Օրվա լրահոսը
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում: Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:
«Ուժեղ Հայաստան»-ն իր գործունեությունը ծավալում է օրենքի շրջանակում: Ընտրական գործընթացում միակ ապօրինի գործողությունը Սամվել Կարապետյանի ամիսներ տևող կալանքն է. Ղահրամանյան
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչն անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին»
Սևանա լճի մակարդակը մարտի 23-29-ը բարձրացել է 1 սմ-ով, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.138 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 29-ը ներառյալ՝ 15.506 մլն.մ³:
Ցավում եմ, որ չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այն, ինչ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց. Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման արարողությանը
«Մենք շատ ենք խոսում արժեքների և արժեքահեն հասարակության մասին, և աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է». Փաշինյան
Ադրբեջանի ՄԻՊ-ը պահանջում է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղաuպանnւթյnւն»
«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների շարքի հարցում և 1918-ի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», ասվում է Ալիևայի հայտարարության մեջ:
«Հայաստանը կարեւոր երկիր է Լիտվայի համար». Ռեմիգիյուս Մոտուզաս
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացով:
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Ի մասնավորի՝ – հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի
Ջանք չենք խնայելու Բելգիա-Հայաստան հարաբերություններում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում. բարեկամական խմբի ղեկավար
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
Միլիոնների «ա՞ճ», թե՞ մանիպուլյացիա. «Հետք»
«Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել»
Լրագրողը քննիչի կամ հետաքննիչի որակավորում չունի, որպեսզի իր հրապարակման համար ներկայացված փաստաթղթի օրինականությունը ստուգի
Մարտի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի վճիռը երեկ տեղադրվեց դատական տեղեկատվական համակարգում։ Դատարանից հայցվորը խնդրել էր պատասխանող Արտյոմ Ղուկասյանին պարտավորեցնել հերքել hայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. եւ 08.03.2025թ.
Գյուղացին իր մշակած բերքով ոչ թե պետք է պարզապես գոյատևի, այլ պետք է շահույթ ստանա․ Դավիթ Անանյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն Արմավիրի մարզի Արաքս գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ։
Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը: Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության,
«Պատիվ ունեմ»-ը պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցով լսումներ կանցկացնի․ հայտարարության նախագիծը հետաձգվեց երկու ամսով
Հայտարարության նախագիծը պետք է ներկայացներ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Վաղարշապատում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում անցկացվող ֆորումին մասնակցում էին ավելի քան 800 պատանիներ և երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավագ սերնդի փորձառու մասնագետներ, հաջողակ գործարարներ և մտավորականներ։ Ֆորումն անցկացվում է
Իշխանությունն ունի վարչական լծակներ, ընտրակաշառք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, էդ հետո են գործի դնելու․ Սաթիկ Սեյրանյան
Չեմ հավատում այս ընտրություններին… քաղաքական պրոցեսները նոր են սկսվելու․ Սաթիկ Սեյրանյան
Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Պետք է ստեղծենք այնպիսի բանակ, որ որեւէ երկիր մտքով չանցկացնի հարձակվել մեզ վրա․ Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը թիմակիցների հետ այցելել է Արմավիրի մարզի Արաքս գյուղ, հանդիպում ունեցել բնակիչների հետ։
«Փաշինյանը կրում է պատասխանատվություն արցախցիների էթնիկ զտումը կազմակերպելու համար եւ կարող է կանգնել Միջազգային քրեական դատարանի առաջ»
«Այն, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը չհրապարակվեց, դա եւս հաստատում է, որ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դիրքերը թույլ են։ Եթե Փաշինյանին արդարացնող որեւէ բան լիներ այդ զեկույցում, անպայման դա մատի փաթաթան կսարքեին եւ ամեն հարթակից կհեռարձակեին»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Որ դուք հերոս․․․ ասք ազգից ժողովուրդ անցման մասին
«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»: Այսօր՝ 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Հայաստանն արցախազուրկ է, արցախահայերը՝ հայրենազուրկ, եկեղեցին՝ պառակտված, նվիրապետական աթոռը՝ սասանված, Սյունիքը՝ թուրանական միջանցք, Տավուշն՝ իր տարածքները կորցրած և այլն, 2021-ի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ իշխանությունների և նրանց վերահսկող ուժերի նպատակներն ավելի քան ակնհայտ են․ պետք էր
Մենք կորցնում ենք պետությունը, կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից չխոսե՞նք։ Չասե՞նք, որ պետք է պայքարել և թույլ չտալ դա. Մարուքյան
Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է։
Իսկ դա բերելու է նրան, որ մենք բոլորս այստեղ պարզապես ապրելու հնարավորություն կունենանք, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակով։
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն ութական տղամարդ եւ կին ծանրորդներ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբերը գլխավոր մարզիչներ Հակոբ Փիլոսյանի եւ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հրապարակել են այն ծանրորդների անունները, որոնք ապրիլի 19-ից 26-ը Բաթումում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։ Տղամարդիկ․ 60 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Չոլակյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 79 կգ՝ Մարտին Պողոսյան, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ՝ Արա Աղանյան, 110 կգ՝
FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ
Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort &-ում Places, The Dvin հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների համակարգի, KWIKPAY վճարային համակարգի և Ns.Cards ընկերության աջակցությամբ։
Ընտրությունները գաղափարների պայքարից վերածվել են ֆինանսական ռեսուրսների պայքարի․ Արտակ Քյուրումյան
«Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ»
ԿԳՄՍ նախարարը Ջրային կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն
Ջրային կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հանդիպանը անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում մասնագետների պակասի խնդրին
Կամո Ունանյանը խեղդող հնարքով 55 վայրկյանում հաղթեց մրցակցին
«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ»
Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը
«Մենք առանձնահատուկ կարևորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը ևս գործելու է 24/7 ռեժիմով»
ՀՀ ՊՆ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի նախնական դատական նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին ապացույցների հետազոտման փուլի այսօրվա նիստում հայցվորի ներկայացուցիչը նոր ապացույցներ բերեց, որոնց ծանոթանալու, ներկայացված ապացույցի վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելու նպատակով պատասխանող կողմը դատարանին խնդրեց հետաձգել գործի քննությունը։ Դատարանը
Մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն. Վազգեն Մանուկյան
«Շատ կարևոր է, որ ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին»


















































