Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ երեք մարզիկներ պատրաստվում են մասնակցել աշխարհի խոշորագույն մրցաշարերի

Մարտ 05,2018 23:03

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, 2017 թ. Փարիզում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Գոռ Նազարյանը փետրվարի 18-ին Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կայացած «Style Fight»  ճանաչված մրցաշարի շրջանակներում ռեվանշ մենամարտում կրկին հաղթելով ռուս մարզիկին, որին մի քանի ամիս առաջ էր պարտության մատնել, պատրաստվում է Մոսկվայում ապրիլին կայանալիք մեկ այլ մրցաշարի:

Հայաստանի մույթայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաեւ, որ պրոֆեսիոնալ  մարտիկներ Ալբերտ Ամիրջանյանը (63 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (70 կգ) մարտի 10-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում հանդես են գալու «Mix Fight» հեղինակավոր մրցաշարում, որտեղ հաղթելու դեպքում իրավունք կստանան մասնակցելու աշխարհահռչակ «Glory»  պրոֆեսիոնալ մարտերին, իսկ այնուհետեւ Գոռ Նազարյանի հետ միասին մայիսին կմեկնեն Մեքսիկա՝ սիրողական մուայթայի աշխարհի առաջնություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031