Օրվա լրահոսը

Էջմիածնում ջուրն ավելացավ

Էջմիածնում ջրի խնդիր կա: Սա փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ քաղաքում ջրի խնդիր եղել է ե՛ւ անցյալ տարի, երբ համակարգը կառավարում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, ե՛ւ դրանից առաջ, տարիներ շարունակ: Տարբերությունն այն է, որ այս տարի, կապված արտակարգ շոգ եղանակների հետ, այստեղ ավելացել է ջրի սպառումը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծել Վեոլիա Ջրի

«ՀՀ-ի շնորհիվ ԵՏՄ-ում իրանական բիզնեսի հանդեպ նոր պահանջարկ կձեւավորվի». իրանագետ

ԵՄ-ի հետ ՀՀ-ի սերտ հարաբերությունները Իրանին թույլ են տալիս խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ

Բույս, որի անհրաժեշտությունը շատերն ունեն

Ճահճային խնկեղեգից՝ аир болотный ստացվող պատրաստուկներն օգտակար են բազում հիվանդություններ բուժելու համար: Այն հրաշալի է ազդում ծխախոտի կախվածությունից հրաժարվելու համար: Այս բույսի պատրաստուկները ախորժաբեր են, լեղամուղ, խթանում են ստամոքսագեղձերի գործունեությունը՝ լորձի արտադրությունը: Թողնում են հակաբորբոքային, հանգստացնող, մեղմ լուծողական լեղամուղ, խորխաբեր ազդեցություն: Խնկեղեգի արմատների փոշին մտնում է «Վիկաիր» եւ «Վիկալին» պատրաստուկների կազմի մեջ, որոնք նշանակվում են

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սրում են դեպի Եվրոպա գազի մատակարարման պայքարը. Financial Times

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանում իր ելույթում խոստացավ ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա, բուռն օվացիայի արժանացավ: Նման արձագանքը պետք է որ անհանգստացներ «Գազպրոմի» ղեկավարությանը. այդ հայտարարությունը նշանակում է դեպի եվրոպական շուկա գազի մատակարարումների պայքարի ակտիվացում, Financial Times հեղինակավոր պարբերականում գրում են լրագրողներ Դեյվիդ Շեփարդը և Հենրի Ֆոյը: «Առաջին հայացքից այդ մրցապայքարում «Գազպրոմի» դիրքերն ուժեղ

Զենքով դեպի Եվրոպա՞ ու արեւմտյան արժեքնե՞ր

Ափսոս, որ նրանք էլ իրենց հերթին, իրենց ուժերի չափով են նպաստում ժողովրդավարությունից Հայաստանի հեռացմանը, քաղաքակիրթ աշխարհից Հայաստանի մեկուսացմանն ու ԵԱՏՄ-ական երկրներին բնորոշ «բարի ավանդույթների» ձեւավորմանը:

«ՀՀ-ն եւ Իրանը քաղաքական հարաբերություններում ոչ մի խնդիր չունեն». փորձագետը՝ նախագահի՝ Իրան այցի մասին

ՀՀ եւ Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նախագահն է նշել, կարեւոր ընդհանրություններ կան

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է

«Շիրակի» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնությունը

Օգոստոսի 4-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 1-ին տուրում գրանցվեց հետևյալ արդյունքը՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» 2:1(1:1) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝  Արտյոմ Միքայելյան, 45+1, Արամ Մուրադյան, 55, (Շիրակ), Միհրան Մանասյան, 28, (Ալաշկերտ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա  

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը բաժանեցին միավորը

«Grand Chess Tour»-ի երրորդ փուլ շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց աշխարհի թագի նախկին հավակնորդ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Մրցակիցները կատարեցին 23  քայլ եւ համաձայնեցին ոչ-ոքիի: Չորրորդ տուրից առաջ հայկական շախմատի առաջատարը 1,5 միավորով բաժանում է 4-ից 8-րդ տեղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայտնաբերվել է օձ

Օգոստոսի 4-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 4-ին, ժամը 17:04-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի

Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա. «Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ

Աշխարհի առաջնություն. երիտասարդ հունահռոմեականներն սկսում են պայքարը

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Երեկ կայացել են կշռման եւ վիճակահանության արարողությունները, որոշվել զույգերը: Հայաստանի ներկայացուցիչներից 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը ղազախ Ալփամիս Դաստանբեկն է: Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի եգիպտացի Հասան Մոհամեդի, իսկ Արման Բաղդասարյանը (74 կգ) 1/16

Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ է հայտնաբերվել, մեկը՝ ապրիլյան մարտերից. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած 2 կորստի մասին, որոնցից մեկը՝ 2016 թ. ապրիլյան մարտերում է սպանվել: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է: Ապրիլյան կռիվների մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը ադրբեջանական «Ֆեմիդա» լրատվակայքին պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը (Şəhriyar Eyvazov), մարտի ժամանակ սպանվել է հայկական հրետանային կրակից: Մինչ այս այդպիսի

«Գրին քարտը»՝ առանց «ղումարի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ խստացնել «գրին քարտի», այսինքն՝ իր երկրում օրինական ապրելու իրավունքի տրամադրումը, ինձ թվում է, տրամաբանական է, եւ հուսով եմ՝ կհաստատվի Կոնգրեսի կողմից: Այս հարցում Թրամփն իրավացի է՝ «գրին քարտը» չի կարող տրվել պատահականորեն, վիճակախաղով, եւ լավ է, որ այդ տեսակի «ղումարբազության» գայթակղությունից զերծ կմնան, մասնավորապես, մեր համաքաղաքացիները: Ես գիտեմ, որ Սիլիկոնի

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ ողջունեց: Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Տիկին Արուսից խաբար չունե՞ս:  

Հենրիխ Մխիթարյանը ներկայացվել է ԵԼ լավագույն ֆուտբոլիստի կոչման

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2016/2017 թթ. Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգին հավակնող երեք ֆուտբոլիստների վերջնական ցուցակը, որում տեղ են գտել միայն տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ կիսապաշտպաններ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան եւ հարձակվող Զլատան Իբրաիմովիչը: Հենց այս երեք ֆուտբոլիստներն են ստացել Եվրոպա լիգայի խմբային մրցաշարին մասնակցած 48 ակումբների մարզիչների եւ հանդիպումները լուսաբանած

Տոֆիկ Իբրահիմով. Վերջին երկու ամիսներին ադրբեջանական բանակում առնվազն 8 զինվոր է բռնաբարվել. voskanapat.info

Facebook սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատեր Տոֆիկ Իբրահիմովը, որը վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերում տիրող «բարքերը» բացահայտող հետաքրքիր գրառումներով է հանդես գալիս, այսօր տեղեկացրել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում այնտեղ առնվազն 8 զինծառայող է բռնաբարվել: Իր գրառման մեջ Իբրահիմովը բողոքում է նրանից, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները արգելափակել են ֆեյսբուքյան իր էջը: Բայց, Իբրահիմովը նշում է, որ

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլը

Օգոստոսի 4-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր: Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից,

Լրանում է Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. razm.info

Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին: Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի

Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ՆԱՏՕ-ով. վերլուծաբան. (Տեսանյութ)

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Ստրոկանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին։ Մասնավորապես վերլուծաբանը նման եզրակացության է եկել` դատելով այն բանից, որ Հայաստանը Թբիլիսիում մասնակցել է դաշինքի զորավարժություններին։ Ի տարբերություն զորավարժություններին մասնակցած Ուկրաինայի և Վրաստանի, որոնք հավակնություններ ունեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, վերլուծաբանին զարմացրել է դրանց Հայաստանի մասնակցությունը, որը ՀԱՊԿ անդամ է և համարվում է

Մեղադրանք է առաջադրվել` Շամիրամ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված   սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։ Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից

«Երկու գեղեցիկ օրիորդներ, պատահական թակելով մեր դուռը, փոխեցին մեր կյանքը» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի պետական համալսարանի մագիստրոսների դիպլոմները հանձնելու ժամանակ բուհի աշխատակիցների, ուսանողների և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից  բանալիներ հանձնեցին Խաչատրյանների անօթևան ընտանիքին։ Ընտանիքը բաղկացած է հինգ անդամից, 20 տարի շարունակ ապրել է տնակի մեջ։ Խաչատրյաններն ունեն երեք դուստր, որոնցից երկուսը սովորում են Գյումրու պետական համալսարանում։ Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը ներկայացնում է ծովամթերքի ամենալայն տեսականին. (Ֆոտոշարք)

SAS Group-ը շարունակում է ընդլայնել SAS սուպերմարկետներում ծովամթերքների տեսականին: Ինչպես մեզ տեղեկացրին SAS Group-ից, Արշակունյաց 11/1, Քաջազնունի 20/1 և Իսահակյան 35 -ում գործող SAS սուպերմարկետներում ներկայացված է ծովամթերքի մեծ ու բազմազան տեսականի, որտեղ ծովամթերքի գուրմանները կարող են գտնել ամենաէկզոտիկ ձկնատեսակները: Տեսականին բերվում է խանութներ յուրաքանչյուր առավոտ ՝ ներառյալ կենդանի ծովախեցգետիններ, լոբստերներ, գորտի տոտիկներ, միդիաներ, թարմ նորվեգական

«Հերթական բուժզննման ժամանակ ասեցին դու պիտանի չես ծառայության, ասեց դե թոշակի անցկացրեք, ասեցին՝ ոչ, ասեց դե թողեք ծառայեմ, ասեցին՝ ոչ»

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին թիվ 3 բանակային կորպուսի զինվորականներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, զինծառայողների ու նրանց ընտանիքների համար ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքով

Բողոքի ակցիայի մասնակիցները Հաղարծնում երկուսուկես ժամ փակել են միջպետական ավտոճանապարհը

Ակցիային մասնակցել են Հաղարծին գյուղի, Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ

Իգնատի Առաքելյան. «Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ

«Կամարիսի եկեղեցու վերանորոգումը չի′ շարունակվի, մինչև «չտեսնեմ» 60 մլն դրամի ծախսը». Արմեն Ամիրյան

«Խայտառակությո′ւն»,- այս բնորոշումն այսօր բազմապատիկ անգամ հնչեցրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, երբ քննարկվում էր Կամարիսի Ս. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքը։ Հրավիրված էին աշխատանքի համար պատասխանատու բոլորը, բայց ներկա էին միայն նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները։ «Կազմե′ք անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի հուշարձանների վերականգնման այս և բոլոր նախագծերը, նախահաշիվները և կատարած աշխատանքը, ապա եզրակացություն կտա։ Այդ հանձնաժողովի

Արդվի համայնքի ավագանին մերժեց «Միռամ» ընկերությանը համայնքի վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել

Լոռու մարզի Արդվի համայնքի ավագանին սույն թվականի օգոստոսի 3-ին որոշում ընդունեց մերժել «Միռամ» ընկերությանը համայնքի 147 հա գյուղատնտեսական արոտավայրում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Ավագանու որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի NO 389-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հաշվի առնելով 2017

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30