Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. «Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար»

Փետրվար 28,2018 13:14

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին:

Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից: Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել:

«Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության համար հաշիվ պահանջել մեզանից: Հայոց ցեղասպանություն, 1915-ի դեպքեր: Մի անգամ էլ մեզ հարցադրում անելու փոխարեն ետ դարձեք ու ձեր ամոթալի պատմությանը նայեք: Գաղութացումը, կոտորածն ու ցեղասպանությունը ձեր պատմությանն է բնորոշ: Նախ ձեր կեղտոտ անցյալի, ստրկավաճառության պատասխանը տվեք: Նախ տարիներով գաղութացրած երկրների և իրականացրած կոտորածների պատասխանը տվեք, հետո նոր մեզ զրպարտեք»,- վրդովված ասել է Թուրքիայի վարչապետը:

Աղբյուր`  Haberler.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728