «Ռոսսելխոզնադզորից» եկած նամակները համարում է ամենօրյա գործընթաց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 24-29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 24-29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ,

Ինչո՞ւ պիտի ՃԵ կանոնները խախտելու համար տուգանված ու տուգանքները պարտաճանաչ, լումա առ լումա վճարած քաղաքացիները տուժեն. «Հայոց աշխարհ»

Արդարությունը պահանջում է՝ անհապաղ վերադարձնել 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը տուգանքները բարեխղճորեն մուծած բոլո՛ր քաղաքացիների վճարած գումարները։

Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Եթե երբեւէ Հայաստանին որեւէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որեւէ երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում նաեւ այդ զինատեսակները, մենք կկատարենք պայմանագրային մեր բոլոր պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների հետ իրենց անվտանգության համար»:

«Թավշյա հեղափոխությունն» ու Արցախը. Բաքվի սպառնալիքները սաստկացան

Հայաստանում կառավարության փոփոխությունը որոշակի անդրադարձ ունեցավ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա…

Կրթության ոլորտի միջին օղակներում առկա կոռուպցիան այնպիսի բան է, որ շատ դժվար է ասել, թե դրա դեմ պատժիչ մեթոդներով պայքարն ի՞նչ արդյունք կտա. «168 ժամ»

Տարեվերջյան դրամահավաքը նաև կրթության ցածր որակը քողարկելու էժան տարբերակ է։ 9-րդ, 12-րդ դասարաններում վճարում եք 20, 50 կամ 100 հազար դրամ, ինչի արդյունքում քողարկվում է երեխաների գիտելիքների ցածր մակարդակը։ Այս իրավիճակի դեմ փորձում է պայքարել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի համոզմամբ, եթե մի քանի տնօրեններ պատժվեն, ապա մյուսներն այլևս չեն համարձակվի նման բան անել։ Կրթության

Ինչ է նշանակում, «քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները» այս պահից դադարեցնելու պահանջը. «Հայոց աշխարհ»

Չենք ուզում ասել, թե ինչ տեղի կունենար, առավել եւս ինչ աղմուկ-աղաղակ կդներ նույն Նիկոլ Փաշինյանը (մյուսներին չհաշված), եթե հանկարծ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը կամ նախկին վարչապետերից, նախագահներից որեւէ մեկը, անգամ եթե որեւէ նախարար կամ նույնիսկ նախարարի տեղակալ նման խայտառակ պահանջ ներկայացներ հասարակությանը:

Հինգ ցմահ ազատազրկվածների Բաց նամակը Ն. Փաշինյանին և Ա. Զեյնալյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին և Արդարադատության նախարար պարոն Ա. Զեյնալյանին ՎԵՐԱՑՆԵԼ ՀԻՆ ՌԵԺԻՄԻ` ՈՉ ՄԻ ՑՄԱՀԱԿԱՆԻ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ Հայաստանում գոյություն ունի «ցմահականների խնդիր»։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրինակ՝ ա) 22 տարեկանից ցածր քաղաքացիներին նման ծանր պատժի չարժանացնելու եվրոպական պահանջը, բ) նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թվականի օրինախախտ «ներման»

Արա Թորոսյան (Մուրզո). «Թաթան միշտ էլ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում, ուստի այս արդյունքն էլ սպասելի էր». «Ժողովուրդ»

Քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարելու իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ։

Մշակույթի նախարարի տեղակալների փոփոխություն առայժմ չկա։ Լիլիթ Մակունցի խոսքից պարզ դարձավ, որ առաջիկայում դա տեղի կունենա. «Հայկական ժամանակ»

Ո՞ւմ թեկնածությունները նա կառաջարկի, ինչ շրջանակներում ու ինչ տարբերակով է գտնելու նրանց, Լիլիթ Մակունցը չմանրամասնեց։

Առանց լուրջ հիմնավորումների Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու դեպքում «Լիդիան Արմենիան» կարող է անգամ դատի տալ ՀՀ կառավարությանը. «168 ժամ»

Նման ծայրահեղական մոտեցումը՝ ընդդեմ հանքարդյունաբերության, հասկանալի չէ։ Այո, բնապահպանության տեսանկյունից հանքերն ամենացանկալի բանը չեն։ Սակայն իրողությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։

Հրապարակվում է 2017 թվականի տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը

Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ: Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու

Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած փրկարարները

Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, նույն վարչության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար,

Վերին Լարսի ռուսական կողմում հայկական ավտոբուսներ են կայանած

Ավտոբուսների վարորդներից պահանջում են նոր լիցենզիա

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ որոշում է կայացրել Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինչի առիթով, Փաշինյանն ասաց, որ դիմել ՀՀ նախագահին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին այլ աշխատանքի տեղափոխվելու հարցը քննարկելու համար:   Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ֆելիքս Ցոլակյան. «Մանդատը վայր դնելու որեւէ մտադրություն չունեմ». «Ժողովուրդ»

Կուսակցական տեսանկյունից եթե նայենք, նրանք ճիշտ են իրենց վարքագծով։ Ես դրանից էլ չեմ նեղվում, նորմալ եմ ընդունում, որովհետեւ կուսակցությունն ունի իր գիծը։

Նման գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաշվեհարդար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս քաղաքական ֆարսի հետ. «Հրապարակ»

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հայաստանում: Խայտառակ իրավիճակը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հետեւանք էր, չի կարող հիմք ծառայել, այսպես ասած, հակահեղափոխականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար: Էլ ո՞նց կլինի, Նիկոլն ասել է` հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք: Իսկ

Հայերի ցեղասանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն ժամանակ, երբ տվյալ պետությունը որևէ խնդիր է ունենում Թուրքիայի հետ. «Ժամանակ»

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը: Դա իհարկե դեռ ամենևին չի նշանակում, որ լիագումար նիստում կընդունվի հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգամը չէ, աշխարհում էլ՝ երբ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն

Ստացվում է, որ եթե մարդը պարտաճանաչ է և խախտում կատարելուց հետո անմիջապես վճարում է տուգանքը, ապա, պատկերավոր ասած, տուժում է. «Հայկական ժամանակ»

Իսկ անպարտաճանաչը, որը չի վճարում տուգանքը, շահում է: Սա բոլոր համաներումներին բնորոշ իրավիճակ է:

Վերջին շրջանում շեշտակի ավելացել է «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցել ցանկացողների թիվը. «Հրապարակ»

Թավշյա հեղափոխության արդյունքները դե յուրե արձանագրելուց հետո ընդդիմությունը, ի դեմս, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այժմ իր շարքերը համալրելու ակտիվ աշխատանքների փուլում է: Հեղափոխական գործընթացներից հետո հանրային հետաքրքրությունը, բնականաբար, մեծացել է «Սերժի մերժումը» գլուխ բերած Փաշինյանի հարազատ կուսակցության հանդեպ, եւ դա դրսեւորվում է անդամագրումների տեսքով: Այս մասին են վկայում կուսակցության երեւանյան գրասենյակների պատասխանատուները: «ՔՊ»-ն, ի դեպ,

«Տղամարդիկ թող կանգնեն մեր թիկունքում, մե՛նք կառաջնորդենք»

2018 թվականի մայիսի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ամենաքննարկվող կին քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի հետ պատիվ ունեցա ներկա գտնվելու դեռևս 2017 թվականի դեկտեմբերին մեկնարկած «Կին նորարարներ» մրցույթի մրցանակաբաշխությանը, որն անց էր կացվում WomenNet.am կայքի նախաձեռնությամբ` «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակներում: Մրցույթին մի քանի տասնյակ պատմություններ էին ներկայացված մեր այն հայրենակցուհիների մասին, ովքեր իրենց նորարարական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031