Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. «Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին: Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից: Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել: «Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության

Գագիկ Հարությունյանն ամենաշատ ձայները ստացավ. Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվեց

Բարձրագույն դատական խորհրդի կազմում առաջին պաշտոնում Գագիկ Հարությունյանի թեկնածությունն էր ներկայացված: Այսօր ԱԺ 105 պատգամավորներից 98-ը քվեարկությանը մասնակցելով՝ նրան ընտրել են այդ պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ՝ 96 կողմ, 2 դեմ ձայներով: Նա ընտրվել է հնգամյա ժամկետով: Խորհրդի անդամի երկրորդ պաշտոնում Գեւորգ Դանիելյանի թեկնածությունն էր ներկայացվել: Քվեարկության արդյունքներով՝ մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ է քվեարկել

Ինչ կտա տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը. «Հայոց Աշխարհ»

Ինչպես «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրել է, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել եւ, ըստ այդմ՝ օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող յոթ հոդված ուժը կորցրած ճանաչել: Մասնավորապես նախատեսվում է ապաքրեականացնել «Կեղծ գինի կամ կեղծ օղի, ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը»,

Քննարկվել է Brussels Airlines ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող

«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ. ԴերՀովա. «Ժողովուրդ»

«Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր։ Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»։

«Ալիեւի վրա մատ թափ տալը մեր գործը չէ, մեր զինվորը այդ մատը՝ զենքը թափ է տալիս սահմանի վրա». Աշոտյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, որ գալիս են պատգամավորները ԱԺ ամբիոնից, սկսում են Ալիեւի վրա մատ թափ տալ ու հոխորտալ, դա իրեն հիշեցնում է «Քաջ Նազարին»՝ թախտի տակ մտած: Ըստ նրա, Ալիեւի դեմ պետք է այլ տեղերում հոխորտալ. «Հակահայ, հայատյաց քաղաքականությամբ իրենք զբաղվում են ամեն օր ու ամեն ժամ: Ցանկացած հարթակ, բայց ամենավերջինը մեր հարթակը մենք պիտի օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար:

81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն  

Կապույտ հազից մահացած երեխայի ընտանիքն ապրիլյան պատերազմից հետո Հայաստան է տեղափոխվել Արցախի Թալիշ գյուղից. «Հայկական ժամանակ»

Կապույտ հազ հիվանդության հետեւանքով երկու ամսական երեխայի մահվան լուրը պատճառ դարձավ, որ հանրության մի ստվար հատված առողջապահության նախարարությանը մեղադրի այս ընտանիքի դժբախտությունը շահարկելու մեջ։ Գերատեսչությունը, գուժելով փոքրիկի մահը, մասնավորապես հայտարարել էր. «Երեխան, ինչպես ե ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել։ Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ։

Նիկոլ Փաշինյան. «Ազատության հրապարակ գնալու կարիքը կա»

«Ինձ համար շատ կարեւոր է`ամեն ինչից առաջ ընտանիքի աջակցությունն ունենալ»

ԱԻՄ անդամը Արմեն Սարգսյանի մասին. «Գուցե Անգլիայի թագուհու հետ կերուխում է արել, բայց չի կարող լավ նախագահ լինել»

ԱԻՄ-ականների համոզմամբ, ՀՀ նախագահի թեկնածուն «Կրեմլյան կաթսայից» է

Դաշնակահարուհի Մարինա Վարդանյանն ավելի շատ «դրսում» է, քան Հայաստանում

Արվեստագետների, մասնավորապես՝ երաժիշտների մասին ասում են, թե նրանք տառապում են «հյուրախաղային» հիվանդությամբ: Ասվածի մեջ, ինչ խոսք, ճշմարտություն կա: Բայց կան այնպիսիները, որոնք իսկապես համերգներով հանդես են գալիս հիմնականում արտասահմանում: Մեր զրուցակիցը՝ շուրջ տասը տարի բեմական ստեղծագործական գործունեություն ծավալած դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինա Վարդանյանը, հենց նման երաժիշտներից է: Մասնագետներն առանձնացնում են դաշնակահարուհու մասնակցությունը հատկապես հեղինակավոր

Գալուստ Սահակյան. Ռոբերտ Քոչարյանը միտինգը չի կազմակերպել, ընդամենը խնդիրը լուծվել է այնպես, որպեսզի այլ քաղաքացիական պատերազմներ կամ այլ դրսեւորումներ չունենան. «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում թերեւս արտառոց դեպք տեղի ունեցավ։ Իշխող ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն օրակարգ ընդգրկելու հարցին, որ ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը։ Սա ուշագրավ է նաեւ այն առումով, որ ի սկգբանե այս նախաձեռնությունը գլխադասային՝ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր ստացել։ Եվ,

Կարելի է համոզված պնդել, որ առաջիկայում մեր սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները կշարունակեն լինել բավականին տպավորիչ. «Հայկական ժամանակ»

Այլ բառով ասած՝ պլպլան։ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ մի որոշ ժամանակ կարձանագրվեն նման ցուցանիշներ։ Բայց դրանից հետո ցուցանիշները կվերադառնան իրենց սովորական լճացման վիճակին։ Այն, ինչ արձանագրվում էր վերջին տարիներին։

Ո՞վ էր «բռնել» Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի ձեռքը

Ալիկ Սարգսյանը`Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասին

Արմենուհի Ղազարյանը դատարան է միջնորդել՝ արգելելու Արթուր Բաղդասարյանին որոշակի գործողություններ կատարել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանին Թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործով Հայցվոր՝ ՛՛Հայկանդուխտ՛՛ ԱԺ Կուսակցության  նախագահ  Արմենուհի Ղազարյանից Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայցի  ապահովում  կիրառելու  մասին Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործը  ըստ  իմ հայցի ընդդեմ  ՛՛Հայկական  Վերածնունդ՛՛ կուսակցության  նախագահ  Արթուր  Վահանի Բաղդասարյանի , 

Ալիևի օգնականը սպառնում է «կարճ ժամանակում» գրավել Արցախը

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը սպառնացել է «կարճ ժամանակում ազատել ադրբեջանական հողերը օկուպացումից»: Նման հայտարարություն նա արել է Ամստերդամում՝ Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ նիստում ելույթ ունենալիս: Ինչպես հաղորդում է Trend-ը, Հասանովը նշել է, որ ադրբեջանական բանակն իր հագեցվածությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած առաջադրանք, և «ապրիլյան պատերազմը դրա ապացույցն է»: «Եթե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Սերժ Սարգսյանի ուղերձներն աշխարհին ու ակնկալիքները գործընկերներից

Ոչ միայն Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում «թրենդային» թեմա է դարձել ոչ միայն ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա արդյունավետ համագործակցությունը, այլեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության անհրաժեշտության մասին համոզմունքը

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ` ծաղիկներ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կապ ունի «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր պետը՝ Կարեն Կարապետյանի հետ

Ինչպես տեղեկացրել էինք, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած աղմկալի դեպքերից հետո մի շարք պաշտոնյաների հետ միասին աշխատանքից ազատվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը: Հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Արտակ Հովհաննիսյանը: Մինչ այս պաշտոնին անցնելը Հովհաննիսյանը եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտակ

Մարինա Խաչատրյան. «Շատ դեղատներ շարունակելու են աշխատել առանց դեղատոմսի»

Օրինական ձեւով դեղատոմսերով աշխատող դեղատները ունենալու են դեղերի փոքր շրջանառություն եւ փակվելու են

Մանվել Գրիգորյանը պահանջում էր իր թղթերը

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին են ընտրում

Շարժական գազալցակայանների շահագործման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Շարժական գազալցակայանները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա են օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության: Սակայն իրականացված

«Հրանտ Բագրատյանն առաջարկում էր ձեզ գնդակահարել». ԱԺ-ում՝ Ստեփան Մնացականյանին

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միշտ ընտրություն կա՝ կամ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, կամ լինել կամակատար, յուրաքանչյուրն իր ընտրությունը պետք է ճիշտ կատարի. «Գնաճը՝ 2.6 տոկոս՝ ծիծաղելի է, անհարմար է, պարոն Մնացականյան: Օրենքի վրա միգուցե գրեիք՝ այս-այս փոփոխությունները՝ վիրտուալ Հայաստանի համար: Ձեր թվերը այլ Հայաստանի համար են, վիրտուալ Հայաստանի, որտեղ ապրում եք դուք»:

Առաքել Մովսիսյանը դիմել է ոստիկանների օգնությանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

2018թ Փետրվարի 27-ին ‘ հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 30 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների անմեղ զոհերին: Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի մշտական ​​հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել դեռեւս չլուծված Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը:

Հարեւանից 5 ոչխար գողացած կինը պայմանական ազատազրկվեց

Կայացել է արագացված դատաքննություն

«Պատմության շիտակ կողմը»՝ Ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Միացյալ Նահանգներին, ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»:

ԱՍԵԿՈՍԵ

Մեծ ցավ է, երբ ընդդիմադիր ուժերն ավելի վատն են, քան իշխանությունը: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728