Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին

2rd.am. Ինչպես տեղեկացանք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:    

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին

Անդրանիկ Հակոբյան. «Ավելի լավ է ուժեղ առաջնությունում արծաթ եւ բրոնզ նվաճել, քան թույլ մրցումում չեմպիոններ տալ»

Մայրաքաղաքի «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզադահլիճում ավարտվեց Կիոկուշին կարատեի Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցեց 27 երկրի շուրջ 700 մարզիկ: Նախապես մասնակցության հայտ ներկայացրած եւ հետագայում հրաժարված Թուրքիայի հավաքականի օրինակին հետեւեց նաեւ այդ երկրի մյուս թիմը, որը վերջին պահին չժամանեց Երեւան: Հայաստանը որպես կազմակերպիչ երկիր հանդես եկավ երկու հավաքականով եւ բոլոր տարիքային

Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը

Վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը: Այդ ժամանակահատվածում, շատ երկրներում համեմատաբար հարթ բիզնես պարբերաշրջանների՝ ցածր գնաճի և չափավոր տնտեսական աճի արձանագրմանը զուգահեռ ձևավորվում էին ֆինանսական շատ տատանողական պարբերաշրջաններ, որոնք խաթարում էին մակրոտնտեսական

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 15 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրը սուրբ կլինի». Արտաշես Գեղամյան

ՀՀԿ-ական պատգամավորը սուրբ է համարում նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը

Ծառուկյանն անձնական խնդրի պատճառո՞վ ներկա չէր Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Պատգամավորը բացասական պատասխան տվեց, ապա խոսքն ուղղեց՝ «դե, երեւի անձնական պատճառ կար»

Գողացված ընտրություն, կորսված ժամանակ

Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի եւ վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով եւ ինքնիշխան որոշումներով:

Թուրքիայում կայացած TENNIS EUROPE TOUR մրցաշարում Արթուր Սողոյանը դարձել է հաղթող

2018թ. 31/03-08/04 Թուրքիայի Անտալիա քաղաքում տեղի ունեցած ՞GD TENNIS CUP’ մինչև 16 տարեկանների ՞TENNIS EUROPE TOUR՛-ի մրցաշարում մեր լավագույն պատանի մարզիկ Արթուր Սողոյանը դարձել է հաղթող: Եզրափակիչում նա համառ պայքարում հաղթել է Նիկոլայ Նեդելչևին Բուլղալիայից 7/6(8) 4/6 6/3 հաշվով: Հայաստանի Թենիսի Ֆեդերացիա

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլի արածն աննախադեպ չէ, մենք արդեն արել ենք դա». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ անկախ այն փաստից՝ «ժառանգականները» քայլո՞ւմ են Փաշինյանի կողքին, թե ոչ, իրենք լինելու են ժողովրդի կողքին

Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ

Ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Վիգեն Մ.-ն, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, «Վնասվածքաբանական և օրթոպեդիա» Բ/Կ սենյակներից մեկից գողացել է Նարինե Թ.-ի դրամապանակը

«Կոնտեքստ» մեդիա-մարաթոն՝ հայ և ռուս փորձագետների մասնակցությամբ

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ապրիլի 9-ին մեկնարկեց «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը: Հնգօրյա ուսումնական ծրագրի ընթացքում հայկական ՉԼՄ-ների երիտասարդ լրագրողները, հումանիտար կրթություն ունեցող ուսանողները կյուրացնեն տեղեկատվական նյութեր ստեղծելու ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվություն տարածելու և լսարանի վրա ազդեցություն գործելու մոտեցումներ: Մեդիա-մարաթոնի շրջանակներում կազմակերպված հանդիպումները կանցկացվեն Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, կենտրոնի Գյումրու մասնաճյուղում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:

Ռուսաստանը Հայաստանին կասկածում է թուրքական լոլիկի վերաարտահանման մեջ

«Ռոսսելխոզնադզորը» ապրիլի 11-ից կստուգի լոլիկի հայ արտադրողներին, քանի որ կասկածում է թուրքական արտադրանքի վերաարտահանման մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությունը, որը կազմվել է Հայաստանի գյուղնախարարության համապատասխան ծառայության հետ բանակցություններից հետո: «Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտահանելու թուրքական ծագման լոլիկը հայկականի անվան

«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է. Տեր-Պետրոսյանի առաջին շրջանը եւս լեգիտիմ էր». Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե ես լինեի, իմ բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին…Բայց տվյալ դեպքում ընթացակարգ կա, որն անցավ կասկածների ու քննադատությունների միջով:

Պյոտր Սվիտալսկի. շատ լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, որովհետև այս առումով դուք չեք տարբերվում այլ եվրոպացիներից, ում ես ճանաչում եմ. «Ազատություն»

Այնպես որ, հուսով եմ, որ քաղաքական մշակույթը Հայաստանում կստեղծի ամբողջությամբ հավասարակշռված կուսակցական մի համակարգ, որը կներառի գաղափարախոսությունների ողջ ներկապնակը։ Այժմ Եվրոպայում էլ բաներ կան, որ փոխվում են։ Եվրոպայում կարելի է տեսնել ավանդական կուսակցությունները վախճանը։

Երդմնակալությանը մասնակցելու հրավերները անհատական էին. պարզաբանում են ՍԴՀԿ-ից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴՀԿ-ն նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցության հրավեր  չի ստացել: Սակայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի առանձին անդամներ այսօր մասնակցում էին պաշտոնական արարողությանը: ՍԴՀԿ հայաստանյան գրասենյակից Aravot.am-ին փոխանցեցին, որ այդ հրավերները եղել են անհատական: Կուսակցությունը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թուրքիայում ֆիլմ են նկարահանում ASALA-ի կողմից սպանված դիվանագետների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել 1973-1985թթ. ASALA-ի մարտիկների կողմից սպանված մոտ չորս տասնյակ թուրք դիվանագետների մասին: (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ- ՀԱՀԳԲ) (Armenian Secret Army for the Liberation of Armenia-ASALA) Նշվում է, որ նախարարությունը շուտով մեկնարկ կտա ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետների հիշատակին հուշարձաններ ու հուշատախտակներ էր կանգնեցրել

«Հենց քաղաքացին մտածեց, որ փոփոխություն հնարավոր է, Սերժ Սարգսյանը կվերանայի իր որոշումը». Արմեն Գրիգորյան

Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց՝ վերջին 10 տարիների ընթացքում միշտ նահանջել է ժողովուրդը, բայց էլ տեղ չկա:

Հայտնի են աստղերի հանդիպման կազմերը

Ապրիլի 11-ին, ժանը՝ 19:00-ին, Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա աստղերի հանդիպում, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն Ա լիգայում հանդես եկող հայ բասկետբոլիստներն ու լեգիոներները: Թիմերը կկոչվեն լիգայի լավագույն խաղացողների անուններով ՝ «Բաբայան» և «Սիմովիչ»: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված կլինեն 10 խաղացող: Թիմերի կազմերը հետևյալն են ՝ ԹԻՄ ԲԱԲԱՅԱՆ 1.Էդգար Բաբայան (Ուրարտու) 2.Արագադ Աբրամյան (Ուրարտու) 3.Թովմաս Օրդանյան

Արմեն Սարգսյան. Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ Վեհափառ Տեր, Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան, Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ, Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Թանկագին հայրենակիցներ և հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր

#ԻմՔայլը քայլարշավի Քաղաքացու երգի տեսահոլովակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է #ԻմՔայլը քայլարշավի Քաղաքացու երգի տեսահոլովակը: «Բարի լույս: #ԻմՔայլը քայլարշավի Քաղաքացու երգն արդեն ունի տեսահոլովակ, որտեղ շատերն իրենց քայլն են անում, մերժում Սերժին։ #իմքայլը #մերժիրսերժին»,- գրել է նա:

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության

Գասպարիին Արմեն Սարգսյանի տան դիմացից հեռացրին. «Ա1+»

Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ եւ փորձեցին ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով իրեն դիպչել: Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր: Մի քանի

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ Արմեն Սարգսյանի միջոցով հնարավորություն ունեն փոխելու երկիրը»

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ այսօր «Ազատություն» ռադիոկայանի եւ 1in.am –ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հաջողություն է մաղթում Արմեն Սարգսյանի գործունեությանը: «Մեկ հոգով երկիրը չի փոխվում, բայց ամեն քաղաքացի կարող է նպաստել դրան: Գուցե կկարողանանք քիչ-քիչ դուրս գալ այս վիճակից»,- հույս հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:   Արմեն Սարգսյանի՝ նախագահի

Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ տիար Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր

Ինչո՞ւ տանիքներին ուշադրություն չենք դարձնում

Օդային ճանապարհով մեր երկիր ժամանող ցանկացած մեկը երկրի մասին առաջին տպավորությունը դեռ օդում է ստանում` տանիքներից: Դրանք, մեր քաղաքների պարագայում, անբարեկարգ են, գունազրկված ու տարբեր գույների տարատեսակ շինանյութերով հավաքած, ինչը մասնավորապես Երեւանի դեպքում ավելորդ խեղճություն ու աղքատություն է հաղորդում: Տանիքների գեղագիտական տեսքը երբեք էլ քաղաքային իշխանությունների օրակարգում չի եղել. տանիքներին վերաբերող որոշումները սովորաբար միայն դրանք

Առողջապահական տեսչական մարմինը դեղատնային այցերի ընթացքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031