Օրվա լրահոսը

Երկրի ղեկավարի կողմից «հավերժության ճանապարհի» ընտրության առումով զուգահեռներ են առաջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ. «Հրապարակ»

Պուտինի հետագա պաշտոնավարման անհնարինության կամ պաշտոնավարման ձեւի փոփոխության մասին խոսակցությունները տարածվում են այն պահին, երբ Պուտինը հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդ է սահմանում ոչ միայն ընտրությունների հաճախելիության, այլեւ իր օգտին ստացած ձայների առումով: Սա պետք է որ հիմք տար մտածելու այլ ուղղությամբ, բայց, ահա, խոսվում է բոլորովին այլ բանի մասին: Իրավիճակը, ինչ խոսք, հիշեցնում է

Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի պատմության բոլոր նշանակալի իրադարձությունները կապված են Պուտինի անձի հետ. «Հայոց աշխարհ»

Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ավարտվեցին գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի քան համոզիչ հաղթանակով։ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցության մոտ 67 տոկոսի պարագայում նրա օգտին քվեարկեց ընտրատեղամաս ներկայացածների 76 տոկոսից ավելին՝ որեւէ կասկած չթողնելով կատարված ընտրության լեգիտիմության հարցում։ Անկախ նրանից, թե նման բարձր տոկոսների թիկունքին որքան է վարչական ռեսուրսը, միեւնույն է, ընտրված թեկնածուի որակյալ մեծամասնություն

Հրավառության ու պայթուցիկ նյութերի վաճառքը ֆիզիկական անձանց կարգելվի

«Ելքը» առաջարկել էր, որ թույլտվությունից հետո պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվի ֆիզիկական անձանց, առաջարկն ընդունվել է եւ այսուհետեւ հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերը կվաճառվեն բացառապես այն իրավաբանական անձանց, որոնք ունեն համայնքի ղեկավարի կողմից հատուկ թույլտվություն:

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը և բռնկվել

Մարտի 20-ին, ժամը 04:11-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի 35 LS 592 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ժ. Մ.) դուրս է

Լեւոն Արոնյանի խաղը չի ստացվում

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի խաղը մի տեսակ չի ստացվում: Երեկ մեկնարկած երկրորդ շրջանի առաջին խաղում մեր շախմատիստը ոչ-ոքի արեց Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի հետ եւ 3 միավորով եզրափակում է ութ գրոսմայստերների մրցաշարային աղյուսակը: Իններորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է երկրորդ տեղում ընթացող Շախրիյար Մամեդյարովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իրենց անփորձութեան պատճառով, այս տղաքը, դժբախտաբար, աւելի մեծ հաւանականութիւն ունին թշնամի դիպուկահարներու հարուածը ստանալու. «Ասպարեզ»

Միայն վեցամսեայ մարզումներ ստանալէ ետք՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար դիրքեր մեկնող զօրակոչիկները ամէն վայրկեան կը դիմագրաւեն թշնամիի գնդակին զոհ երթալու վտանգը: Իրենց անփորձութեան պատճառով, այս տղաքը, դժբախտաբար, աւելի մեծ հաւանականութիւն ունին թշնամի դիպուկահարներու հարուածը ստանալու: Ամէն անգամ, երբ կը տեղեկանանք 18, 19 կամ 20 տարեկան տղաներու նահատակութան մասին, ցաւի ու վիշտի հետ որոշ բարոյալքում մը

Արմեն Մարտիրոսյան. Այս պահին միայն Լևոն Զուրաբյանի հետ ենք քննարկումներ անցկացնում. «Իրատես»

Հարթակում կանգնած մարդկանց հասարակությունը դրական է վերաբերվում, բայց ամենաէականը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է:

ԱՍԵԿՈՍԵ

Արցախի հարցը ունի միայն մեկ լուծում.  դա բանակցային եղանակն է: ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինյան Ռուսաստանը իրողություն է

Ռուսաստանցիներն ընտրել են Պուտինին: Կարծում եմ՝ դրանում ոչ ոք չի կասկածում: Ճիշտ է, այդ երկրում կան տարածքներ՝ մասնավորապես կովկասյան հանրապետությունները, որտեղ արդեն 20 տարուց ավելի է՝ ընտրություններ «ավանդաբար» չեն անցկացվում: Բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում. ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը Պուտինին հավանում է: Այդ մարդկանց համար սեփական բարեկեցությունը եւ ազատությունը պակաս կարեւոր են, քան հայրենիքի համար

Թալիշի հատվածում ՊԲ դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը

Մարտի  19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Կոչ են անում ԱԺ-ին «Բարձրագույն կրթության մասին» նախագիծը նման ձևակերպմամբ չընդունել

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սույն թվականի մարտի 16-ին կայացած նիստում որոշվել է դրական եզրակացություն տալ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ Նախագիծն ընդգրկել ԱԺ առաջիկա 2018 թվականի մարտի 20-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում: Նույն նիստում Հանձնաժողովը որոշել

«Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնում է քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը 2018 թվականի մարտի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից: Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն

Կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

Երկարատև հիվանդությունից 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը: Նա 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Շնորհավոր 20-ամյա հոբելյանդ, Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ

– Բարև Ձեզ, եկել եմ Ուսխորհուրդ՝ գործ անելու: – Բայց Սուրենը չի զգուշացրել, որ քեզ բանալի տամ: Սուրենը Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական խորհրդի երկրորդ նախագահն է, մարդ, ում, ի թիվս մի շարք բրյուսովականների, պարտական եմ ինձ մեծ կյանքի այցեքարտ տալու համար: Մուտքս ՈՒԽ պատահական է ստացվել: Ի տարբերության ոմանց՝ առաջին իսկ Սեպտեմբերի 1-իս ՈՒԽ-ի դուռը

«Գուցե նրանք «չարաճճի՞» են եղել». միջազգային կառույցը քննադատում է «ծռերի» փաստաբանների հանդեպ սանկցիաների կիրառումը

ՓՊ վիճակագրության համաձայն՝ 2016թ.-ին փաստաբանների հանդեպ կայացվել է 56, իսկ 2017թ.-ին՝ 91 կարգապահական վարույթ

Հրդեհ Գուգարքի անտառտնտեսության տարածքում

Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է

Մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Հավաքի առաջին օրը ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկել ելույթով: Զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների

«Զարուհի Փոստանջյանը խորհրդի կազմում էր, երբ որոշում է կայացվել Անահիտ Բախշյանին նոմինացնել. որևէ մեկը չի հիշում, որ Զարուհին ընդվզած լիներ դրա դեմ». Ստյոպա Սաֆարյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում Զ. Փոստանջյանն իր նախկին թիմակից Անահիտ Բախշյանին մեղադրեց, որ նա «արյունոտ ձեռքեր» ունեցող Սերժ Սարգսյանից մեդալ է վերցրել: 168.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և ինչպես է Անահիտ Բախշյանը ստացել այդ մրցանակը. «Հանրապետության

Լեւոն Գասպարյանի մեղադրական ճառի հրապարակումը հետաձգվեց

Նոր դատախազ ներգրավվեց գործում, որը դեռ պետք է գործի նյութերին ծանոթանա

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ուղղված է ապագա սերնդին

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում Մոսկվայում աշխարհի առաջնության օրերին «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպեցին լրագրողների հետ: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Անդրկովկասի եւ Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաեւան ասաց. «Ուրախ եմ երրորդ անգամ ողջունել Հայաստանին: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրն այս անգամ անցկացվելու է Մոսկվայում, հունիսին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության շրջանակներում: Ծրագիրն առաջին

Եվրախորհուրդը մտահոգություններ է հայտնել Հայաստանում կրոնի ազատության օրենքի նախագծի նկատմամբ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը համատեղ կարծիք են հրապարակել, որում դրական են գնահատում Հայաստանում «Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն նշվում է, որ դրանում անհրաժեշտ են որոշ հստակեցումներ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրության մեջ: Զեկույցն ընդունվել է մարտի 17-ին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում: Համատեղ կարծիքում ողջունվում են գործող օրենքի համեմատությամբ

Սպանված կուրսանտի գործով վկան պնդեց, որ դեպքից երկու տարի անց դեռ լարված վիճակում է

Խաչիկ Մինասյանը պնդեց, որ ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել

ՍԴ-ն կարճեց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վրա հիմնված գործի քննությունը

Սկզբում մեր դիմումի առնչությամբ որոշման հրապարակման օր նշանակվեց, սակայն հետաձգվեց, իսկ այսօր էլ գործը կարճվեց

«Երբ հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, այս հարցին հստակ պատասխան կտրվի». Դավիթ Սանասարյան

«Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները կապված չեն եղել ճակատի անդամների ելույթների հետ, այլ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանի ելույթի հետ է կապված». Սանասարյան

Սերժ Սարգսյանի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու

Լոռեցի ստոմատոլոգները պատրաստ են համահայկական գործադուլի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Լոռու մարզի ստոմատոլոգները նույնպես դեմ են կառավարության այն որոշմանը, ըստ որի ստոմատոլոգիական ծառայություն մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգում (armed.am կայքում) եւ այնտեղ գրանցեն բոլոր այցելուների հիվանդության պատմությունը, հակառակ դեպքում ծառայություն մատուցել չեն կարողանա: Ստոմատոլոգների կարծիքով՝ համակարգի ներդրումն իր հետ բերում է հավելյալ ծախսեր, ինչի արդյունքում կբարձրանա իրենց կողմից մատուցվող ծառայության գինը.

Ֆլորենցիայում չեն մոռացել Դոստոեւսկուն

Շուրջ մեկ տարի՝ 1868-1869 թթ. Ֆեոդոր Դոստոեւսկին կնոջ հետ ապրել եւ ստեղծագործել է Ֆլորենցիայում, Պիտտի պալացոյի մոտ` Բոբոլի այգիների հարեւանությամբ: Ֆլորենցիայի կենտրոնում գտնվող շենքերից մեկին փակցված հուշատախտակը փաստում է, որ ռուս անվանի գրողը հենց Ֆլորենցիայում է ավարտին հասցրել իր «Ապուշը» վեպը: Ի դեպ, N 22 շենքում տեղակայված Giannini գրախանութից էլ նա սպիտակ է թղթեր գնել իր

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին

Փոխքաղաքապետը Մարինա Խաչատրյանին քաշքշելու մասին. «Նման իրավիճակում սեռի խնդիր չպիտի դրվի». (Տեսանյութ)

Դավիթ Օհանյանը չի զղջում «Երկիր Ծիրանիի» նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որն ավագանու հայտնի՝ այսպես ասած կոյուղաջրերի նիստին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնի ուժ կիրառեց, չի զղջում: Այսօր լրագրողները Օհանյանից հետաքրքրվեցին, թե՝ ի՞նչ գնահատական կտա փոխքաղաքապետն իր նման վարքագծին, վերջինս պատասխանեց. «Նորմալ»: Ապա հարցին՝ չի՞ զղջում, նա պատասխանեց՝ «Ոչ: Ես

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031