Օրվա լրահոսը
Շիրակի զգուշավոր ոստիկանապետը՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանին նշանակել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ Նշենք, որ վերջինս ժամանակին աշխատել է այդ նույն վարչությունում՝ օպերլիազորից դառնալով բաժնի պետ։ Լոռուց Շիրակի մարզ տեղափոխված ու մոտ երկու տարի Շիրակի մարզը գլխավորած Արտակ Կարապետյանին շիրակցիներից շատերն այդպես էլ դեմքով չճանաչեցին։ Նա ոչ մի անգամ
«Նոր կառավարությունը պետք է վերանայի գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագինը». Կարեն Չիլինգարյան
«Պետք է նոր հաշվարկներ անել, որպեսզի սպառողը խաբված չլինի: Էլեկտրաէներգիայի սակագինն, օրինակ, պետք է արդարացի կերպով որոշվի»
Վալերի Օսիպյանը նոր տեղակալներ ունի (տեսանյութ)
Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին: ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը,
Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն
Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք
«Հակամարտությունը եռակողմ է, թեկուզ հենց այն պատճառով, որ Հայաստանն այս հակամարտության հետեւանքով կորցրել է տարածք՝ Արծվաշենը»
Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին – Ինչպե՞ս եք վերաբերվում թավշյա հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Հայաստանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգներ եւ ի՞նչ հնարավորություններ է բերել այս նոր իրավիճակը Հայաստանին: – Մեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդությանը ես հայտնել եմ դեռեւս ապրիլի 19-ին՝ Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ: Մենք ողջունել
Փաշինյանը կառավարական ամառանոցում շակալների է հանդիպել. «Իրենց այնքան լավ են զգում, որքան բարձրաստիճան պաշտոնյաները»
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական իրեն հատկացված պետական առանձնատուննն ու հարակից տարածքը: Նա ասաց, որ տարածքում ապրում է Սերժ Սարգսյանը՝ ժամանակավոր, Էդվարդ Նալբանդյանը՝ ժամանակավոր, Գագիկ Հարությունյանը, որը կարծես թե նույնպես ժամանակավոր է: Փաշինյանը հեռվից ցուցադրեց նաեւ Սերժ Սարգսյանի առանձնատունը: Նա ասաց, որ հանրությանը հետաքրքրում է՝ հանդիպո՞ւմ է Փաշինյանը իր
Թուրքիայում քրդամետ կուսակցության գործիչներն այցելել են հայկական գյուղ. ermenihaber.am
www.ermenihaber.am. Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է երկրի հայկական Վաքըֆլը գյուղ։ Թուրքիայի վերջին հայկական գյուղը համարվող Վաքըֆլը այցելած պատգամավորներին գյուղացիները ջերմ ընդունելություն են ցույց տվել։ Պատգամավորներից Լեյլա Բիրլիքը հայտնել է, որ գյուղը տարբեր ժողովուրդների կողք կողքի գոյակցել կարողանալու վառ օրինակ է։ Իսկ գյուղացիներից Ջեմ Չափարն էլ նշել է, որ
Պաշտպանության նախարարը նախատե՞լ է ԿԳ նախարարին
Ավարտական քննությունների հետաձգմամբ խախտվել են զորակոչի ժամկետները
Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI քննիչներ չկան. Արթուր Վանեցյան
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ՝ մոտ օրերս կլինեն լուրջ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ. «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած
Փաշինյանին զարմացրեց կառավարական սաունան, ծովային աղով մերսման սրահն ու ռոմանտիկ ծուխը. բացահայտում՝ ուղիղ եթերում (Ֆոտոշարք)
Տարածքում կար նաեւ ամառային բացօթյա լողավազան, հանգստի գոտի: Կար բիլիարդ, սեղանի թենիս, շախմատ, որտեղ հարեւաններով կարող են ընդհանուր լավ ժամանակ անցկացնել: Ուշագրավ է, որ օգտատերերը Փաշինյանին մեկնաբանություններում խնդրում էին, որ կնոջը՝ Աննային հանկարծ թույլ չտա հարեւանների կանանց, մասնավորապես՝ Ռիտա Սարգսյանի հետ կոֆե խմելու գնա:
Պատգամավորի հայրը ապօրինի շինարարություն է սկսել, ինչի արդյունքում քաղաքացին բիզնեսը կորցրել է
Բիզնես խլելու մի քիչ ոչ դասական օրինակ են ցուցադրում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հայրն ու Երեւանի քաղաքապետարանը: Երբ Երեւանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքը 2,2 միլիարդ դրամով վաճառվեց «Էս Էռ Հոթել» ընկերության սեփականատեր Դերժավայի Արկադի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին, կարճ ժամանակ անց վերջինս Մաշտոցի 52 հասցեում սկսեց «Քրոուն պլազա» հյուրանոցը կառուցել՝ ճարտարապետների
Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգ՝ Արագածոտնի մարզում
Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ: ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ,
Ճանաչված դերասանը՝ «Պոնչոն», կդիմի հացադուլի
Մայիսի 15-ին Վահագն Սիմոնյանը Երեւանի դատարանի Կենտրոնի նստավայրում հայտնեց, որ Երեւանի բոլոր խանութներին պարտք է, քանի որ երեք տարի ընթացող իր քրեական գործի եւ դատական նիստերի պատճառով իրեն չեն թողնում դուրս գալ հանրապետությունից, խաղալ ֆիլմերում, աշխատել իր հանապազօրյա հացի գումարը: Վահագն Սիմոնյանը օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդություն էր արել, որը կապված էր
Պարզաբանում՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման կիրառման վերաբերյալ
2018թ. մայիսի 5-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Ա. Հարությունյանի կողմից պայմանավորված խաղ կազմակերպելու համար «Շիրակ» ՖԱ-ին յոթ միլիոն ՀՀ դրամով տուգանելու, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ թիմի արդյունքները 12 միավորով նվազեցնելու մասին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2018թ. մայիսի 14-ին նշված որոշումը բողոքարկել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտե`
«Էժանագին սպիրտով կեղծ կոնյակներ են արտադրվում». խաղողագործների ակնկալիքները՝ նոր կառավարությունից
Խաղողի մթերման սեզոնին՝ սեպտեմբերին, գյուղացին անգամ նախապես չգիտի խաղողի մթերման գինը, ինչը իրավունքների ոտնահարման մասին է խոսում. խնդիրն օրենքով պետք է կարգավորել
Ավելի քան 2000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6
Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է ՀՀ վարչապետի առանձնատունը (տեսանյութ)
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է ՀՀ վարչապետի առանձնատունը:
Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը (տեսանյութ)
Այս պահին գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով արդեն իսկ իրենց գյուղին հասցված վնասներից։ Լիդիան կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև
Գիտության զարգացում առանց սահմանափակումների
Ինչպես հայտնի է, դեռեւս Խորհրդային Հայաստանում առկա էր զարգացած գիտական համակարգ: Բարձր մակարդակ ունեին նաեւ հայ գիտնականները եւ նրանց ներդրումները գիտության զարգացման գործում: Դա ամենից առաջ պայմանավորված էր գիտության զարգացման համար հատկացվող ֆինանսավորմամբ եւ գիտաշխատողներին վճարվող աշխատավարձի բարձր մակարդակով: Գիտաշխատողների աշխատանքի արդյունավետության զարգացմանը նպաստում էր նաեւ գիտնականների կողմից հրատարակված դասագրքերի, ուսումնական ձեռնարկների եւ գիտական հոդվածների
Ովքե՞ր են Շիրակի մարզպետի «ֆավորիտ» թեկնածուները
Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տարատեսակ խոսակցությունները գնալով թեժանում են․ թե ում կնշանակեն մարզպետ, սա հատկապես անհանգստացնում է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին, աշխատակիցներին, գյուղապետերին։ Վերջիններս տևական ժամանակ է մեզանից պահանջում են ճշտել, թե ի՞նչ կուլիսային պայմանավորվածություններ կան, շրջանառվող անուններից ո՞ր մեկի մարզպետ դառնալու հավանականությունն է մեծ։ Իհարկե, այս ընթացքում մենք պարբերաբար զանգահարել ենք տարբեր
«Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրին»
Հարցազրույց ճանաչված արվեստագետ Վլադիմիր Պանկովի հետ – Առաջին անգամ եք այցելել Հայաստան: Ձեզ ներկայացնելու համար բուկլետի «տարածքն» էլ չի բավարարի, միայն նշենք, որ դուք ռեժիսոր եք, դերասան, երգիչ, երաժիշտ, որը տիրապետում է մի քանի փողային գործիքների, հայտնի SounDrama ստուդիայի գեղարվեստական ղեկավար… Մի կարեւոր հանգամանք. երիտասարդ տարիքում՝ չբոլորած 28-ը, արդեն մեկը մյուսի ետեւից արժանացել եք տարբեր
Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը՝ սահմանագոտում
Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում
Նոր համայնքային կենտրոն՝ Գետավանում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի բացման միջոցառմանը մասնակցում էր նաև Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող տեղական մարմինների ատենապետերը և ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա
Վարչապետին անվտանգութեան և պաշտպանական երաշխիքը. «Հայրենիք»
Ժամանակը կու գայ կառավարութեան աշխատանքը քննելու, գնահատելու կամ քննադատելու։ Սակայն նոյնիսկ այս մարզէն ներս պէտք է հեռու մնալ կատարուածը անհատականացնելու փորձութենէն։ Կատարուած գործն է, որ քննարկումի առարկայ է։ Ցարդ կատարուած նշանակումներուն մէջ կը բացայայտուի խիստ էական ու հիմնական վարքագծային մօտեցում մը հայրենիքի, ներառեալ Արցախի, անվտանգութեան բնագաւառէն ներս։ Վարչապետը մեր ժողովուրդին յստակ կը դարձնէ հայրենիքի ապահովութեան
Մասիսի քաղաքապետի և նրա եղբոր հերոսությունները շարունակվում են. «Հրապարակ»
Չնայած նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հավաստիացումներին, անպատժելիությունը երկրում շարունակվում է՝ ծնելով նոր հանցագործություններ։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ նրա եղբայրը հիմա էլ սկսել են հաշվեհարդար տեսնել ակտիվ օգտատերերի հետ, ովքեր համացանցում քննադատական մեկնաբանություններ են թողնում քաղաքապետի եւ նրա եղբոր հերոսությունների մասին հրապարակումների տակ։ Միջադեպի մասին մեզ մանրամասներ չհաջողվեց պարզել, ինչը կանենք առաջիկայում, սակայն տեղեկացանք, որ
Փտած համակարգը՝ նոր կառավարության և մեր ուսերին. «Ազգ»
Ճիշտ է նոր կառավարությունը, ըստ հայտարարվածի, կոչված է մինչեւ արտահերթ ընտրություններ` անցումային կառավարման դերն ստանձնելու, այսինքն, ինչպես ես եմ հասկանում, մի տեսակ «հոգատար կառավարություն» (caretaking governement), սակայն այդ անցումն այնքան ծանր, փորձանավոր եւ ականապատ է լինելու, որ իմ տպավորությամբ`մեր հասարակությունն ի՛նքն է ստիպված իր հոգատարության տակ վերցնելու նրան, առաջին հերթին՝ ԶԼՄ-ների աջակցությամբ: Հեղափոխության շունչը այժմ
Արտաքին սպառնալիքը իր նոր ժանիքներով…«Ասպարեզ»
«Ասպարեզ». Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաձեւաւորման այս սկզբնական փուլին մէջ մենք զմեզ կը գտնենք ԱՄՆի նախագահին կողմէ աշխարհի քաղաքական բեմին ուղղուած հերթական մարտահրաւէրին առջեւ: ԱՄՆ չեղեալ կը յայտարարէ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը միաժամանակ խիստ արգելքներ խոստանալով Իրանի հետ տնտեսական յարաբերութիւններու մէջ գտնուող ամերիկեան հաստատութիւններուն: Աւելի՛ն: Պատժամիջոցներու սպառնալիքը ուղղուած կը թուի ըլլալ նաեւ բոլոր այն երրորդ երկիրներուն (ինչպէս
20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու խորթ հոր ուղղությամբ նռնակ նետել (տեսանյութ)
Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը կատարվածի վերաբերյալ.
Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում. «Հրապարակ»
Ցավոք, քաղաքացիական գիտակցության մասսայական կամ լոկալ փայլատակումները, ինչպես հետհեղափոխական զարգացումներն են ցույց տալիս, բավական էին միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու, ՀՀԿ-ին նզովելու եւ մի քանի տնօրենի-ուսուցչի պաշտոնանկ անելու համար: Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում, որ ճիշտ ու սթափ գնահատենք այն իրավիճակը, որն ի հայտ է եկել հին կառավարության հեռացումից եւ նորի ձեւավորվելուց հետո: Հասկանանք,


















































