Օրվա լրահոսը
Աշխատանքային առաջին օրը՝ ԿԳՆ-ում. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում հայտնեց, թե ինչ խնդիրներ է քննարկել նախարարությունում՝ աշխատանքային առաջին օրը:
Հուսով եմ` մենք կարող ենք շարունակել աշխատել կառուցողական ոգով. Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական,
Ալեքսանդր Տոնիկյանը և Արաքս Աշճյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան 5-րդ մրցույթի հաղթողներ
Մայիսի 12-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը և գալա համերգը։ Այս տարի մրցույթը նվիրված էր Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Արզաս Ոսկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը:
Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործը
«ՀՀԿ-ական իշխանությունից դժգոհ էինք նաեւ այն պատճառով, որ արդարադատություն չի իրականացնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով քաղբանտարկյալներին եւ հատկապես «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու պահանջներին: «Անձնապես շատ լավ վերաբերվելով «Սասնա ծռերի» բոլոր անդամներին եւ հասկանալով, որ նրանք այդ քայլին գնացին այլընտրանքի բացակայության պատճառով, այդուհանդերձ՝ պետք է արձանագրել, որ նրանց գործողությունների արդյունքում
Հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել ժողովրդի բարեփոխումների ակնկալիքները. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում: Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել
Անդրադարձ Արցախի տնտեսական հնարավորություններին՝ ավստրալահայ համայնքի ներկայացուցիչների և Արայիկ Հարությունյանի հանդիպմանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ: Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: Պետնախարարն
Մարտունիում 21-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է հարևանը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:40-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի թափածակված վերք, բաց պնևմոթորակս, քթի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի
«Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը». Սլովակիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Սլովակիայի վարչապետը մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների զարգացման և բարեկեցության: «Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը և Ձեր երկրի բարգավաճմանը: Թույլ տվեք իմ գոհունակությունն
Ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը Հայաստանի հետ. Ֆրենսիս Ֆուկույաման անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Պատմության ավարտը» հայտնի գրքի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման հարցազրույց է տվել «Դոժդ» հեռուստաընկերությանը, որում պատմել է այն մասին, թե ինչ կանի Մոսկվան Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Նա նաև անդրադարձել է այն հարցին՝ ինչու Վրաստանում ժողովրդավարական հեղափոխությունը չի կարելի համարել ավարտված: Ֆուկույամայի խոսքով՝ Եվրոպայում ստեղծված քաղաքական իրավիճակը նման է 20-րդ դարի սկզբին ֆաշիզմի ստեղծման
Իմ Նահապետը դարձյալ խոսեց
– Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է: Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ` անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե
Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ցուցումներ տվեց, ՊՆ նախարարը խոստացավ՝ Փաշինյանը բանակցային սեղան կնստի ուժեղ դիրքերից
Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ նշեց բանակի խնդիրները՝ ապաքաղաքականացում, զինվորների կրթական մակարդակ եւ այլն: Դավիթ Տոնոյանն ասաց, որ վարչապետի բոլոր ցուցումները կառավարության ծրագրում կարտացոլեն:
«Մենք այլեւս մեջքներս ուղղած եւ նախահարձակ դիրքից պետք է գործենք»
ՎՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ ամսի 14-ին ՌԴ նախագահ-ՀՀ վարչապետ հանդիպումը «շոշափողական» է լինելու «Մինչ հեղափոխական գործընթացների գեներացիան, ես այն կարծիքին էի, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ակտիվ դիմադրության, համախմբման: Ես ոչ թե Նիկոլին չէի հավատում, այլ չէի հավատում, որ դա հնարավոր է իրականացնել: Ես սխալվեցի, եւ սա այն եզակի դեպքերից է, որ ուրախ եմ
Իմաստնությո՞ւն, թե՞……
Երեկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թափուր պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրելու: Այսպիսի որոշումը ընդունելիս իրենք առաջնորդվել են պետական շահով: Միանգամից նշեմ, որ այդ որոշումը ամբողջությամբ կանխատեսելի էր եւ ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունը երկարաձգելու իրենց նկրտումներին, այն է՝ գործող կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանությունը, եւ իրեն ձեռնտու ձեւով կազմակերպում եւ անցկացնում է
Հանրապետական մաղթանք Երկրապահի օրվա առիթով
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Երկրապահի օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հանրապետական մաղթանք: Ներկաներն աղոթք բարձրացրեցին Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և բարօր կյանքի համար: Արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։ Մաեստրո Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։
Գերմանացի ուսանող. «Ես շատ ուրախ եմ հայ ժողովրդի համար» (Ֆոտոշարք)
Աննին մասնակցել է «Երեւանի գինու օրերին» եւ «թավշյա» հեղափոխության ցույցերին
Երեւանում ծավալվող գործընթացներում Արցախի ու արցախյան հայության դերի ու գործառույթների շուրջ
Հեղինակն իր այս դիտարկումները կատարել է ապրիլի 21-ին Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ հայկական պետականության համար գոյություն ունեն երկու առարկայական վտանգներ: Առաջինը՝ ներքին, ի դեմս կառավարման օլիգարխիկ համակարգի, ինչը դանդաղ սպանում է Հայաստանը: Այս օրերին Երեւանի փողոցներում հայ երիտասարդությունը տվյալ սպառնալիքին արձագանք ձեւավորելու գործընթաց է սկսել: Արդյունքը, հուսով եմ, կլինի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական մենաշնորհների եւ
Առանձնատան հետ կապված Փաշինյանի մտավախությունը Անդրանիկ Մարգարյանը եւ շատերը չեն ունեցել
Հիշեցնենք, որ չնայած օրենսդրությամբ վարչապետի համար նախատեսված է առանձնատուն, բայց վարչապետ եղած տարիներին այդ առանձնատնից հրաժարվել է Անդրանիկ Մարգարյանը, որը գերադասում էր շարունակել ապրել Ավանի իր տանը: Այնտեղ չի ապրել նաեւ Կարեն Կարապետյանը, բնակվել է Մոնումենտում իր սեփական առանձնատանը:
«Որեւէ իշխանավոր չի սիրի ֆուտբոլի հավաքականին այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը». Ռուբեն Հայրապետյան
«Ես երբեւէ անձամբ Սերժ Սարգսյանին չեմ հրավիրել ֆուտբոլ նայելու: Նա ֆուտբոլի մեծ երկրպագու է»
Ավելի քան 1500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն: Ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ
Դէպի նոր Հայաստան. «Գանձասար»
«Գանձասար». Հայաստանի համաժողովրդային խաղաղ շարժումը անկիւնադարձային փուլի մը առաջնորդեց մեր հայրենիքը: Այս փուլի սեմին, նախ պէտք է պատուով արձանագրել, որ Հայաստանի ժողովուրդը յաղթական դուրս եկաւ ու փաստեց, որ, ձերբազատուելով ամէն տեսակի կապանքներէ, ունի իր ճակատագիրին տէրը դառնալու վճռակամութիւն: Փաստեց, որ արտաքին մարտահրաւէրները արգելք չեն կրնար հանդիսանալ ներքին փոփոխութիւններուն, երկրի ներքին ախտերու բուժումին: Լոկ արտաքին վտանգի զսպաշապիկով
«Էս ժողովրդի հավաքվելը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն չէ՞ր, խոմ կայֆի համար չէ՞ր եկել». Սեյրան Սարոյան
Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Դավիթ Տոնոյանը ուժեղ նախարար է, երկար տարիներ ՊՆ փոխնախարար է եղել ու ամեն ինչից տեղյակ է: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին՝ նա ասաց. «Շատերն ասում էին, որ բանակում թազա մարդ ա, բայց թազա մարդ չէր: Սերժ Սարգսյանի օգնականն էր էն վախտ, բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր»:
«Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ». Ռուբեն Հայրապետյան
«Նա բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, նրա հետ ի՞նչ գործ կարող ենք ունենալ»
Պարուսույցը՝ իր գրքի, նաեւ «հաղթիր կամ մեռիր» սկզբունքի մերժման մասին
Պարարվեստն ընդհանրապես, այդ թվում՝ հայկականը, ունի խոր ակունքներ եւ կրում է Արեւելքի հնագույն ժողովուրդների ու անտիկ աշխարհում տարբեր ազգերի մոտ ձեւավորված այս արվեստի ազդեցությունը: Սերնդեսերունդ փոխանցվելուց ու որոշակի փոփոխություններ կրելուց հետո այն, միեւնույն է, պահպանել է իր հիմքում ընկած ու միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային եւ երաժշտական առանձնահատկությունները: Այդուհանդերձ, պարարվեստի տարբեր ուղղությունների հիմքում դասականն է:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը՝ կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը
«Չկա մեկը, որը ինձ կպարտադրի հեռանալ». Ռուբեն Հայրապետյան
«Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ պետք է ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ»
Գեներալ Մանվելը նոր նշանակված չծառայած նախարարներին սպասում է ԱԺ-ում
ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված գեներալ Մանվելն ասաց, որ ամեն ինչը լավ գիտի, բանակը պատկերացնում է բոլորից ոչ պակաս, բայց Վիգեն Սարգսյանի հետ չհամեմատեց՝ ասելով, որ ամեն մարդ իր ձեւն ունի, իր տակտիկան ունի. «Դաժե երկու գեներալ իրար կողք կանգնացնես, չես կարա համեմատես»:
«Շիրակ»-ի ֆուտբոլիստների դեմ ոչինչ չունեմ, հնարավորինս աջակցելու ենք ակումբին». Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված աղմկոտ դեպքին: Հիշեցնենք՝ օրերս «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին նամակ է ուղղվել՝ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումով, համաձայն որի՝ «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու
Աննախադեպ մի մտահղացման մասին
Վերջերս հրապարակ իջավ ուշագրավ անվանմամբ Վրեժի «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» կառուցման հիմնադրամը: Հեղինակը Վրեժ Աբրամյանն է: Ծնվել է Իրանում, ուսանել է Գերմանիայում, որտեղ էլ ստեղծել է սեփական ընկերությունը: 1999-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա Իրանի Իսլամական եւ Գերմանիայի Դաշնային հանրապետությունների քաղաքացի է: 2015-ին Վրեժ Աբրամյանը հանրության դատին ներկայացրեց «Նոյան տապան քաղաքը Հայաստանում, խաղաղության եւ


















































