Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրը սուրբ կլինի». Արտաշես Գեղամյան

Ապրիլ 09,2018 15:55

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնությունը «յուրահատուկ» է որակում, սակայն մանրամասն կարծիք չի հայտնում: «Օրակարգում չեմ տեսնում հարց, թե արդյոք նրանց կհաջողվի՞ կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մտադրությունը: Եթե ասածս հիմնավորեմ, կնշանակի, որ այսօրվա սուրբ օրը իմաստազրկեմ: Այո, այսօր սուրբ օր է»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «եթե Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվի, այդ օրն է՞լ սուրբ կհամարեք»: Գեղամյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ եզակի դեպքերից է, երբ համոզված կլինեմ, որ բարձրագույն իշխանությունում կունենանք փորձառու, լավ մարդկանց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30