Օրվա լրահոսը
Լոռեցի ստոմատոլոգները պատրաստ են համահայկական գործադուլի (Տեսանյութ, ֆոտոշարք)
Լոռու մարզի ստոմատոլոգները նույնպես դեմ են կառավարության այն որոշմանը, ըստ որի ստոմատոլոգիական ծառայություն մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգում (armed.am կայքում) եւ այնտեղ գրանցեն բոլոր այցելուների հիվանդության պատմությունը, հակառակ դեպքում ծառայություն մատուցել չեն կարողանա: Ստոմատոլոգների կարծիքով՝ համակարգի ներդրումն իր հետ բերում է հավելյալ ծախսեր, ինչի արդյունքում կբարձրանա իրենց կողմից մատուցվող ծառայության գինը.
Ֆլորենցիայում չեն մոռացել Դոստոեւսկուն
Շուրջ մեկ տարի՝ 1868-1869 թթ. Ֆեոդոր Դոստոեւսկին կնոջ հետ ապրել եւ ստեղծագործել է Ֆլորենցիայում, Պիտտի պալացոյի մոտ` Բոբոլի այգիների հարեւանությամբ: Ֆլորենցիայի կենտրոնում գտնվող շենքերից մեկին փակցված հուշատախտակը փաստում է, որ ռուս անվանի գրողը հենց Ֆլորենցիայում է ավարտին հասցրել իր «Ապուշը» վեպը: Ի դեպ, N 22 շենքում տեղակայված Giannini գրախանութից էլ նա սպիտակ է թղթեր գնել իր
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին
Փոխքաղաքապետը Մարինա Խաչատրյանին քաշքշելու մասին. «Նման իրավիճակում սեռի խնդիր չպիտի դրվի». (Տեսանյութ)
Դավիթ Օհանյանը չի զղջում «Երկիր Ծիրանիի» նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որն ավագանու հայտնի՝ այսպես ասած կոյուղաջրերի նիստին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնի ուժ կիրառեց, չի զղջում: Այսօր լրագրողները Օհանյանից հետաքրքրվեցին, թե՝ ի՞նչ գնահատական կտա փոխքաղաքապետն իր նման վարքագծին, վերջինս պատասխանեց. «Նորմալ»: Ապա հարցին՝ չի՞ զղջում, նա պատասխանեց՝ «Ոչ: Ես
Կալանավորվել է զինվորական կոմիսարի տեղակալը
Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի` 3000 ԱՄՆ դոլարը` իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում
Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան. Tert.am
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ – Պարո՛ն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ
«Մեղր գնելիս մարդիկ հույս են դնում վաճառողի բարեխղճության վրա». մեղվաբույծ-դերասան Սերգեյ Դանիելյան
«Հայաստանի մեղրի որակն անհամեմատ բարձր է տարածաշրջանում, եթե չօգտագործեն քիմիական հավելումներ»,- ասաց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը մարտի 19-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Մեր մեղվաբույծների մոտ դեռ չի զարգացել մեղուներին գրագետ բուժելու կուլտուրան: Ինչ դեղ գտնում, տալիս են մեղուներին՝ դրանով նաև վնասելով նրանց: Բայց լավ մեղվաբույծի մեղրի որակը շատ բարձր է
Արայիկ Հարությունյանը վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ մասնակցել է Հայ ավետարանչական ընկերակցության միջոցառմանը
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը: Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցի
Դանիայում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա
Մարտի 18-ին Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացվել է զինված հարձակում։ Անհայտ անձինք դեսպանատան շենքի վրա նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» և դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ հարձակումն իրականացնողները եղել են առնվազն 2
Սպանություն Սևանում. կասկածյալը ձերբակալվել է
Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարված քննչական գործողությունների
«Գյուղերը դատարկվում են». Սարգիս Սեդրակյան
«Տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն: Գյուղերում գյուղացիների համար ապրելու և աշխատելու պայմանների բացակայության պատճառով գյուղացիները թողնում են հողը և գնում արտագնա աշխատանքի: Գյուղերը դատարկվում են»: Մարտի 19-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը: Սեդրակյանը պատմեց, որ թվում էր՝ գյուղերի դատարկվելու խնդիրը կշտկի
Հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների օրակարգը տարեցտարի դառնում է ավելի ընդգրկուն. ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ
Մարտի 18-ին, ժամը 15.40-ին, Երևանի Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գրիգոր Մինասյան. «Ցնդաբանությունն է, որ Փոստանջյանը Եգորյանին մեղադրեց Հաց բերողի մահվան մեջ». (Տեսանյութ)
Երեւանի ավագանու նիստը թեժ էր
Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ հափշտակել են գումարներ
Մեղադրանք է առաջադրվել 5 անձի
«Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները
Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահին
Ռուսաստանի ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում. միջազգային դիտորդներ
Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում, քննադատող ձայների նկատմամբ շարունակվող ճնշման պայմաններում, այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գործընթացը կառավարել է արդյունավետ և բաց: Այս մասին ասվում է միջազգային դիտորդների տարածած հաղորդագրության մեջ: Ընտրություններին մասնակցությունը մեծացնելու ակտիվ արշավից հետո ընտրողների թիվը զգալի մեծացել է, մինչդեռ ճնշումները հիմնարար ազատությունների, ինչպես նաև
Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք
Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային փորձագետների կողմից բնութագրվել են որպես ձևական ընտրություններ։ ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի ղեկավարում է ՌԴ-ն 1999 թվականից (սկզբում նախագահի, 2008-2012թթ․ վարչապետի, իսկ 2012-ից ի վեր կրկին նախագահի պաշտոնում)։ Դիտարկենք Վլադիմիր Պուտինի վերջին երկու տասնամյակում ՌԴ արտաքին քաղաքականության
«Միայն մարտ-ապրիլ ամիսներին Հայաստան են այցելում 20.000 իրանցիներ». Տիգրան Դավուդյան
Իրանցիները նախընտրում եմ Նովրուզը տոնել Հայաստանում, քանի որ ՀՀ-ն նրանք համարում են ապահով, վստահելի և մատչելի գներով երկիր:
Լարված իրավիճակ Շիրակի համալսարանում․ դասադուլ հայտարարած ուսանողները դիմում են նախագահին (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանի պատմության բաժնի ուսանողները բողոքի ցույց էին անցկացնում Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում՝ պահանջելով չեղյալ համարել իրենց դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին աշխատանքից հեռացնելու ռեկտորի որոշումը։ Դասադուլ հայտարարած ուսանողները նույնիսկ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով «Բեկանե՛լ ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն. Լեհաստանի եւ ՀՀ-ի խորհրդարանականներ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ–ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական
«Ելքում» որոշել են՝ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչեւ դաշինքը վերջնական որոշում կկայացնի
Փաշինյանն ասաց. «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի եւ որոշումների հետ եւ կարող է իրագործել այդ որոշումը: Վաղը ԱԺ հերթական նիստ է սկսվում «Ելք խմբակցությունը բնականոն կշարունակի գործել իր խորհրդարանական հարթակում եւ մենք մեր քննարկումները կշարունակենք»:
Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին: Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ եւս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ եւ դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու
«Արագ ժամկետներում կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն ապահովել առանց վիզայի ռեժիմի ԵՄ տարածք». Ռոցկի
Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ «ե՛ւ պարոն Ռոցկին, ե՛ւ լեհական պատվիրակության այլ անդամներ քանիցս բարձրաձայնել են, որ Հայաստանը Լեհաստանը կարող է դիտարկել՝ որպես հայկական շահերի դեսպանը ԵՄ-ում»:
Փոստանջյան. «Այդ իրադարձությունների մեջ ներգրավված են եղել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը»
Երեւանի ավագանու նիստում փոխադարձ մեղադրանքներ հնչեցին
Նվիրաբերված դպրոցական շենքերը կօգտագործվեն կրթական նպատակներով
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի 17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ. Ռուսթավելու անվան հ. 23 հիմնական դպրոցի և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14 հասցեում գտնվող Երևանի նախկին հ. 81 միջնակարգ դպրոցի շենքերը, կաթսայատները, օժանդակ շինություններն ու դրանցով ծանրաբեռնված հողամասերը Երևան համայնքի
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն: Հայ մարզիկը, տանելով 4 անընդմեջ հաղթանակ, այդ թվում նաև օլիմպիական չեմպիոն իտալացի Ֆաբիո Բազիլեի նկատմամբ, և զիջելով միայն մոնղոլ ձյուդոյիստ Ցենդ-Օչիր Ցոգբաատարին, գրավել է 2-րդ տեղը: Ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» մրցաշարն անցկացվել է մարտի 17-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում: Մրցաշարին մասնակցել են 34 երկրների 251

















































