Օրվա լրահոսը
Շուրջ 800 հազար դրամ ստացող պատգամավորների աշխատավարձը, ըստ Ալեն Սիմոնյանի, ցածր է․ «Ազատություն»
«Պատգամավորներն, իհարկե, ցածր են ստանում և դա մեծագույն խնդիր է», – ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մեծագույն խնդիրը մեղմելու համար պատգամավորների հաշիվներին մոտ երեք միլիոն դրամ էր փոխանցվել օրեր առաջ: Հայաստանում միջին աշխատավարձը 300 հազար դրամ էլ չկա, թոշակով մեկ ամիս հնարավոր չէ գոյատևել, ո՞ւմ հետ է համեմատում խորհրդարանի ղեկավարը, որ պատգամավորի շուրջ
Քաղաքագետ. Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, պարզ է, թե ինչով են վերադարձնելու Ադրբեջանին այն պարտքը, որն այժմ ստանում են բենզինի, ցորենի եւ, որ ամենակարեւորն է` սահմաններին չկրակելու տեսքով. «Հրապարակ»
Ինչպիսի՞ն էր 2025 թվականը հայաստանյան քաղաքական կյանքում: Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի: Զրուցել ենք մի խումբ քաղաքագետների հետ, որոնք ամփոփել են տարին: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Խոսելով 2025 թվականի մասին` ես կառանձնացնեի երկու կարեւոր իրադարձություն` օգոստոսին նախաստորագրված համաձայնագիրը եւ իշխանությունների կողմից բացահայտ սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:
Սա ասում է մի վարչապետ, որը նախարար է նշանակել, օրինակ, «Երիցյանների» առաքիչին կամ պատմության ուսուցչին, դեսպան՝ անգլերենի կրկնուսույցին. «ՉԻ»
«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Մերսեդես-Բենց S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «ՉԻ»․ Սա ասում է մի վարչապետ, որի ղեկավարած ամենամեծ հիմնարկը մինչև կառավարության ղեկավար դառնալը եղել է
Ինչո՞ւ է ԵՄ-ն այս պահին նպաստում Փաշինյանի բռնապետությանը
Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հարցումը Հայաստանին տրամադրվելիք 12 միլիոն եվրոյի աջակցության մասին էր: Մեզ հետաքրքիր էր՝ «ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման եւ բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի
Մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում․ «ՉԻ»
Ուշադրություն դարձրեք մեկ այլ սահմանափակման վրա՝ օրենքով արգելվելու է նաև «օտարերկրյա հեռուստածրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»։ Այլ կերպ ասած, գործնականում կարող է արգելվել ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի՝ Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տարածումը, որովհետև ցանկացած դեպքում դա հնարավոր կլինի ներկայացնել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին։ Ի դեպ՝ մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում։
Թադևոս Ավետիսյան․ Երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու․ «Փաստ»
«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագրենք, որ օրվա իշխանությունը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության
Մտածել է՝ ճիշտ ժամանակն է, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ունեցվածքից մի բան էլ ինքը կճմտի․ «ՉԻ»
Դիլիջանի համայնքապետարանը որոշել է դատական կարգով միակողմանիորեն լուծել Ռուբեն Վարդանյանի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը (որոնց ժամկետներն, ի դեպ, ավարտվում են 2030-ին)՝ այն պատճառաբանությամբ, որ այդ ընկերությունները խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները։ «ՉԻ»․ Ըստ երևույթին Դիլիջանի արու համայնքապետը, որն առվույտի փոխարեն պատահաբար կանեփի տերևներ կերած այծի կայտառությամբ պարտադիր մասնակցում է «նիկոլական պատարագներին», մտածել է՝ ճիշտ ժամանակն
Հայաստանի շախմատիստները մեկնարկել են արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Դոհայում այսօր մեկնարկել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը։ Տղամարդկանց պայքարում, որին մասնակցում է 247 շախմատիստ, մրցումային առաջին օրը խաղացված հինգ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 4,0-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ եւ 10-րդ հորիզոնականները։ Կանանց առաջնությունում (141 մասնակից) մեր չորս
Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ
2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով. Արա Զոհրաբյան
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է 2025-ի ընթացքում կատարված աշխատանքները. ՀԳՄ տարեվերջյան վարչության նիստը
Էդվարդ Միլիտոնյանը նշեց Ավետիք Իսահակյանի 150- ամյակի տարատեսակ միջոցառումների, ժամանակակից գրողների ու գրականագետների ստեղծագործությունների «Ես ձեզ ասում եմ» հրատարակված ժողովածուի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրած «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի, ՀԳՄ – ի միջազգային համագործակցությունների, ինչպես նաև կայացած և նախատեսվող մրցանակաբաշխությունների մասին:
Վահե Գևորգյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեք Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։
ՔՊ վարչությունը հանդիպել է 2026թ. ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել». Աշոտյանը հերքում է ՀԱԿ փոխնախագահի հայտարարությունը
«Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը, ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրսեւորում զերծ կմնամ հակադարձումներից։ Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսեւորում». Արմեն Աշոտյան
«Այդ 300 միլիոնով կարելի էր 15 ընտանիքի բնակարանով ապահովել։ Եթե արդարություն լիներ՝ այսօրվա պատգամավորները ոչ թե կպարգևատրվեին, այլ աշխատավարձ չէին ստանա». Դավիթ Մանուկյան
«2026-ին մենք պետք է ունենանք այնպիս Ազգային ժողով, որը կմտածի իր երկրի ու ժողովրդի մասին, ունակ կլինի պատվով կատարել երկիրն առաջնորդելու իր առաքելությունը։ Եվ վերջապես՝ մեր ժողովուրդը չպետք է ամաչի ԱԺ նիստերը դիտելիս». Թալին համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյան
Հանդիպել են «Մայր Հայաստան» կուսակցության և ՀՅԴ ղեկավար կազմերի ներկայացուցիչները
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական:
«Հայ հասարակությունը ներկայացվում է, որպես նյութական փոքր շահի համար սկզբունքներից հրաժարվող մարդկանց խումբ». Վիտալի Մանգասարյան
«Այս համատեքստում «էժան ադրբեջանական բենզինի» թեման ավելի շատ քաղաքական գործիք է, քան տնտեսական առաջարկ։ Այն լուծում է ոչ թե Հայաստանի էներգետիկ կամ սոցիալական խնդիրները, այլ ծառայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կերպարի «մարդասիրական» ու «կառուցողական» փաթեթավորմանը։ Նպատակը պարզ է՝ ագրեսիվ քաղաքականություն վարող ռեժիմը ներկայացնել որպես «մի հիանալի անձնավորություն»:
Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը. Կինոյի տանը ցուցադրվեց ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը
Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է Հայաստանի կինոգործիչների միության «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
«Սա արևմտյան ադրբեջանցիների օրինական իրավունքների հարցն է». Բայրամովը` այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին
«Մենք ականատես ենք Ադրբեջանում բանտարկված հայկական ծագում ունեցող անձանց ազատ արձակման բազմաթիվ կոչերի։ Սակայն յուրաքանչյուր պետության իրավունքն է՝ ձերբակալել նրանց, ովքեր մարդկության դեմ հանցագործություններ են կատարել իր տարածքում։ Ադրբեջանը, գործելով մեծ մարդկայնությամբ, 2023 թվականին հակաահաբեկչական միջոցառումներից հետո ապահովեց տասը հազարից ավելի մարդկանց վերադարձը Հայաստան, որոնք ահաբեկչական խմբի անդամներ էին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներկայում դատապարտված 23 անձանց, որոնց քրեական դատավարությունը շարունակվում է, նրանք ծանր հանցագործություններ կատարած անձինք են»,- ասել է Բայրամովը։
Վահագն Խաչատուրյանի նոր նշանակումները
Մակար Կիրակոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Ձյան տեսքով ուժեղ տեղումներ են սպասվում Կովկասում և Կրասնոդարի երկրամասում
Առաջիկա օրերին Սև ծովի ափին սպասվում են առատ և երկարատև տեղումներ ձյան տեսքով։ ICON մոդելի կանխատեսման համաձայն՝ դեկտեմբերի 26-ից 31-ը Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում և Վրաստանում կտեղա 80-ից 200 մմ տեղումներ ձյան տեսքով։
ԵՄ-ն Հայաստանին 20 միլիոն եվրո է հատկացնելու․ Բաքուն դժգոհում է
Բայրամովը նշել է, որ եղել են հայտարարություններ, որ եթե նման օգնություն է տրամադրվում Հայաստանին, ապա նույնը պետք է հատկացվի Ադրբեջանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն` առաջնահերթություն է
Կինը հայկական օջախի և սահմանի ամրությունն է. հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում: «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում: Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց
«Վեհարանը վեհի՛» Փաշինյանի հակավեհափառական ստատուսները սոցցանցերում տարածող պաշտոնյան նոր պաշտոն է ստացել
Նրա ջանքերը գնահատվեցին. Անուշ Պողոսյան
Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել, բայց նիստերին չի ներկայացել
Ալեն Սիմոնյանը հայցադիմումով դատարանին խնդրել էր պարտավորեցնել Սենոր Հասրաթյանին հրապարակային ներողություն խնդրել 27.05.2025 թվականին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված գրառման մեջ տեղ գտած որոշ արտահայտությունների համար: Նրանից խնդրել էր բռնագանձել 500 000 դրամ՝ որպես վնասի փոխհատուցում: Պատասխանող Սենոր Հասրաթյանը միջնորդություն է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու համար։
Ստացվում է, որ բացի նոր Սահմանադրություն ընդունելուց, խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը. Էդմոն Մարուքյան
«Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան…»
Նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը եւ նրա եղբայրը՝ գործարար Վահագն Մկրտչյանը վաղը հրավիրվել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին վաղը հրավիրել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը եւ նրա հայրը հրավիրվել են դատախազություն
2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Էռնեստ Միխայելի Սողոմոնյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-15-23 ուսումնասիրությունը.
Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արմենուհի Կյուրեղյանի և Արմինե Խերանյանի հետ այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր: Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին: Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն


















































