Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին սպասվում է
Դարեր շարունակ հայ կինը եղել է հայկական ավանդական օջախի ամրության հենասյունը. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը կարևոր խորհուրդ ունի՝ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, նաև մեկ անգամ ևս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար: Դարեր շարունակ հայ կինը եղել է
Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ
Երևանի կենտրոնում երիտասարդը կրակել է աղջիկների վրա (Տեսանյութ)
Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տեսանյութը
Թուրքիայի հավաքականն Ադրբեջանին սատարելու համար չի ժամանել Երեւան
Երեւանի 2800-ամյակին նվիրված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության մեկնարկի նախօրեին լրատվամիջոցների հետ երեկ կայացած հանդիպմանը Aravot.am-ը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի մասնակցում: «Մենք հրավեր ուղարկել ենք IFK-ի անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ մերձարեւելյան եւ արեւմտյան հարեւաններին: Ադրբեջանը հրաժարվել է: Ավելին ասեմ. Թուրքիայի ազգային հավաքականը կզբում մասնակցելու ցանկություն ուներ, բայց
Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների միջեւ անդունդ է՝ ԱՄՆ-ի փորձագետ. (Տեսանյութ) «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներն էին քննարկվել այս շաբաթ Վաշինգտոնում անցած համաժողովի ընթացքում: Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
Խորին հարգանքս եմ հայտնում բազմազավակ մայրերին, ովքեր իրենց մասնակցությամբ են ձեւավորում երկրի ժողովրդագրական պատկերը. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ «Սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության կյանքում: Ձեր
Այո, մենք ունենք ազգային համաձայնության իշխանություն, որը չի ենթադրում գործադիրում պաշտոններ վերցնել. Հովհաննես Սահակյան. «Հրապարակ»
Զրուցեցինք սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ, որը նույնպես մասնակցել է ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո` Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը: -Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ ազգային համաձայնության իշխանություն ասելով։ -Ազգային համաձայնության իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է։ Խոսքն այն ժամանակ վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին եւ այն դրույթներին, որն
Եվրոպայի ուժեղագույն կարատեիստները ժամանել են Երեւան
Փետրվարի 7-8-ին «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») անցկացվում է կիոկուշին կարատեի Եվրոպայի պատանիների եւ մեծահասակների առաջնությունը, որը նվիրված է Երեւանի 2800 ամյակին: Առաջնությունն անցկացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մասնակցելու համար Երեւան են ժամանել 28 երկրի շուրջ 700 մարզիկ եւ միջազգային բարձր որակավորում
Երևանը ներկայումս ցուցաբերում է կամք Ռուսաստանին ասելու, որ աշխատելու է մյուս ուղղություններով ևս. «Ժամանակ»
Այդ տեսանկյունից խորհրդանշական ու քաղաքական առումով նաև հատկանշական է երկու հանգամանք՝ նախ այն, որ երբ Ալիևը հարցազրույց է տալիս ռուսական ՏԱՍՍ-ին և հայտնում ակնկալիքը Մոսկվայից, Սերժ Սարգսյանը Վատիկանում է՝ ըստ էության քրիստոնեական քաղաքակրթության պատմաքաղաքական կենտրոնում: Իսկ դրանից առաջ Մոսկվայում անվտանգության համաժողովին ելույթ էր ունենում Հայաստանի պաշտպանության նախարարն ու բավական միարժեք նշում, որ Հայաստանը անվտանգության հարցում
Հայաստանի ապրիլյան հեղափոխությունը
Թվում է՝ ապրիլի ընթացքում Հայաստանում սպասվող ֆորմալ իշխանափոխության արդյունքում երկրի իշխանական համակարգում մեծ տեղաշարժեր չեն գրանցվի: Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կշարունակի իրացնել ճիշտ այն իրավասությունները, որ ունի նախագահի պաշտոնում: Կարեն Կարապետյանն, իր հերթին, չփոխելով ոչ կաբինետը, և ըստ ամենայնի՝ նաև իրավասությունները տնտեսության ոլորտում, առաջին փոխվարչապետի կարգավիճակով կշարունակի լինել «հրապարակի նայողը»: Թեև օրենքն առանձնացնում է միայն
«Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա». Լևոն Մկրտչյանը՝ Շիրակի պետական համալսարանի խնդիրների մասին
Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների
«Ժողովուրդ ջան վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք՝ մոռացած էս հիվանդությունները». Գայանե Սահակյան. ՀԺ
«Ցավոք, շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը… գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը… դարձյալ չպատվաստվածներ… Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաեւ խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը… Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը:
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day): Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման
Շուտով ՀՀ Նախագահի վարչապետացումով վերջնականօրէն կ՚ամրագրուի մէկ հիմնական երաշխիք. Կարօ Արմենեան. «Հայրենիք»
Կարօ Արմենեան Ապրիլ 6, 2018 Հայաստանի քաղաքական բեմի ներկայ իրականութեան ճշգրիտ բնորորոշում կարենալ տալու համար, կարևոր է, որ նախ և առաջ մենք մեզի հարց տանք, թէ ի՞նչ է բնոյթը այսօր երկրի քաղաքական կեանքը տնօրինող յարացոյցին (paradigm, պարատիգմա) և այդ լոյսի տակ միայն փորձենք գնահատական տալ կառավարական դաշինքէն ներս մեր կուսակցութեան ներկայ դերակատարութեան և ապագայ անելիքին։
Դրամահավաք՝ աջակցելու սահմանային միջադեպերի ժամանակ զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների հիմնադրամին (Տեսանյութ)
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը դարձյալ հայրենասիրական ակցիայով է հանդես եկել: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ, Երկրապահի օրվան եւ մայիսյան հաղթանակներին ընդառաջ Երկրապահը կամավորության սկզբունքով դրամահավաք է նախաձեռնել՝ աջակցելու սահմանային միջադեպերի ժամանակ զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների հիմնադրամին: Այս հայրենասիրական ակցիան փաստորեն դառնում է ամենամյա: ԵԿՄ մամուլի հաղորդագրություն
Ընդդեմ անթրաշ և չստիկով վարորդների. նախարարը կոչ է անում բոյկոտել վատ տաքսիները. «Ժողովուրդ»
«Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել: «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա: Ու քանի որ վերջերս նաեւ տաքսու վարորդների մասնակցությամբ մի քանի հանցագործություն էր տեղի ունեցել, ՀՀ տրանսպորտի,
Այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջև. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա։ Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է
«Ղարաբաղյան հակամարտությունը կարծես միջնորդների համար ետին պլան է մղվել». Ֆյոդոր Լուկիանով. «168 ժամ»
«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Շարունակելով իր հին երգը: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Արդյոք Նիկոլենց «Ելքը» կգտնի՞ ելքը:
Կաթողիկոսի ուղերձը՝ մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում մեր մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց: Զատկական սրբարար և շնորհանորոգ այս օրերին տոնախմբում ենք Սուրբ Ավետման պանծալի հիշատակը՝ մեր Սուրբ Եկեղեցիների խորաններից խնդրելով Աստվածածին Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր ողջ ժողովրդի
Տնտեսագիտականում ինչո՞ւ զեղչեր չեն արել. ՀԺ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողներ, որոնք ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն են իրականացրել, մեզ հետ զրույցում հայտնել են, որ ապահովել են համապատասխան ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), բայց իրենց զեղչ չի տրվել. նրանց ՄՈԳ-ի շեմը եղել է 50-ից բարձր: Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս տարի հանդիպել էր Դիտակետ ծրագրի մասնակից զինվորներին եւ
«Նախկինների» սինդրոմը
Ես միշտ հորդորել եմ գործընկերներիս զգուշավոր, վերապահ վերաբերմունք դրսեւորել, երբ խոսեցնում են նախկին պաշտոնյաներին: Նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է»՝ այդ ո՞նց եղավ, որ իմ նման պետականաստեղծ անձին եւ մտքի գիգանտին պաշտոնից զրկեցին կամ չոքեչոք չեն գալիս ու խնդրում, որ ես վերադառնամ պաշտոնին եւ իմ ոլորտը, եւ, ինչու չէ, ողջ երկիրը ծաղկեցնեմ: Հազվադեպ են
Պայքարից խուսափելու քողարկված ձեւ է. Կարապետ Ռուբինյանը՝ Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին. «Հրապարակ»
Կողքից հետեւելով Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների քայլարշավին՝ Կարապետ Ռուբինյանը, եկել է այն համոզման, որ քայլարշավը, որպես ակցիա, թույլ է տվել ամենօրյա ռեժիմով շփվել ժողովրդի հետ նաեւ համացանցում, եւ այդ առումով այն հաջողված է։ «Բացի դրանից՝ կա նաեւ հոգեբանական գործոնը, որ սպասման հետ է կապված, եւ դա կունենա դրական ազդեցություն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։ Ինչո՞ւ «Հանուն
Միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` ՌԴ-ին թիրախավորելու համար. Սերգեյ Լավրով. «Ամերիկայի ձայն»
Մոսկվայում անցկացված անվտանգության վեհաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, թե ռուս նախկին լրտես Սկրիպալի դեմ գազային հարձակումը բեմականացում էր ռուս դիվանագետներին անհիմն ու զանգվածային կերպով վտարելու համար: Ռուսաստանը հայտարարում է, թե միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` Ռուսաստանին թիրախավորելու համար եւ նախազգուշացնում նոր Սառը պատերազմ սկսվելու վտանգի մասին: Սերգեյ Լավրովի խոսքերով‘ «Ռուսաստանը կպաշտպանի իր
Կարեն Կարապետյանը ցավակցել է Գիորգի Կվիրիկաշվիլիին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։ Ցավակցագրի մեջ, մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք
«Պետական քարոզչամեքենան աշխատում է ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»». Գեւորգ Գորգիսյան
«Քաղաքացիների հետ մեր շփումները ցույց են տալիս, որ այդ քարոզչության ազդեցությունը կա, եւ այն ամենն ինչ ասել ենք ոչ ճիշտ լույսի ներքո է տեղ հասել քաղաքացիներին». Գորգիսյան
Վիգեն Սարգսյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել են 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների զորավարժությանը
2018թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ: «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի
Մայրերի եւ սիրո փառաբանման երեկո Նոյեմբերյանում` Լիանա Զուրաբյանի կատարմամբ
Ներկայացվեց ասմունք, երգ ու պար
Վատ լուր Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին
Երեկ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում ԲԿՄԱ- խաղացող Գեորգի Շեննիկովի կոպիտ խաղի հետեւանքով Հենրիխ Մխիթարյանի ստացած ծնկի վնասվածքը կարող է լուրջ լինել: Նախնական տեղեկություններով բուժումը կարող է տեւել մինչեւ վեց շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ չմտնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































