Օրվա լրահոսը

Եվրոպայում չեն ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնել

Տարոն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին

Մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել. ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք

Դատապարտյալի գործով հաղթեց դատախազի բանավոր հայտարարությունը

Դեպարտամենտի գրությունը եւ դատական ակտը չգնահատվեց ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ. Իսախանյանը վերաքննիչ քրեական դատարանում երեկ հայտարարեց, թե տասնմեկ տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի նկատմամբ կա քաղհայց: Սակայն չներկայացրեց՝ ինչ քաղհայցի մասին է խոսքը: 60-ամյա դատապարտյալի պաշտպանը` Մելանյա Սարգսյանն էլ հայտարարեց ու դատարան էր

Սուրիական բանակը Արեւելեան Ղութայի ալ Շիֆոնիէ շրջանին մէջ քիմիական թունաւոր նիւթեր արտադրող գործարան մը յայտնաբերեց

Երեքշաբթի, 13 Մարտ 2018-ին, սուրիական բանակի Արեւելեան Ղութայի ռազմական գործողութիւններու հրամանատարներէն մէկը ՍԱՆԱ-ի թղթակիցին յայտնած է, որ Արեւելեան Ղութայի ալ Շիֆոնիէ շրջանի ականազերծման ընթացքին, սուրիական բանակը յայտնաբերած է զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ հիմնուած քիմիական թունաւոր նիւթեր արտադրող գործարան մը, ուր կը գտնուէին սէուտական արաբիական սարքեր եւ արեւմտեան երկիրներու արտադրած ինքնապաշտպանութեան գործիքներ։ Այս մասին կը հաղորդէ

Նախարարն անթույլատրելի է համարում Հ1-ի տեսանյութը. «Ա1+»

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի ժամանակ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարված հարցազրույցը: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: «Ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով: Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ: Իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում

Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը: Միջոցառմանը մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, մտավորականներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Վիեննայի համալսարանների

Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանի պատանեկան հավաքականները կմարզեն արգենտինացի մարզիչները

Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանի պատանեկան հավաքականները կմարզեն արգենտինացի մարզիչները: Դեռ անցյալ տարեվերջին ՀՖՖ-ի եւ արգենտինացի մի խումբ մասնագետների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցության շուրջ եւ հիմա այն արդեն իրագործման ճանապարհին է: Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=K-2RO5RE7F0 ՀՖՖ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում այցելել է Հայկազյան համալսարան և Զմմառի վանք

Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել

«Կուզենայի մշակույթն էնքան քիչ խնդիրներ ունենար, որ գերատեսչության կարիքը չլիներ ու այն լիներ կրթության նախարարության մի վարչություն»

Հարցազրույց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ առընթեր ֆիզմաթ եւ Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան դպրոցների ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանի հետ: – Մշակույթը ըստ էության կրթության, գիտության եւ արվեստի ամբողջականությունն է: Դա այն դեպքում, երբ մենք հիմնականում «մշակույթ» եզրը վերագրում ենք միայն արվեստին: Ձեր վերաբերմունքը: – Համաձայն եմ Ձեր սահմանման հետ: Մշակույթը ժողովրդի

Կոսաչովը հայտարարեց, որ ՌԴ-ն Ադրբեջանին այլեւս այն մասշտաբներով զենք չի վաճառի, ինչ մինչեւ ապրիլյան պատերազմն էր

Լրագրողները Կոսաչովից հետաքրքրվեցին՝ Պուտինը Չինաստանում մեկնաբանելով ամերիկյան զենքի վաճառքը Ուկրաինային, հայտարարել էր, որ չի կարելի հակամարտող երկրին զենք վաճառել, սակայն հայտնի է, որ 2011-ից ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է մոտ 5 մլրդ-ի զենք, այս հակասությունը ինչպե՞ս է հնարավոր: Կոսաչովը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է զինված հակամարտությունների մասին, որոնք «թեժ» փուլում են գտնվում, ինչպես Ուկրաինայում էր. «Բարեբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ փուլում չէ»:

Վալերի Օսիպյանն ու Աշոտ Կարապետյանը պատանդառված լինելու օրերին մարտաբաճկոններ են կրել

Խմբի անդամներից մի քանիսը պարբերաբար դուրս են եկել գնդի տարածքից, շրջել Խորենացի փողոցով, քայլել դեպի Գլինկայի փողոցի հատված

«Արմենիկումի» տնօրենը նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը:

Սասուն Միքայելյանը «կողմ» քվեարկեց Միհրան Պողոսյանի նախագծին

Օտարերկրյա հանրակրթական դպրոցներում սովորող տղաները, դպրոցն ավարտելուց հետո զինապարտ կդառնան

Ոչ մեկի մասով նման հրահանգ չկա, այդ թվում եւ Ժիրայր Սեֆիլյանի, եւ երբեք չի էլ եղել. «Արմավիր» ՔԿՀ պետ. «Ժողովուրդ»

Ժիրայր Սէֆիլյանին այնպիսի տեղում եք պահում, որ որեւէ այլ կալանավոր չկա, ու նրա խցի մոտ անվտանգության շատ աշխատակիցներ կան, ինչը չկա այլ կալանավորների եւ դատապարտյալների դեպքում։

Նախորդ երկու տարիների նկատմամբ անհամեմատ դրական իրավիճակ է ստեղծվել բյուջետային մուտքերի կատարողականի առումով. «Հայոց աշխարհ»

Վերջին շրջանում վարկանիշային կազմակերպությունները դրական են գնահատում նաեւ բյուջեի ծախսերի նկատմամբ հսկողության ուժեղացումը։ Խոսքը դեֆիցիտի հաշվին ծախսերի ֆինանսավորման մասին է։

«Քանդակն ավելի բարդ կոմպոզիցիա է, հետեւաբար՝ դժվար հասկացվող, քան նկարը»

Հարցազրույց անվանի քանդակագործ Գասոյի հետ – Ե՞րբ, որտե՞ղ եք ծնվել եւ ովքե՞ր են Ձեր ծնողները: – Ծնվել եմ Կիրովականում, այժմյան Վանաձորում, բանվորի ընտանիքում, 1945թ.-ին: – Ե՞րբ եւ ո՞ր տարիքում եք զգացել Ձեր նախասիրություններն արվեստի՝ մասնավորապես քանդակագործության հանդեպ: – Դեռ դպրոցական տարիքից: Շնորհալի երեխաներ գտնելու համար Երեւանից հանձնաժողով էր ժամանել Կիրովական: Նրանք պատրաստվում էին մեզ մոտ

Ես կապ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ու Զառայի նախաձեռնությունների միջև. Լևոն Եղիազարյան. «Ժամանակ»

«Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Լևոն Եղիազարյանը՝ անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանիի» ներկայացրած նոր նախաձեռնությանը։ Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած խմբակցությունը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին ներկայացնել նախաձեռնություն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Այս նախաձեռնության հիմնավորումներ բաժնում, սակայն, շատ ուշագրավ քաղաքական ենթատեքստ կա։ Ներկայացված

ՀՀ յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է մոտ 230 մարդ.«Հայկական ժամանակ»

Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի քանակով Լոռու մարզը տարիներ շարունակ համարվում է առաջատար։ Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը դրված է անսասան հիմքերի վրա։ Բնակչության առողջության համար պատասխանատու գերատեսչությունը, սակայն, երկրի ընդերքի բզկտումը չի որակել մահաբեր ու առաջ չի քաշել տարածքի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության խնդիր։ «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում վերջին տարիներին նկատվում է չարորակ

Չեն գնա Մարտի 1-ի էջը վերաբացելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննելու ճանապարհով. «Ժողովուրդ»

Երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի։ «Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»։ Դատախազությունից այլ պատասխան, թերեւս, դժվար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում

Նրանք, ովքեր կանգնած էին Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմի ակունքներում, այսօր կա՛մ չկան, կա՛մ կյանքի լուսանցքում են. «Հայկական ժամանակ»

Արցախյան պայքարը սեփականաշնորհված է. հազարավոր զոհերի գնով ձեռք բերված պայմանական հաղթանակը, ճշգրիտ լինենք՝ հրադադարը, այսօր արդեն վերագրվում է Սերժ Սարգսյանին։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը պատերազմի հաղթանակի տերը Վազգեն Սարգսյանն էր։ Եվ ոչ ոք չէր համարձակվի վիճարկել այդ փաստը, թանկ կարժենար։ Երբ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվեց Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում պատգամավորներից մեկը իր ելույթում այնքան ոգեւորվեց, որ Վիգեն

Երբ Գարեգին Բ-ի եղբայրը ծափահարում է ռուսական զենքին. «Հրապարակ»

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց իր մարտիմեկյան ուղերձը Դաշնային խորհրդին, որի ընթացքում ներկայացվեցին նաեւ ռուսական զինանոցի նորույթ հանդիսացող սպառազինությունները, որոնց մեջ՝ նաեւ զանգվածային ոչնչացման զինատեսակներ, Ֆեյսբուքի հայկական սեգմենտում նույնպես քիչ չէին այն մարդիկ, որոնք ոչ պակաս, քան ռուսները կամ գուցե թե նրանցից առավել, հրճվեցին ռուսական զենքի հաջողություններով։ Թեեւ դժվար է ասել, թե այդ հզոր

Վերաիմաստավորման եւ վերաարժեւորման փուլ հայ-վրացական հարաբերություններում

Պաշտոնական Թբիլիսին վստահեցնում է, որ ՀՀ հնարավորությունները Վրաստանի կողմից կօգտագործվեն Հայ-վրացական տնտեսական հարաբերություններում առաջընթաց կա Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ բավական պատկառելի պատվիրակության կազմով: Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում էին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա

Դեղատների վահանակները կանաչ լույս են վառում վարորդների առաջ. «Հայոց Աշխարհ»

Օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին, ասելով, թե կանաչ լույսը հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին թյուրիմացության մեջ է գցում վարորդներին, շեղում ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Քաղաքապետը վարորդների դժգոհությունը հիմնավոր է համարել եւ իրավասուներին հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով

Քաղաքապետը «կոպեկներով» համայնքային հողեր է բաշխում

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է: Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ առանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն: Քաղաքապետը Անդրանիկի 79/6

Արցախի անկախության ճանաչման գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում. «Հրապարակ»

Բաքվում շատ տաքգլուխներ, սկսած նախագահ Ալիեւից ու վերջացրած նրա տիկնոջով, շատ անհանգիստ են այս օրերին եւ ակնդետ հետեւում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին, որի կիզակետը, անշուշտ, լինելու է այսօր նրա ընդունելությունը Կոնգրեսում: Ինչպիսին կլինեն այցի արդյունքները՝ առայժմ դժվար է ասել: Չի բացառվում ոչինչ, ընդհուպ Արցախի անկախության ճանաչումը կամ դրա նախադրյալների առկայության մասին

Կանխվել է նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ քրեակատարողական հիմնարկից

Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ: Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ: Հանրային քննարկման բանախոսներն էին՝

Երբ շարունակ ինքդ քե´զ ես պարտվում….

Մի քանի տարի առաջ էր… Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնինների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը հայրենասիրական

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031