Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից անցկացված մրցույթի շրջանակներում դարձավ լավագույն գործընկեր

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները: Մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների  միջև: ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում. -“Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ” անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի “Վանաձոր” մասնաճյուղը, -“Լավագույն վաճառող” անվանակարգում հաղթեց “Վանաձոր” մասնաճյուղի

Վաճառվում է դեղատոմս 500 դրամով. «Ժողովուրդ»

Դեղերի բացթողման նոր կարգը մեծ խառնաշփոթ է առաջացրել առողջապահական համակարգում։ Ինչպես հայտնի է՝ մարտի 1-ից մի շարք դեղեր վաճառվում են միայն դեղատոմսով։ Բայց չնայած սրան՝ դեղատան աշխատակիցը, բժիշկը, հիվանդը լիարժեք իրազեկված չեն եւ դեռ պատրաստ չեն աշխատել դեղատոմսով։ Արդեն 6 օր է, ինչ ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց

«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը (տեսանյութեր, լուսանկարներ)․ ՀԲՃ

Բանական մարդու համար Թեղուտի հանքի շահագործումը անթույլատրելի էր ու հանցագործություն բնության նկատմամբ։ Դարավոր կուսական անտառի ոչնչացման փաստը միայն բավարար էր այսպիսի եզրահանգման գալու համար։ Սակայն 2014 թվականի դեկտեմբերին բուն շահագործումը սկսվելուց հետո պարզվեց, որ էկոլոգիական աղետի ծավալներն ավելի սարսափելի են։ Չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչած հավաստիացումների, որ հանքին հարակից գետային ավազանների ջրերի աղտոտում

Երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու համար. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց։ Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում, ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին՝ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին։ ՀՀ-ում վարչապետի

Արձանագրությունների չեղարկումը ընդդիմախոսներ չունեցավ. «Հայոց Աշխարհ»

2009 թվականի հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը այնքան անվրդով ընդունվեց Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, որ արտաքուստ թվում է, թե ոչ մի էական բան չի կատարվել։ Մինչդեռ եթե վերհիշենք, թե այդ արձանագրությունները ստորագրելուց առաջ ինչպիսի՛ բուռն քննարկումներ էին ընթանում Հայաստանում ու Սփյուռքում եւ ի՛նչ համառությամբ էր միջազգային դիվանագիտությունը պահանջում դրանց շուտափույթ ընդունումը, ապա զարմանալի կարող

Սխալ լուսաբանման հետեւանքները. «Հայկական ժամանակ»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լրագրողների համար մշակել է ուղեցույց, որը կոչվում է «Ինքնասպանությունների կանխարգելում. ուղեցույց մեդիա մասնագետների համար»: Ինչպես լուսաբանել ուրևէ կոնկրետ ինքնասպանության դեպք * Խուսափել ինքնասպանության սենսացիոն լուսաբանումից, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է հանրահայտ անձնավորության (ուղեցույցի մեկ այլ հատվածում նշվում է, որ հատկապես ուժեղ ազդեցություն են ունենում հայտնի մարդկանց ինքնասպանությունների դեպքերը-խմբ.)։ Լուսաբանումը պետք է

ՊԵԿ. կանխվել է կեղծ կոնյակի իրացման խոշոր փորձ

Բացահայտվել է ստվերում գործող փայտամշակման արտադրամաս Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել

Հոգեբանների կարծիքով, փակ դուռը հոգեկան տրավմա է առաջացնում երեխաների մոտ. «Հրապարակ»

Դպրոցների դռները կողպելու ավանդույթը որդեգրեցինք տարիներ առաջ՝ անցանկալի անձանց ելումուտը կրթօջախ կանխելու նպատակով: Բայց, հոգեբանների կարծիքով, փակ դուռը հոգեկան տրավմա է առաջացնում երեխաների մոտ: Ոմանք էլ գտնում են, որ այդպես ապահով է: «Ժեստ» հոգեբանական եւ անձի զարգացման կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով՝ փակ դուռը երեխայի հոգեբանության վրա կոնկրետ ազդեցություն չունի: Ըստ նրա՝ խնդիրն ավելի շատ

ԱԱԾ. բացահայտվել է խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների

Երթուղայինն ո՞ւր մնաց. Եռաբլուր՝ դարձյալ շքեղ մեքենաներով. «Հայկական ժամանակ»

Բանակի կազմավորման օրը պաշտոնյաները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, Եռաբլուր այցելեցին միկրոավտոբուսով։ Դեպքն այն աստիճանի արտառոց էր, որ նույնիսկ պաշտոնյաներն էին երթուղայինի մեջ ծիծաղում։ Երեկ նախկին պատկերը վերականգնվեց։ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ նրանց հաջորդող մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները Եռաբլուրի ավտոկայանատեղիում մեքենաների շքեղ ցուցադրություն էին կազմակերպել: Ամեն

Վաչե Գաբրիելյանի նախարարությունը փակվում է. «Հրապարակ»

Որ Հայաստանում պաշտոնները կարվում են կոնկրետ անձերի վրայով ու ըստ նպատակահարմարության, դրանում մենք համոզվել ենք բազմիցս: Ապրիլից կառավարության կառուցվածքում այլեւս չի գործի Վաչե Գաբրիելյանի ղեկավարած նախարարությունը, որը «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն» հավակնոտ անունն էր կրում: Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի նախագծում սահմանվել է նախարարությունների թիվը, ներկայիս 18 նախարարության եւ մեկ փոխվարչապետի փոխարեն

Արտակարգ դեպք Շիրակի դատարանի դիմացի անցումում

Այսօր Շիրակի դատարանի դիմաց գտնվող անցումում, որտեղ տարբեր վաճառակետեր են տեղադրված, անհայտ մի անձ փորձել է թալանել հեռախոսների կրպակը, սակայն անվտանգության աշխատակիցներից մեկը խափանել է գողություն կատարող անձի հանցավոր արարքը: Վերջինս էլ դանակի հարվածներ է հասցրել նրան: Բարեբախտաբար դրանք կյանքին վտանգ սպառնացող չեն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը

ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալն ընդգծեց, որ ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսին։ Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության բավական հաջող փորձ է ձևավորվել և հույս հայտնեց, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։ Ներկայացնելով Հայաստանում ՏՏ ոլորտի

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն կը դատապարտէ Ռաֆֆի Տուտագլեանի դէմ գործուած յարձակումը

Երկուշաբթի, 26 Փետրուար 2018ի երեկոյեան, Պուրճ Համուտի մէջ անծանօթներու կողմէ յարձակման ենթարկուած Ռաֆֆի Տուտագլեանի հարցին գծով անհրաժեշտ կը նկատենք կատարել հետեւեալ յստակացումները.- ա) Ռաֆֆի Տուտագլեանի նկատմամբ կատարուած յարձակումը անընդունելի է եւ դատապարտելի՝ բնականաբար։ բ) Դէպքը ոչ մէկ կապ ունի ՀՅ Դաշնակցութեան հետ։ գ) Կատարուած արարքին պատասխանատուութիւնը ՀՅ Դաշնակցութեան վրայ բեռցնելը անպատասխանատու վերաբերում է եւ անընդունելի

Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի Պաշտպանությա՞ն, թե՞ Ֆինանսների նախարարությունը. գործը դատարանում է

2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել: Նախկին

ԱՍԵԿՈՍԵ

Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում: ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մենք երկու նախագահ չունենք

Փողոցում եւ Ֆեյսբուքում ես մի քանի տասնյակ անգամ տարբեր հնչերանգներով լսում եմ նույն հարցը՝ «հիմա ի՞նչ է, մենք երկու նախագա՞հ ունենք»: Այդ հարցը տալիս են պարզ մարդիկ, որոնք համացանցով հետեւում են իրադարձություններին եւ, բնականաբար, հակված են հավատալու մեր իրականությանը տրվող միայն բացասական գնահատականներին: Նրանք գուցե իսկապես կարծում են, որ այս պահին Հայաստանում կա երկու նախագահ:

Կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այսպիսի չարաշահումը մնում է ՀՀ ամենամեծ մարտահրավերը. Ռիչարդ Միլս. «1in.am»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: – Կոռուպցիան հիմնական խնդիրներից մեկն է, որի մասին Դուք բարձրաձայնել եք Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելուց անմիջապես հետո: Օրինակ, իմ կարծիքով՝ հնարավոր չէ հասնել լուրջ հաջողության կոռուպցիայի դեմ պայքարում՝ առանց ունենալու իսկապես ժողովրդավարական իշխանություն, առանց իշխանության փոփոխության ընտրությունների միջոցով և իշխանության լեգիտիմության

«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի հաջող կարիերան առայժմ չի ստացվում

Ռուսական «Eurosport.ru»-ն հակիրճ անդրադարձել է Լոնդոնի «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի անհաջող սկսված կարիերային: ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Զինագործների մեկնարկային կազմում հանդես եկավ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւ մեկուկես ամսում ԱՊԼ-ում պարտվեց արդեն չորրորդ անգամ: «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխը մեկուկես տարում Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ մասնակցել էր ընդամենը հինգ ձախողված հանդիպման: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ժխտման ճարտարապետները» կարևոր քայլ է ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում. ՀՀ ԱԳ նախարար

ԱԳ նախարարի խոսքը «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան, Հարգելի ներկաներ, Այսօր Հայաստանի հանդիսատեսին է ներկայացվում «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, որն արդեն հասցրել է լայն ընդունելության արժանանալ Ամերիկայի Միացյալ Նահանագներում և շատ այլ երկրներում։ Ֆիլմը նվիրված է 20-րդ դարասկզբին տեղի ուենցած մարդկության դեմ զարհուրելի հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, դրա ժխտման շարունակական փորձերին,

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ երեք մարզիկներ պատրաստվում են մասնակցել աշխարհի խոշորագույն մրցաշարերի

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, 2017 թ. Փարիզում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Գոռ Նազարյանը փետրվարի 18-ին Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կայացած «Style Fight»  ճանաչված մրցաշարի շրջանակներում ռեվանշ մենամարտում կրկին հաղթելով ռուս մարզիկին, որին մի քանի ամիս առաջ էր պարտության մատնել, պատրաստվում է Մոսկվայում ապրիլին կայանալիք մեկ այլ մրցաշարի: Հայաստանի մույթայ ֆեդերացիայի նախագահ

«Բնակիչների սանիտարահիգիենիկ պայմանները անտանելի են». «Երկիր Ծիրանի»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին 05.03.2018թ. Ելից 168/03 Դիմում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի թվով 11 տների ընտանիքներ, որոնք բողոքում են տարիներ շարունակ կոյուղագիծ չունենալուց, ինչի հետևանքով անձրևաջրերը և գարշահոտությունը ստեղծել

Ջրվեժում բախվել են «Ֆոլքսվագեն»-ներ

Մարտի 3-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ Ա թաղամասի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետևանքով վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն

ԼՂ բանակցությունները կշարունակվեն ընտրություններից հետո. Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ակտիվորեն կշարունակվեն ընտրություններից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մարոկոյի իր գործընկեր Նասեր Բուրիտայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշում ենք կայացրել շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցությունները ընտրություններից հետո (ապրիլի 11-խմբ.)։ Այդ մասին տեղյակ ենք պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին» ,- ասել

Թեւավոր առյուծ՝ Լենինի արձանի տեղում. «Ա1+» (Տեսանյութ)

Արեւի քաղաքում պակասում է արեւի խորհրդանիշը։  Քանդակագործ Վիգեն Ավետիսը պատրաստ է  Երեւանի համար կրկնօրինակել  հայկական վերջին թագավորության՝ Կիլիկիայի թեւավոր  առյուծը, որն այսօր  Վենետիկի այցեքարտն է։ Սուրբ Մարկոսի հրապարակում՝  սյան վրա խոյացող թևավոր առյուծի ծագումը քչերն են  այսօր  հիշատակում։ «Սա թեւավոր առյուծն է, որը  հենց արեւի սիմվոլն է  եւ քրիստոնեական սիմվոլ է։ Այն մեր վերջին թագավորության՝

Բախվել են «Միցուբիշի», «Օպել», «ՎԱԶ-2121» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. կա 5 վիրավոր

Մարտի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 96 շենքի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Օպել», «ՎԱԶ-2121» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶել»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն

«Հեշտ է ձախողումների մեջ մեղադրել «հարեւանի» տանից եկած նախաձեռնությունները». Աննա Դավթյան-Գեւորգյան

«Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե ի հեճուկս, կամ ի վնաս մյուս պետության, այլ փորձելով լավ ու բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ», նկատում է իրանագետը:

Վրաերթ Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում. 65-ամյա կին է մահացել

Մարտի 4-ին, ժամը 7.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Ջուլետա Հակոբյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն

Մեկնարկել է ամենամյա հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031