Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ցավակցել է Գիորգի Կվիրիկաշվիլիին

Ապրիլ 06,2018 22:03 Share

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։

Ցավակցագրի մեջ, մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում  Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել