Օրվա լրահոսը
Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձ
Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք այնպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար:
«Երկիր ծիրանի». ԱԳՆ-ն փորձում է խուսափել ՀՀ քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց
2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ՝ Զարուհի Փոստանջյանը հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին: Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից: Նրան շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը: Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների,
Շիրակի և Լոռու մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը
Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը: ՀՀ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցագործության դեպք՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպքի դիմաց: Իսկ ՀՀ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված
Չեչնիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա մոտ 8 զոհ. ՏԱՍՍ
Չեչնիայում կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Մի-8 ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: «Նախնական տվյալներով՝ կան զոհեր՝ մինչև 8 մարդ: Այդ տվյալները ստուգվում են»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ենթադրաբար, օդանավը պատկանում էր սահմանապահ ծառայությանը: Օդանավի կործանման պատճառները և հանգամանքները ստուգվում են: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև իրենցը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև
2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի
1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանի կողմից գողության փորձ կատարելու փաստով հարուցված քրեական գործը
Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 06.02.2018 թ.-ին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել
«Հայ մեծերը» վիրտուալ աշխարհին մրցակից չեն
Վերջերս «Հայ մեծեր» վերտառությամբ գովազդները մոդայիկ են դարձել. մի շարք փողոցներում այս մասին ազդարարող գովազդային վահանակներ կան: Օրերս էլ Սունդուկյանի թատրոնի այգում է մի մեծ ցուցապաստառ հայտնվել. մշակույթի ու արվեստի հայտնի գործիչներն են` իրենց լուսանկարներով, կենսագրություններով` ով ինչ է արել: Սակայն հայ մեծերը այգու այցելուներին քիչ են հետաքրքրում, իսկ հետաքրքրվողներն էլ հատուկենտ տարեցներ են: Մինչդեռ այգում երիտասարդներն ավելի
Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գալուստ Սահակյան. ԱՄՆ դեսպանը թող ասի Հայաստանում կոռուպցիայի տեղը
«Ո՞ր մի ամերիկացի ներդրողն է եկել այստեղ, որ իշխանություններն այնպես են արել, որ գնացել են»
«Փողոցային բոմժ». Ժիրինովսկին դարձյալ վիրավորել է Սոբչակին
Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Քսենյա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին դարձյալ վիճել են և փոխանակվել տհաճ արտահայտություններով: Վեճը տեղի է ունեցել «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ նախընտրական բանավեճի ժամանակ: Մասնավորապես, Սոբչակը հայտարարել է, որ «թեկնածուները ստիպված են գալ այստեղ, վատ երևալ, քանի որ կա ծաղրածու, ներողություն, Ժիրինովսկի, որը հարձակվում է մարդկանց վրա, հայհոյախառն վիրավորում ինձ, հետո իրավիճակն այնպես ներկայացնում,
Գալուստ Սահակյան. «Ժողովուրդն ուզում է սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն»
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու եւ «Ելք»-ի պայքարի մասին
Նիկոլ Փաշինյանը հեքիաթ կարդաց
«Ամբիոնից սովորաբար իշխանություններն են հեքիաթ կարդում»՝ Նիկոլ Փաշինյան
Արմեն Ամիրյանը պետական աջակցություն ունեցող որոշ փառատոներից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ
Երաժշտագետ Մ. Ռուխկյանի այն առաջարկին, որ անհրաժեշտ է վերականգնել սովետական ժամանակաշրջանում գոյություն ունեցած ցերեկային օպերային ներկայացումները, համերգները՝ նախատեսված երեխաների համար, նախարարը պատասխանեց, որ արդեն իսկ հրահանգել է բոլոր կոլեկտիվներին շաբաթական նվազագույնը 3 ներկայացում պատրաստել:
Պատգամավորն առաջարկում է մայրության նպաստ ստացող կանանց անհարկի քաշքշուկների մեջ չգցել
Սոցապնախարարությունը մերժում է` մատնանշելով միջազգային պրակտիկան ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հատկապես դրա՝ չաշխատող կանանց վերաբերյալ դրույթներում առկա են որոշ էական բացթողումներ: Ըստ նրա՝ այս տեսակի նպաստի իրավունք ունեցող անձանց առաջ անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ են դրված, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային
Նախագահն Անվտանգության խորհրդի կազմում չի լինի. ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը
Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:
ՀՀԿ-ում Ռիչարդ Միլսի քննադատությանը բարեկամաբար են վերաբերվում
Էդուարդ Շարմազանովը`ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին
«Կրթության վրա ընտանիքներում սկսել են քիչ ծախսել». Արտակ Մանուկյան
Ըստ ուսումնասիրության՝ պատճառը կրթության որակն է:
Թոշակառուն դիմել է վարչապետին՝ Արմեն Ամիրյանի ընկերության հետ կապված դատավեճով
«Արմեն-Ակոբը» դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին «Արմեն-Ակոբ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը դիմել էր վարչական դատարան՝ Երեւանի քաղաքապետարանի դեմ: Երրորդ անձ էին ճանաչվել կենսաթոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ Ժենյա Մարգարյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը: Մշակույթի նախարարի հիմնադրած «Արմեն-Ակոբ» ընկերությունը պահանջել էր անվավեր ճանաչել 15 տարի առաջ ապրիլի 25-ին քաղաքապետի կողմից կայացրած թիվ
Սերգեյ Բագրատյան. ԱՄՆ-ը կցանկանար, որ Հայաստանը լիներ մրցակցային երկիր
Ռիչարդ Միլսի հայտարարության շուրջ
Հրաչ Բերբերյանը «կրիտիկական» է համարում ջրամբարների վիճակը, քանի որ ձմեռը մեղմ էր. «Ա1+»
Պարոն Բերբերյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության զարգացման համար հատուկ ստրատեգիա պետք է ունենա պետությունը: «Թե չէ՝ մի նախարար գալիս է կլուբնիկ է ցանում, մեկը գալիս ռեհան է ցանում, մյուսն էլ՝ կանեփ»,- ասում է նա:
Օտարերկրացուն հատուկ կացության կարգավիճակ կտրամադրի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը
«Նոր Սահմանադրությունը ՀՀ նախագահին չի օժտել օտարերկրացուն կարգավիճակ շնորհելու լիազորությամբ»,-նշեց փոխոստիկանապետը
Խոջալուի բնակիչները դարձել են Բաքվում իշխանության պայքարի զոհը. Լատվիայում ՀՀ դեսպանություն
Մենք դիմում ենք Հայաստանի և հայության բոլոր բարեկամներին` ձեռնպահ մնալու Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության մեջ ներքաշվելուց:
Թառլոյանները բացառիկ ցուցադրություն կունենան ազգային պատկերասրահում (Ֆոտոշարք)
Այցելուները կհանդիպեն նորաձեւ հագուկապով կերպասե քանդակների եւ մարիոնետների Մշտապես հիացմունքով ենք փաստում արտասահմանում ստեղծագործող հայազգի յուրաքանչյուր արվեստագետի հաջողության մասին: Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 իսկական անդամներից են՝ Դիորի, Վերսաչեի, Վալենտինոյի, Ջիվանշեի, Ժան Պոլ Գոտյեի եւ այլ աշխարհահռչակ անունների կողքին: «Առավոտը» երկու անգամ է հանդիպել երկվորյակ եղբայրներին (21.05.2013թ., 6.09. 2016թ.): Վերջին զրույցի
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին
Մարտի 7-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ
«Այդ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հայկական ավիաընկերություններին առանց սահմանափակումների օգտվել Եվրամիության ներքին շուկայից». Սերգեյ Ավետիսյան
«Մենք նպատակ ունենք ստեղծելու տարածաշրջանային նշանակության ավիացիոն ուսումնական կենտրոն, որը նոր նախադրյալներ կստեղծի մեր երկրում մեծ և փոքր ավիացիայի զարգացման համար»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը:
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի գնա Ազատության հրապարակ
Խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հերքեց մամուլի հրապարակումները եւ շրջանառվող լուրերը, թե «Ելք»-ն արդեն որոշում կայացրել է եւ Նիկոլ Փաշինյանը միայնակ կգործուղվի Ազատության հրապարակ: Հիշեցնենք, «Ելք»-ում արդեն տեւական ժամանակ քննարկում են հարցը`ինչպե՞ս պայքարել, որ Սերժ Սարգսյանը չդառնա ՀՀ հաջորդ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշում դեռ չունեն Մանրամասները`տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Արձագանքի բացակայության պատճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին». Էթյեն Մահչուփյան. Ermenihaber.am
Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:


















































