Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական քարոզչամեքենան աշխատում է ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»». Գեւորգ Գորգիսյան

Ապրիլ 06,2018 21:55

ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր հանդիպել է քաղաքացիների հետ, ներկայացրել «Լուսավոր Հայաստանի» հետագա անելիքներն ու դիրքորոշումը քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

«Տաբեր հարցազրույցներով ասել ենք, բայց ոչ բոլորն են այդ ամեն ինչն ընկալել ու հասցրել տեսնել, ոմանց հիմա թվում է, թե մենք ուղղակի առաջարկում ենք հանձնվել կամ ոչինչ չանել, այնինչ մեր առաջարկն ուժեղանալն է, որ կարողանանք հաղթել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Նա վստահեցրեց, որ այս պահին «Ելքում» պառակտում չկա. «Պառակտում դեռ չկա, այդ մասին վաղ է դեռ խոսելը, երբ մեր գործընկերները վերադառնան Երեւան ամսի 18-ին, 19-ին, մենք կնստենք, կքննարկենք՝ հետագա մեր աշխատանքն ինչպես է արվում»:

Մեր հարցին, թե քաղաքացիները հարցեր չե՞ն տվել, թե ինչու այս օրերին ձեր գործընկերների հետ չեք, պարոն Գորգիսյանը պատասխանեց. «Ես ասացի՝ այդ բոլոր հարցերը բերում են նրան, թե ինչպես ենք մենք տեսնում պայքարի ճանապարհը, մենք խոսում ենք դրա մասին, իսկ մեր գործընկերների ճանապարհային քարտեզի վերաբերյալ մեր վերաբերմունքի մասին բազմիցս ասել ենք»:

Ըստ մեր զրուցակցի՝ «ելքում» ոչ թե գաղափարների տարբերություն է առաջացել, այլ՝ մոտեցումների. «Սա ընկավում է որպես մոտեցումների տարբերություն, այս պահին մեր հետագա աշխատանքի ձեւաչափը, մթնոլորտը չի քննարկվել, հիմա պարզապես փորձում ենք որեւէ կերպ չխանգարել մեր գործընկերներին իրենց անելիքներում, երբ կավարտեն իրենց աշխատանքը, կհավաքվենք ու կքննարկենք, ամսի 18-ից հետո բոլոր հարցերի պատասխանները կլինեն, մինչ այդ հարցերի չեմ կարող պատասխանել»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշման վերաբերյալ համացանցում տարածված տարբեր կարծիքներին ու գնահատականներին, Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի ու Էդմոն Մարուքյանի համեմատություններին՝ Գեւորգ Գորգիսյանը շարունակեց.

«Պետական քարոզչամեքենան աշխատում է ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները, իրավիճակները… Ժամանակին «Քաղաքացիների հետ մեր շփումները ցույց են տալիս, որ այդ քարոզչության ազդեցությունը կա, եւ այն ամենն, ինչ ասել ենք ոչ ամբողջությամբ ու ոչ ճիշտ լույսի ներքո է տեղ հասել քաղաքացիներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30