Օրվա լրահոսը
Կոնստանտին Կոսաչով. Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության
Չարենցը միայն դասական չէ, այլ մեր ժամանակների գրականության մեջ ապրող, նրա կողքին քայլող գրող. Էդուարդ Միլիտոնյան
Եղիշե Չարենցի 121-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Ամբոխները խելագարված» հուշարձանի մոտ: Մեծարման ու շնորհավորանքի խոսքեր՝ մեծերի շուրթերից, չարենցյան պոեզիա ու պոեզիայից ծնված երգեր՝ մատաղ սերնդի մատուցմամբ: «Շնորհավորելով Չարենցի ծնունդը, ինքներս մե՛զ ենք շնորհավորում: Տասնամյակներ առաջ առաջին «հանդիպումը» չարենցյան գրականության հետ այնպիսի հզոր ազդակ հաղորդեց ինձ, որ այդ խոսքի ուժն ու մոգականությունն անտեսելն այլևս անհնար էր»,-ասաց
«Եթե Արցախում ռազմական գործողությունները վերսկսվեն, Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ կօգտվի Նախիջևանի տարածքից». Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիտարկմամբ, Թուրքիան չի թաքցնում Անդրկովկասի նկատմամբ զավթողական ձգտումները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը դիտարկում է զինադաշտ:
Թուրքական ծրագիրը շարունակում է գրոհել հայաստանյան հեռախոսները. «Ա1+»
Չնայած զգուշացումներին՝ օգտատերերը շարունակում են ներբեռնել և օգտվել թուրքական արտադրության «Get contact» հեռախոսային ծրագրից։ Այսկերպ նրանք վտանգում ոչ միայն իրենց, այլ նաև՝ իրենց մոտ ամրագրված հեռախոսահամարների տերերի անձնական տվյալները: «Այդ ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր անձ, դա ներբեռնելով իր android և ios հեռախոսում՝ իր կոնտակտներն ավտոմատ ձևի վերցնում է «Get contact» -ի բազան:
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը
Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր,
«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների հոկտեմբեր ամսվա արտադրանքը հետ է կանչվում իրացման ցանցից
Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ: Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները
«Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան Կարեն Կարապետյանը». Խոսրով Հարությունյան
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս բանաձևն է՝ ճանաչել փրկելու համար:
«Հայաստանում կառավարման կարգը կփոխվի, ֆորմալ, բայց ես հույս ունեմ, որ դա որեւէ կերպ չի ազդի հանդիպումների ինտենսիվության եւ ձեւաչափի վրա». Կոնստանտին Կասաչով
ՌԴ-ում համոզվա՞ծ են, որ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու
ԿԳՆ. Մարտի 19-ից դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել, սակայն վերջինս ծառայություն չի մատուցել, իսկ գումարը դնելով կոշիկի մեջ` փորձել է հեռանալ
Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաև նախագահը»
Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության և վեհության դրսևորում է:
«Այդ միջադեպը չի եղել, որ կարող էր բերել այդ աստիճանի մի բանի». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն
«Մեզ մոտ ամեն օր միջադեպեր են, մի կարծեք, թե այստեղ դրախտային վիճակում ենք գտնվում». Էդուարդ Զարդարյան
ՀԱԷԿ-ի համար Արարատյան դաշտի ձկնաբուծարանները դարձել են սպառնալիք
42 միլիոն դոլարի ՀԷԿ կառուցելը բացասաբար կանդրադառնա հանրապետության շրջակա միջավայրի վրա
ՀՔԱՎ: Արդարադատության նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին
ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում: 2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության
ՀՅԴ-ական պատգամավորը խանդեց ՀՀԿ-ին եւ «Ելք»-ին
Գագիկ Մինասյանն էլ ասաց`այս փորձով իրենք կոտրում են կարծրատիպը, որ կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը ընդառաջ չեն գնում ընդդիմադիրների առաջարկներին եւ նախաձեռնություններին: «Մեր աշխատանքում կուսակցական եւ քաղաքական ենթատեքստ չկա, մենք աշխատում ենք ի նպաստ պետության եւ ժողովրդի»,- ասաց Գագիկ Մինասյանը:
«Մենք պետք է փոխենք խաղի կանոնները». Թեւան Պողոսյան
Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ-ն այնպես պետք է անի, որ Ադրբեջանը խառնվի իրար
«Ադրբեջանի գոյությունն ինքնին վտանգ է տարածաշրջանի համար»
«Ադրբեջանի գոյությունն ինքնին վտանգ է տարածաշրջանի համար, այդ պատճառով մենք շարունակ ուշադրություն ենք դարձնում մեր պաշտպանական խնդիրներին: Զինված ուժերը պատրաստ են ցանկացած ժամանակ չեզոքացնելու իրական վտանգը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ալիեւի՝ «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու» մասին հայտարարության մեջ որքանո՞վ է առկա ռազմական գործողությունների իրական վտանգ, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝
Հանրային խորհրդում քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր՝ ս.թ. մարտի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
«Այս հարցում Ալիեւի ասածը, իմ կարծիքով, ոչ մի նշանակություն չունի». Հրանտ Միքայելյան
Ադրբեջանից նախկինում էլ նման հայտարարություններ են հնչել, ուստի չի կարելի ասել, թե դրանց անպայման պետք է հետեւեն հակառակորդի կողմից ռազմական ոտնձգություններ
«Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար մեղադրվող երիտասարդն ընդունեց մեղադրանքը
Լեւոն Գասպարյանը դատավորից խնդրեց արագացված կարգով քննություն իրականացնել՝ ասելով, որ գիտակցում է դրա հետեւանքները
«Սահմանադրության մեջ գրված է երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է». Արթուր Սաքունց
Հրանուշ Խառատյանը բարեփոխված սահմանադրության մեջ չի գտնում այն կետը, որտեղ իմպերատիվ երևում է, որ ԱԺ-ն իշխանության բարձրագույն մարմինն է:
Ֆիլիպ Մորրիսի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը Հայաստանում է
Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆիլիպ Մորրիսի Ուկրաինայի, Մոլդովայի և Կովկասի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը։ Հայաստանում նորարարական IQOS պրոդուկտի վաճառքի մեկնարկից հետո սա առաջին այցն էր Հայաստան։ Առավոտի լրագրողին տրված հարցազրույցում Միխալիս Ալեքսանդրակիսը անդրադարձել է Հայաստանում IQOS-ի վաճառքին, Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնադրվելիք գիտահետազոտական կենտրոնին, ԱՄՆ Պարենային մթերքի և դեղորայքի վարչություն ուղղված դիմումին և
Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Ադրբեջանի կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների միջև, որտեղ քննարկվել է վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրերը: Այս մասին հայտնում է InterpressNews-ը: Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ջանքերը՝ հանուն Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացման: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին
Արա Բաբլոյան. ՍԴ նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ. «Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ
Արայիկ Հարությունյանը Բեյրութում մասնակցել է ԱՐԻ-ի տարեկան ժողովին. Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին: Պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին և նշել, որ անցած ինը տարիների ընթացքում ԱՐԻ-ի
ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երրորդը. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»։ Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. հոկտեմբերին։ Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և
Թուրք-քրդական բախում Բայազետում
Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։ Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 13-ին հանդես է եկել ողջույնի խոսքով: «Ողջունում եմ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների


















































