Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները Հաագայում հապշտապ որոշել են բողոքի ցույց անել Հայաստանի դեսպանատան դիմաց

Փետրվար 28,2018 23:30

Թուրք-իսլամական մշակութային ֆոնդը Ադրբեջանաթուրքական բարեկամության միության հետ, որի հետևում է կանգնած Նիդերլանդներում հայատյացության համար դատապարտված տխրահռչակ Իլհան Աշկինը, համատեղ.  Հաագայի հայկական դեսպանատան դիմաց կազմակերպել էին ցույց, պահանջով, որ արդարադատության առջև պատասխան տան Խոջալուի կոտորածի մեղավորները:

Հենց այս նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ համագումարը: Պատկերացնու՞մ եք` ԱՐՏԱՀԵՐԹ, ու այդ միջոցառմանը մասնակցել են ոչ ավել, ոչ պակաս Ալիևի հանրային եւ քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը եւ այլ հյուրեր: Հասանովը ելույթ  է ունեցել  ծրագրային բնույթով `ընդգրկելով  իրենց սփյուռքի եւ  ԶԼՄ-ների զարգացման բոլոր ոլորտները:

Եվ ահա ճիշտ պահին, ինչպես Աշկինն է իր ֆեյսբուքյան էջում գրել, «հաջողվեց 1 ժամվա ընթացքում» հավաքել մարդկանց մի խմբի և դեսանտ իջեցնել Հայաստանի դեսպանատան մոտ:

Դատելով այս աղբյուրների հրապարակած լուսանկարներից, թուրքական, թուրքմենական և ադրբեջանական դրոշներով ու մի ցուցապաստառով հազիվ 15-20 հոգի տարիքով մարդիկ են հավաքվել, երևի հարկադիր բերմամբ: Նրանք մի քանի րոպե կանգնել են Հայաստանի դեսպանության հակառակ 2 փողոց այն կողմ՝ մայթին, միմյանց հետ զրուցել ու իրենց գործը ավարտված համարելով՝ թողել հեռացել են:

Ինչպես երևում է Իլհան Աշկինի Նիդերլանդների Ալմելոյի դատարանի կողմից դատապարտումը, զսպաշապիկի դեր է խաղացել ադրբեջանաթուրքական տանդեմի համար:

Հաագա 27 փետրվարի

«Նիդերլանդական Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728