Օրվա լրահոսը
40 ներգաղթյալ երիտասարդներ վերապատրաստվելու հնարավորություն կունենան. Արամ Սիմոնյանը Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում վերահաստատված 40 երիտասարդներ հնարավորություն կստանան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների, որոնց նպատակն է սովորեցնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները։ Ծրագիրը նախատեսված է հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք
Դավիթ Շահնազարյան. «Վերջին 7 տարվա մեջ Ադրբեջանը ստացել է 20 անգամ ավելի շատ զենք, քան Հայաստանը». (Տեսանյութ)
Այսօր Կովկասյան ինստիտուտը «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ապրիլյան պատերազմը դաս եղավ, Ադրբեջանը 22 տարի պատրաստվել էր այդ պատերազմին, մեծ եւ լուրջ պլաններ ունեին, բայց ձախողեցին: ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը միջազգային փորձագետներին ասաց. «Ըստ Ստոկհոլմի
Պոլսոյ մէջ Հրանդ Տինքի անունով փողոց վերանուանուած է. կը սպասեն քաղաքային խորհուրդի հաստատումին. «Եռագույն»
Պոլսոյ Շիշլիի քաղաքային խորհուրդը որոշում կայացուցած է շրջանի 2 փողոցներ վերանուանել Հրանդ Տինքի եւ Ուղուր Մումջուի անուններով: Թրքական BirGun–ի փոխանցմամբ` Շիշլիի քաղաքային խորհրդի որոշման մէջ նշուած է, որ Սամանեօլու փողոցը կը վերանուանուի Հրանդ Տինքի անունով, իսկ Ըշըք փողոցը` Ուղուր Մումջուի (յայտնի լրագրող, որ սպաննուած է 1993–ին) անունով: Նյութի մանրամասները կարդացեք «Եռագույն»–ի կայքում
«Միգուցե մենք հայտարարենք, թե ինչ օգնություն կստանան, եթե նստեն մի սեղանի շուրջ». ԱՄՆ դեսպանի հարցը՝ ԼՂ խնդրի մասին
Թոմաս դե Վաալը Միլսին պատասխանեց. «Դուք, իհարկե, առաջարկում եք եւ գազարը, եւ փայտիկը: Երբ մենք խոսում ենք ճնշման մասին երկու մայրաքաղաքների վրա, չեմ կարծում, որ որեւէ մեկը տվյալ պահին խաղաղության ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, եթե ընդհանուր հանրությունը չի հոգում հակամարտության մասին, իսկ մենք ինչո՞ւ պետք է հոգանք: Միաժամանակ, եթե երկու կողմերից էլ ավելի մեծ հետաքրքրվածություն դրսեւորվի խաղաղության մեջ, ապա միջազգային հանրության արձագանքը շատ ավելի լավ կլիներ»:
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարեւորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու եւ աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է
Մարշալի ‹‹մատնվելը›› կնոջ մոտ և վերջին ցանկությունը
Արցախի գյուղերից մեկում ծնված պատանի հոտաղը, թողնելով հայրենի գյուղը, տարիներ անց պետք է դառնար ԽՍՀՄ ավիացիայի մարշալ` Հայրենական մեծ պատերազմում ղեկավարելով ավիացիայի խոշորամասշտաբ մարտեր, մասնակցեր Յալթայի կոնֆերանսին` որպես Ստալինի խորհրդական` վայելելով նաև նրա անձնական համակրանքը: Սակայն պապենական գյուղից հեռանալով` նա այլևս Արմենակ Խանփերյանցը չէր, այլ Սերգեյ Խուդյակովը` Սարատովի մարզի Վոլսկ քաղաքից: Այդ մասին չգիտեր ոչ
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը,Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Մամուլի հաղորդագրություն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի. Անահիտ Բախշյան
Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը: Ստորև նկարագրում եմ քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից
Նոյեմբերյան համայնքի ղեկավար. «Մեր սարերն ու անտառները մեզ համար շատ թանկ են»
«Պոլիմետալ Արմենիան» հանրային քննարկում չի անի
Միքայել Մանուկյանը՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 182-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը՝ Միքայել Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
«Դատապարտյալների հիվանդանոցից մենք տեղեկություն ենք ստացել, որ Իշխան Բարսեղյանը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել». դատախազ
Տուբերկուլյոզից բուժված անձի հագուստն այրել են և թույլ չեն տվել վերադառնալ ընտանիք
Ըստ վիճակագրության ՝ ՀՀ-ն բարենպաստ դիրքերում է
Նախագահին մշակույթի նախարարը զեկուցել է 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների և 2018թ. առաջնահերթ ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության
Հարկադիր կատարողի անփույթ վերաբերմունքի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության և պետության օրինական շահերին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Ա.
Դրամապանակի գողությունը բացահայտվեց
Մարտի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 13-ին, ժամը 15.30-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ, որի մեջ
Ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի՝ որս անելու նպատակով
Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն
«Այդ լուրերը տարածում են, որ Նիկոլին փչացնեն»
Լյուդմիլա Սարգսյանը՝ Փաշինյանի՝ թույլատրված ընդդիմություն լինելու եւ իշխանական կարմիր գիծը չանցնելու մասին «Այդ ընտրակաշառք վերցրած քաղաքացին գնալու է Ազատության հրապարա՞կ: Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրատեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն»,- խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրած ասուլիսում հետընտրական պայքարի մասին հարցին ի պատասխան՝ այսպես էր ասել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Օդանավերը ամեն թռիչքից ու վայրէջքից 30 հազար դրամ կխնայեն
Մոսկվայի ուղղությամբ օրական մինչեւ 15 չվերթ ենք ունենում
Ինչպես կլուծվի ԼՂ հարցը, եթե ՌԴ-ն դուրս գա տարածաշրջանից. Միջազգային փորձագետը՝ ՌԴ դերի մասին
Վաալն ասաց, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց եւ մենք ունենք երեք ոտանի աթոռ: Առաջին ոտքը համանախագահներն են, սակայն նրանց ուժը բավական չէ, որ չենթարկվեն Ադրբեջանի ճնշմանը, երկրորդը մոնիտորինգի պատվիրակությունն է, սակայն նույնիսկ նրանք մանդատի մեջ չեն նշում Ղարաբաղ բառը:
«Սասնա ծռերից» մի մասի գործով դատական քննությունը նորից է սկսվելու
Մենք պարբերաբար դատարանին միջնորդում էինք նրանց խափանման միջոց կալանքը փոխել, բայց դա տեղի չունեցավ
Քաղաքապետարանը համայնքային հողերը «ջրի» գնով տալիս է յուրայիններին
«Առավոտն» օրերս անդրադարձել էր, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի որոշ փողոցներում աջ ու ձախ տարածքները բաշխում, որտեղ անխնա կառուցապատումներ են ընթանում: Մենք անդրադարձել էինք Անդրանիկի փողոցին, որտեղ քաղաքապետի թույլտվությամբ մայթերն ու կանաչ տարածքները կառուցապատողները զավթել են ու մեկը մյուսի հետեւից շինություն են կառուցում եւ այն վարձով տալիս: Օրինակ՝ Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք
Ընտրվեց «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» միջազգային ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում ընտրվեց այն պատանի ֆուտբոլիստը, որը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Հայաստանը կներկայացնի «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան համակարգող Հրաչյա Ղամբարյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանն այս ծրագրին մասնակցում է արդեն վեցերորդ անգամ: «Քանի որ ծրագրին մասնակցում է ՀՖՖ-ն, ուստի պատանի ֆուտբոլիստի ընտրությունն անցկացվում է
Բացահայտվել է Երևանում 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, և որպես կասկածյալ է ներգրավվել բնակչուհու քրոջ փեսան, որը ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է
Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:
Տասներեք տարի մուծում է իրենից խլված հողի վարձը
Արտաշես Մանուկյանը դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ հայտնելով. «Ֆանարջյան փողոցի 80/1 բնակելի տունը 0,41115 հա հողամասով սեփականության իրավունքով պատկանում է ինձ, սակայն իմ հողատարածքում առկա է շինություն: Խնդրում եմ օրենքի սահմաններում լուծել այս հարցը, քանդել անօրինական շինությունը, ինձ հանձնել իմ տարածքը, որի դիմաց ես պարտաճանաչ ձեւով վճարում եմ հարկերը»: Քաղաքապետարանը մատը մատին չի խփել, իսկ միջհարեւանական
Միհրան Պողոսյանը հակադրվեց կառավարությանը
Նա առաջարկում է, որ հարկադիր աշխատողի վատ աշխատանքի բեռը պետության վրայից հանվի
Մանկավարժներն ու բուժաշխատողներն ի պաշտոնե քարոզչություն չեն կարող անել
«Ծառուկյան» դաշինքում եւ «դեմ» են, եւ «կողմ». քվեարկեցին` «ձեռնպահ»
«Կոնֆլիկտը հրահրողը ՌԴ-ն է, ՌԴ-ն թող հեռանա». ԼՂ հարցի միջազգային քննարկմանը այս կոչն արժանացավ ծափերի
Միջազգային փորձագետը խոսեց «Ոչ մի թիզ հող» թեզի մասին՝ ասելով, որ երկու կողմերը եղածը բաժանելի չեն համարում, հետեւաբար բանակցելու հիմք չկա: Նիլ Մաքֆարլեյնը Յակովլեւի նամակը հիշեց՝ ուղղված Գորբաչովին, որտեղ նա նշել էր, որ այդ կոնֆլիկտով չպետք է զբաղվենք, «մենք գիտենք մաթեմատիկայից, որ որոշ մաթեմատիկական խնդիրներ լուծում չունեն եւ սա դրանցից մեկն է»: Փորձագետն ասաց. «Անձամբ ես անբաժանելիության սկզբունքը պրոբլեմատիկ եմ համարում, ինչու են մարդիկ կարծում, որ ինչ-որ բան անբաժանելի է:
Էդմոն Մարուքյանը «Կարնեգի» հիմնադրամում ներկայացրել է ԵԼՔ դաշինքի տեսլականը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ
Մարտի 14-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Էդմոնը Մարուքյանը ներկայացրած թեմայի վերաբերյալ պատասխանել է նաև լսարանի բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի
Դատավորը 2017թ. նոյեմբերի 21-ին կայացրած վճիռը մինչ օրս կողմին չի տրամադրել
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ համապատասխան դիմում Բարձրագույն դատական խորհրդին: Իսկ թե ինչու, կարդացեք ստորեւ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը դեռեւս 2017թ. նոյեմբերի 21-ին, աշխատանքային վեճով, վճիռ է հրապարակել եւ ինչպես հաճախ է լինում հայկական իրականությունում, այն այդ օրը չի տրամադրել կողմերին, բնականաբար, խախտելով ՀՀ քաղաքացիական

















































