Օրվա լրահոսը

«Եվ-եւ»-ի քաղաքականությունն ինչի՞ն ենք ծառայեցնելու

ԵՄ-ԵԱՏՄ մերձեցմա՞նն ենք նպաստելու, թե՞ իրական բարեփոխումներ ենք իրականացնելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 1-ի ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի

Բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր

Չկարողանալով դեղ գնել՝ ցավերի ու անհանգստությունների դեպքում մարդիկ կանչ կգրեն. «Հայոց աշխարհ»

Այսօրվանից դեղատներում հակավարակային, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը հնարավոր կլինի գնել միայն բժշկի տրամադրած դեղատոմսերով՝ դեղերի մասին նոր օրենքի համաձայն: Բժիշկ ուրոլոգ, հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ նման կանոնակարգման անհրաժեշտություն վաղուց կար, բայց այն, ինչ այժմ առաջարկվում է, ցավին դարման չէ, վերամշակելու, վերափոխելու անհրաժեշտություն կա: Այլապես նոր կարգը կիսատ, անարդյունավետ

Մարտի 1. բաց մնացած հարցեր

2008 թվականի մարտի 1-ից անցել է տասը տարի։ Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր և գրվել անհաշիվ հոդվածներ։ Մարտ 1-ը պետության ողբերգությունն է։ Այն ողբերգություն է թե անհատական մակարդակով, թե հանրային, թե պետական։ Հետևաբար` հետևությունները պետք է լինեն նույնպես եռաշերտ։  Հիմնական հարցերի պատասխաններն առ այսօր տրված

Երթևեկության փոփոխություններ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Հարգելի համաքաղաքացիներ, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները. -հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի

«ԵԼՔ»-ին խոստացան տալ տեղեկանքը, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է

«Տեխնիկական թերության համար նկատողություն կանեմ քարտուղարությանը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը

Խոսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից… «Ժողովուրդ»

Համաձայնեք՝ Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը սահմաններ չունի։ Միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպումներին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ, ընդհանրապես, ՀՀ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաները միանգամից սկսում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից՝ Հայաստանում նույն այդ իշխանությունն ամեն քայլափոխի ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, խախտում մարդու իրավունքները, օրենքը

«ԵԼՔ»-ի պատգամավորները կասկածի տակ դրեցին Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացի լինելը. «Կներեք, բայց չկա փաստաթուղթ»

Վահրամ Բաղդասարյանն էլ խորհուրդ տվեց՝ եթե իրենց չեն բավարարում ներկայացված փաստաթղթերը, կարող են հարցումներ կատարել կամ դիմել Սահմանադրական դատարան

Ռուզաննա Ադանալյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում

Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։ Դատավարության ընթացքում դատավոր Աշոտ Մանուկյանը արդյունավետ կերպով չի իրացրել, բազմիցս խախտել և սահմանափակել է կնոջ արդար դատաքննության իրավունքը՝ թույլ չտալով նրան անգամ միջնորդություններ

«Մենք գնում ենք նրան, որ ժողովուրդը սկսի բժշկին ծեծել, որպեսզի դե՞ղ գրի»

Դեղերը դեղատոմսով ձեռք բերելու օրենքը կիրառելիս, «Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի» անդամ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի կարծիքով, մի շարք խնդիրների ենք հանդիպելու, քանի որ այն կիրառության մեջ է մտնում բազմաթիվ բացթողումներով: Այդ բոլոր հարցերը, որոնք Գեւորգ Գրիգորյանը բարձրացրել է օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, անպատասխան են մնացել: Այս մասին ասաց պարոն Գրիգորյանը՝ հրապարակային հարցում ուղղելով առողջապահության նախարարությանը, որն

Իշխանությունը հաղթանակ է տարել պետության, պետականության, ապագայի հանդեպ. «Հայկական ժամանակ»

10 տարի առաջ այս օրը ՀՀ քաղաքացին ընդվզեց անարդարության, կեղծիքի, թալանի, լկտիության, անպատժելիության, բեսպրեդելի դեմ։ Ընդվզեց ու դիմադրության բացառիկ, աննախադեպ օրինակ ցույց տվեց։ Դիմադրեց այնքան, որքան հնարավոր էր։ Դիմադրեց ավելի շատ, քան հնարավոր էր։ Իշխանությունը կարողացավ անզեն քաղաքացու դիմադրությունը հաղթահարել միայն զենքով՝ Երեւանի կենտրոնում մարդկանց վրա կրակելով, մարդ սպանելով։ Իշխանությունը հաղթե՞ց։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից

Կարեն Ավագյան. «Ամեն ինչ լավ է լինելու. աշխարհը կփրկեն հմուտ առաջնորդությունն ու լավատեսությունը»

Փետրվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևներ հանձնվեցին նախորդ տարի երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ գործիչներին, երիտասարդական և ուսանողական կառույցներին, լավագույն ծրագրերին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին օրենքի նախագիծը

Մինչեւ հոկտեմբերի մեկը արգելվում է Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ

Սեդա Սաֆարյան. Մարտի 1-ը մեկ անձի կողմից իրականացված գործողություն չէր, թեեւ բոլորի մոտ էլ իրականում ձեւավորվել է այն տպավորությունը, որ եթե նախագահը միանձնյա որոշել է, իրենք ի՞նչ կարող էին անել. «Հրապարակ»

Մարտի 1-ը չփակված էջ է, չհանգած ածուխ, որն արդեն 10 տարի մրմռացնում է հավասարապես թե՛ իշխանությանը, թե ընդդիմությանը, թե՛ հանրությանն ու հատկապես 10 զոհերի հարազատներին: Ողբերգական այդ իրադարձությունների բացահայտմանն աջակցելու նպատակով միջազգային հանրության պարտադրանքով եւ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008-ին ստեղծվել էր փաստահավաք փորձագիտական խումբ, որն ուշագրավ բացահայտումներ արեց, թվով 5 զեկույց ներկայացրեց, սակայն կարճատեւ կյանք

«Նոր հասկացա՞ն, որ հակասում է». Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ պատգամավորներին «անհասկանալի համույթ» անվանեց

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդունվեց

Նահանջո՞ւմ է արդյոք Ալիևը. «Հայոց Աշխարհ»

Վերջին շրջանում Ադրբեջանի տարբեր մակարդակի պաշտոնյաների ջանքերով սկիզբ առած Իլհամ Ալիեւի հայտնի «երեւանյան հայտարարության» վերանայումն ավարտվեց Ժնեւում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի չափազանց խաղաղասիրական ելույթով՝ անհասկանալի թողնելով այն հարցը, թե ինչո՞ւ է ադրբեջանական ղեկավարությունը վերադառնում ելման դիրքեր։ Եթե սա ուղղագիծ նահանջի վկայություն է, ապա ի՞նչ կարիք կար Է. Մամեդյարովին զուգահեռ՝ հրապարակ բերել

Եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը. «Ժամանակ»

Պետության դեմ 10 տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ը դարձնելով որոշակի քաղաքական առևտրի առարկա, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց: Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե

Քրեական հետախուզության պետը որոշում կայացրեց Ազատության հրապարակում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու մասին

«Մարտի 1-ի գործ». հետահայաց դիտարկումներ Տասը տարի առաջ մարտի 1-2-ին Երեւանում զոհվեցին անկուսակցական Գոռ Քլոյանը` աճուկային շրջանում հրազենային վնասվածքով (մարմնից հանվել է Չերմոյուխա 7), անկուսակցական Տիգրան Խաչատրյանը` գանգուղեղային բաց վնասվածքով (մարմնից հանվել է Չերմոյուխա 7), անկուսակցական Զաքար Հովհաննիսյանը` որովայնի հրազենային վնասվածքով, հողագործությամբ զբաղվող Սամվել Հարությունյանը` գանգուղեղային բաց վնասվածքով, սանտեխնիկայի վերանորոգմամբ զբաղվող Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրծքավանդակի հրազենային

Բացահայտվել է խարդախությունների 25-ից ավելի դեպք․ գրավադրվել են կեղծ ոսկու ձուլակտորներ

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ամիսներ տևած միջոցառումների արդյունքում, խարդախությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին։ Արդեն փետրվարի 20-ին խաբեության զոհ դարձած քաղաքացիներից մեկը հաղորդում տվեց բաժնում։ Տղամարդու անվամբ Վեդի քաղաքի բանկերից մեկում 224 գրամ ոսկու ձուլակտորներ էին գրավադրվել, որոնց դիմաց բանկը տվել էր 5029 դոլար։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ գրավադրված ձուլակտորները կեղծ էին։ Հաղորդումից հետո ոստիկանության Արարատի

ԱՍԵԿՈՍԵ

Մեր բանակը ուժեղ է նրանով, որ մենք մոնո ազգ ենք, ու որքան էլ հայերս տարաձայնություններ ունենանք միմյանց հետ, դրանք երկիր քանդող տարաձայնություններ չեն: ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Մարտի 1-ի հարցերը

2008թ. մարտի 1-ի գլխավոր հանցագործությունը, բնականաբար, 10 հոգու սպանությունն է: Կիսում եմ հարազատների ցավը եւ կարծում եմ, որ այդ հանցագործությունը հնարավոր է բացահայտել: Բայց ենթադրենք (միայն ենթադրենք), որ հնարավոր չէ: Իսկ հնարավո՞ր է ստուգել` արդյոք մարտի 1-ի լուսադեմին մարդկանց վրա հարձակվելն արդարացվա՞ծ էր, չէ՞ որ պարզ էր, որ իրավիճակն աստիճանաբար գնում է լիցքաթափման, եւ Ազատության

Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը «Աէրոֆլոտ Օփեն»-ում չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում եզրափակիչ տուրից առաջ մրցանակային տեղերից մեկին հավակնում էին Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը: Սակայն վճռորոշ տուրում նրանք չկարողացան անհրաժեշտ մեկ միավոր վաստակել եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, հինգերորդ եւ ութերորդ հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանցիները Հաագայում հապշտապ որոշել են բողոքի ցույց անել Հայաստանի դեսպանատան դիմաց

Թուրք-իսլամական մշակութային ֆոնդը Ադրբեջանաթուրքական բարեկամության միության հետ, որի հետևում է կանգնած Նիդերլանդներում հայատյացության համար դատապարտված տխրահռչակ Իլհան Աշկինը, համատեղ.  Հաագայի հայկական դեսպանատան դիմաց կազմակերպել էին ցույց, պահանջով, որ արդարադատության առջև պատասխան տան Խոջալուի կոտորածի մեղավորները: Հենց այս նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ համագումարը: Պատկերացնու՞մ եք` ԱՐՏԱՀԵՐԹ, ու այդ միջոցառմանը մասնակցել

«Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է և վազում իր բախտի հետևից». Սերժ Սարգսյան

Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Սարյանի «Ծաղիկները» տուն վերադարձան. «Ա1+» (Տեսանյութ)

Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։ Ապակու վրա աշխատելու ռեժիսորի գաղափարը հիանալի հնարավորություն էր բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին: 85-ամյա Վարպետը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա: Տեքստի հեղինակը՝  Իլյա  Էրենբուգն

Ալբերտ Մկրտչյանի պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, կինոն գնահատող մարդկանց սրտերում

Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Եթե նա ինչ-որ մի բանի հետ համաձայն չէ, կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում». Կարապետ Աղաջանյան

«Ակնհայտ էթիկայի խախտում է թույլ տալիս փաստաբանների պալատի վերաբերյալ նման արտահայտություն անելով». Աղաջանյան

ԱՆ-ն անվճար դեղերի ցանկը կրճատում է

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ կարգն է այդպես, 2 տարին մեկ անվճար դեղերի ցանկը վերանայում են

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031