Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ մեծերը» վիրտուալ աշխարհին մրցակից չեն

Մարտ 07,2018 14:30

Վերջերս «Հայ մեծեր» վերտառությամբ գովազդները մոդայիկ են դարձել. մի շարք փողոցներում այս մասին ազդարարող գովազդային վահանակներ կան: Օրերս էլ Սունդուկյանի թատրոնի այգում է մի մեծ ցուցապաստառ հայտնվել. մշակույթի ու արվեստի հայտնի գործիչներն են` իրենց լուսանկարներով, կենսագրություններով` ով ինչ է արել:

Սակայն հայ մեծերը այգու այցելուներին քիչ են հետաքրքրում, իսկ հետաքրքրվողներն էլ հատուկենտ տարեցներ են: Մինչդեռ այգում երիտասարդներն ավելի շատ են. նրանք գլուխներն անգամ հեռախոսներից չեն բարձրացնում, որպեսզի նկատեն հայ մեծերին: Նրանք իրենց «մեծերին» հավանաբար փնտրում են վիրտուալ հարթակներում:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

06.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031