Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է խարդախությունների 25-ից ավելի դեպք․ գրավադրվել են կեղծ ոսկու ձուլակտորներ

Մարտ 01,2018 10:28

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ամիսներ տևած միջոցառումների արդյունքում, խարդախությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին։ Արդեն փետրվարի 20-ին խաբեության զոհ դարձած քաղաքացիներից մեկը հաղորդում տվեց բաժնում։

Տղամարդու անվամբ Վեդի քաղաքի բանկերից մեկում 224 գրամ ոսկու ձուլակտորներ էին գրավադրվել, որոնց դիմաց բանկը տվել էր 5029 դոլար։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ գրավադրված ձուլակտորները կեղծ էին։ Հաղորդումից հետո ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով փետրվարի 21-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին և բացահայտվեցին մի քանի հոգու հանցավոր գործողություններ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արարատի բաժին։ Նախնական տվյալներով՝ Արտակ և Արա Թաթոսյանները պղնձի և ցինկի համաձուլվածքներ են ոսկեջրել ու տվել Վրեժ Հակոբյանին, որը ձուլակտորները գրավադրել է իր ծանոթների, անգամ՝ ծանոթների ծանոթների անվամբ։

Բանկի ոսկերիչ Պավել Մանուկյանն էլ պղնձի և ցինկի ոսկեջրված համաձուլվածքները գնահատել է որպես ոսկի՝ իմանալով դրանց կեղծ լինելու մասին։ Բացահայտվել է 25-ից ավելի հանցադրվագ։ Ոսկեջրած ձուլակտորների դիմաց բանկից ստացած գումարի ընդհանուր չափը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը։ Նրանց գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կա՛մ այլ ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02։ Խաբեության զոհ դարձած քաղաքացիների՝ ոստիկանություն դիմելը բխում է և՛ իրենց, և՛ քննության շահերից։ Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031