Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ բանակցությունները կշարունակվեն ընտրություններից հետո. Մամեդյարով

Մարտ 05,2018 22:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ակտիվորեն կշարունակվեն ընտրություններից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մարոկոյի իր գործընկեր Նասեր Բուրիտայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք որոշում ենք կայացրել շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցությունները ընտրություններից հետո (ապրիլի 11-խմբ.)։ Այդ մասին տեղյակ ենք պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին» ,- ասել է Մամեդյարովը։

Նա նշել է, որ այս պահին որոշվում է բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը և անցկացման վայրը։ Նրա խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում նոր կառավարությունների ձևավորումից հետո բանակցությունները կշարունակվեն։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031