Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ
Ընդունում ենք իշխանությունը մենաշնորհելու սխալը, պետք չէ կրկնել այն. Դավիթ Հարությունյան
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր՝ Հանրապետական կուսակցության թյուրըմբռնումն է, մեկ քաղաքական կուսակցության կողմից իշխանությունը մենաշնորհելու վտանգը չհասկանալն էը»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։ Նա նշել է. «Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք: Խնդրի լուծումը քաղաքական գործընթացների կիրառումն է և առավելագույնս հնարավոր կոնսենսուսի գալը»: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ի՞նչ էր խոսել ԵԽԽՎ պատվիրակների հետ Էդմոն Մարուքյանը, երբ ՀՀ-ում ցույցեր էին և ազատազրկումներ
Ըստ նրա՝ այս պահին որպես խաղաղ, անարյուն փոփոխութունների գործընթացի լավ օրինակ՝ Հայաստանի վարկանիշը բարձրացել է: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) օրեր առաջ հրաժարվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելուց: Առավոտը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հետևություններ է արել նրանից, որ իր այս առաջարկը ԵԽԽՎ-ում մերժվել է: Պարոն Մարուքյանը պատասխանեց. «Ինձ
Գործնական քայլեր՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ
ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Տարվող աշխատանքների շրջանակներում նախօորոք ընտրված 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում, թվով 20 ստորերկրյա ջրառի կետերում իրականացվում են հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ընթացող ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում։ ԳԱՏՕ ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորերկրյա
Ճակատագրի հեգնանքով հենց մայիսի 1-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի ընտրություն. աշխատավորների ուղերձը
Շուտով Մայիսի 1-ն է: Oր, երբ աշխարհի բոլոր արհմիությունները միաձայն բարձրաձայնում են իրենց իրավունքների ու շահերի մասին և իրենց զորակցությունն են հայտնում միմյանց։ Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը իշխանությունների կողմից վարած անհեռատես տնտեսական, սոցիալական և աշխատանքային քաղաքականության հետևանք է։ Վերջին տարիներին աշխատանքը կորցրածներին զրկեցին գործազրկության նպաստից, առողջության խնդիրներ ունեցող աշխատողների համար սահմանափակեցին անաշխատունակության
74 վարչական վարույթ, 36 միլիոն դրամի տուգանք. ԱԻՆ-ը այլևս չի ապավինում տնտեսվարողների բարեխղճությանը
Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով
Ամուսնություն կրակի հետ
Այն, ինչ հիմա ասելու եմ, վկայում են հռոմեական հնագույն աղբյուրները, ափսո՜ս, ոչ հայկական, որովհետև ժամանակների ընթացքում այդ մանրամասնությունները մեր աշխարհում համարելով անկարևոր` գրիչները ջնջել էին պատմիչների ձեռագրերից: Հայոց թագավոր Տիգրան Մեծի աղջիկ Գիսանեն, երբ իմացավ Լուկուլլոսի դեմ ճակատամարտի ժամանակ իր նշանածի` Վահրամ իշխանի զոհվելու մասին, ինքնասպանություն գործեց: Աստծո ստեղծած աշխարհում ի սկզբանե մարդու ինքնասպանությունը նորություն
Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ԱՀ ՊՆ
Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն
Տավուշեցին՝ Փաշինյանին. «Դու իմ եղբոր անունն ունես, ջիգյարդ ուտե՜մ»
Եթե մինչ այս պահն իշխանության ներսում կային մարդիկ, որոնք չէին ուզում խոստովանել, որ այս պատմությունը վերջացած է, եւ մնում է արդյունքներն արձանագրել, ապա առաջիկա օրերին հաստատ նման մարդիկ չեն լինի:
«Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս. Զորավարի փ. 11/1 շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում
«Փաշինյանը չի ծառայել, բայց հակառակորդի շարժի օրերին Բակո Սահակյանն էլ Երեւանում էր». Էդուարդ Զորիկյան
«Տեսնում ենք, որ Փաշինյանը ժամ առ ժամ գիտի իր անելիքը: Կարծում եք՝ միանձնյա՞ է գործում: Իհարկե, նա ունի թիմ»:
Բարենպաստ պայմաններ ԱԱՀ վճարողների համար. ԱԱՀ-ի գծով փոխհատուցվել է 18 միլիարդ 137 միլիոն դրամ
ՊԵԿ-ն ամփոփել է 2018 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների արդյունքը:
Ականատես եղանք դիպվածքների, երբ ոստիկանները ակնհայտորեն չկատարեցին այդ պարտավորությունները
Չնայած վարչապետը հեռացավ, մինչդեռ պետական իշխանությունը դե ֆակտո տնօրինում է ՀՀԿ քաղաքական կուսակցությունը, որը խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, անկասկած կպայքարի վարչապետի թափուր պաշտոնի եւ իշխանությունը պահպանելու համար: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պարագայում ողջ կառավարությունը հետեւեց նրան եւ իշխանությունը փոխանցվեց սահուն եւ անցնցում՝ քաղաքակիրթ ձեւով: Նկատենք, որ դեռեւս ՀՀԿ-ի վերահսկողության տակ են գտնվում բոլոր ուժային կառույցները
Կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին. Սամվել Ֆարմանյան
Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ Իմ շա՜տ սիրելիներ, Հարյուրավոր նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստացել՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Իսկապես շոյված եմ. տարիների աշխատանքն ու պահվածքն իրենն արել են՝ շատ-շատերը, անգամ այս իրավիճակում, անաչառորեն գնահատում ու արձանագրում են արածդ, ասածդ ու տարիների պահվածքդ: Անկեղծորեն շնորհակալ եմ: Սակայն այսօր պահը չէ անգամ վերլուծելու ու հասկանալու այն պատճառներն
«Մականունավոր երեւույթները, Մոնումենտի գեղեցիկ տները…նման բաներ այլեւս չպետք է լինեն». Վ. Հարությունյան
Երաժիշտը ՀՀԿ-ին կոչ հղեց. «Ընդունեք ձեր սխալը եւ հեռացեք, գնացեք՝ ապրեք»
Մասնավոր կարծիք է. Վահրամ Բաղդասարյանը՝ Կարեն Կարապետյանի հարցազրույցի մասին. news.am
Դա մասնավոր կարծիք է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դա համարեք որպես մասնավոր կարծիք, մասնավոր կարծիքները չեն կարող արտահայտել խմբակցության դիրքորոշումը: Մենք հարգում ենք յուրաքանչյուր մասնավոր կարծիք»,- ասաց խմբակցության ղեկավարը: Նա նշեց, որ Հանրապետականը դեռ որոշում
Եվրոպական միությունը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը
ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»: ԵՄ-ն ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ոստիկանության բաժիններ այցերի, բողոքների քննարկման և քաղաքացիների հետ առանձնազրույցների առնչությամբ՝ կարևորելով խոսքի ու կարծիքի, ինչպես նաև միավորումների ու խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի
«Ամենավտանգավորը ռսի հաց ուտող ու ռսի կնոջ հետ ամուսնացող հայերն են». Հախվերդյան (Տեսանյութ)
«Զզվանքով եմ լսում շուռ տված հայերին, որոնք Ուկրաինայի դեմ են խոսում»,-ասում է Հախվերդյանը
Երգիչ Տիգրան Քախվեջյանին նկատել ու գնահատել են
Ազնավուրյան համերգից՝ Արցախ, ապա պետական նշանակության նախագծեր «Առավոտին» հասած տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրի ճեմասրահում նախատեսված 246 երգիչներից կազմված Համահայկական երգչախմբի համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկարակցությամբ,Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի եւ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հետաձգվել է եւ կկայանա մայիսին: Երգչախմբում ընդգրկված են Հայաստանի եւ Արցախի բոլոր պետական ու Սիրայից հրավիրված երգչախմբերը: Ծրագրում Կոմիտասի, Եկմալյանի, Խաչատրյանի,
«Գազպրոմ Արմենիա»-ն՝ ընկերության անունից ներկայացող անձանց սպառնալիքների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր բաժանորդներից ստանում է ահազանգեր, որ ինչ-որ անհայտ անձիք, ներկայանալով որպես ընկերության աշխատողներ՝ խոստումներ են տալիս կամ սպառնալի նախազգուշացումներ են հնչեցնում գազամատակարարումը դադարեցնելու, սպառված գազի դիմաց վճարումների հետ կապված, առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր՝ շահարկելով որոշակի քաղաքական նպատակադրումներ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ անձինք ընկերության հետ որևէ առնչություն չունեն։
«Փաշինյանը ժամանակին իր դասախոսներին մեղադրել է կաշառակերության մեջ». Հախվերդյան
«Մինչդեռ կառավարության մեջ մարդիկ կան, որոնք հայերենից են վախենում, հայերենն էլ իրենցից»,-ասում է երգիչը
Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ. ՀՀ կառավարություն
Տեղեկացնում ենք, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ոգեկոչման կենտրոնական ձեռնարկ՝ Թավրիզում՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարեդարձի առիթով
Ատրպատական, Ազգ. Առաջնորդարան – Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած սուրբ պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»ի կատարումից երեք օր յետոյ՝ Ուրբաթ, 27 Ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարեդարձի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Ազգային Իշխանութեան կողմից կեանքի կոչւած 103-րդ տարեդարձի յանձ-նախմբի եւ
Հանրահայտ ECHO մրցանակաբաշխությունը չեղարկվել է` այլատյացություն քարոզող երգի պատճառով
BBC-ի փոխանցմամբ, Գերմանիայում չեղյալ է հայտարարվել 1992 թվականից անցկացվող ECHO երաժշտական մրցանակաբաշխությունը՝ կապված Kollegah եւ Ֆարիդ Բանգո դուետին լավագույն հիփ-հոփ ալբոմ անվանակարգում մրցանակ շնորհելու հետ: Բանն այն է, որ «0115» ալբոմում զետեղված երգերից մեկը անտիսեմական շեշտադրումներ ուներ, այնտեղ անդրադարձ կար Հոլոքոստին եւ համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներին: Գերմանիայի երաժշտական ինդուստրիայի անունից հայտարարություն է արվել, որ չեն ցանկանում
Աննկարագրելի է ժողովուրդին միասնականութիւնը, ուժ մըն է ան ինքնին սիրով ու հաւատքով պարուրուած. «Հայրենիք»
«Հայրենիք» .Խոժոռ դէմքեր էին շուրջս, հիմա՝ ժպիտ կը տեսնեմ միայն. մարդիկ կը քալեն դէպի արդարութիւն: Մէկը դէպի վեր, միւսը՝ վար, աջ, ձախ, սանձարձակ քայլեր են, խաղաղ յորդումներ ըմբոստ, ինչպէս սրճեփին սուրճը կրակին ազդեցութենէն եռալով կը թափի, կը հոսի մինչեւ մրուրը քարանայ սրճեփին մէջ, պարպուի սուրճը, յորդածը՝ պաղի: Անհանգիստ քայլեր են, մտահոգ ու վրդոված, բայց ժպտուն
Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև
Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն: Պրոֆեսիոնալ դեմագոգի և պոպուլիստի գլխավորությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման տակ հրաժարական է տվել օրինականորեն ընտրված վարչապետը: Այժմ ամբոխի ղեկավարը ցանկանում է նստել վարչապետի աթոռին` որպես այդ ամբոխի թեկնածու և այդ
Հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որևէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ. Կարապետյանի գրասենյակ
Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ 1in.am կայքին տված հարցազրույցի հետ: Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որևէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ
Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները։ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Օտար ականջներ մի փնտրեք. «Հրապարակ»
Հեղափոխությունները, անշուշտ, լավ՝ օդափոխիչ էֆեկտ ունեն։ Սակայն ամեն հեղափոխությունից հետո գալիս է սթափության ժամանակը, եւ տարբեր կասկածելի անձինք սկսում են իրենց վրա «քաշել» հաղթանակի վերմակը, ինչին արդեն ականատես ենք այս օրերին։ Նաեւ սկսվում է կասկածամտության ու դավադրությունների փնտրտուքի ժամանակը, երբ ամեն ինչի ետեւում եւ ամենուրեք օտար, անմաքուր «ականջներ» են երեւում, ինչին նույնպես ականատես ենք այս
Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը. տակտիկա՞, թե՞ համոզմունք. «Ժամանակ»
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի: Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր է՝ ընդհուպ խորքային առումով կարևոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչև այն լիովին հեռանա,


















































