Օրվա լրահոսը

Փամբակի հանքի գործը դատարանում․ առաջին ատյանի որոշումը վերացվել է. ՀՔԱՎ

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի, «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ վերացնելով ՀՀ վարչական դատարանի 20․11․2025 թվականի որոշումը, որով մերժվել էր կազմակերպությունների հայցադիմումի ընդունումը։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առաջին

Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին

Հունվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար

Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է ռմբակոծություններով իշխանափոխություն իրականացնել Իրանում. Վազգեն Պետրոսյան

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել փոքր և թույլ պետությունների վրա։ Սակայն Իրանի կամ Եմենի նման պետությունների դեպքում այդ մեխանիզմները չեն աշխատում նույն արդյունավետությամբ։

Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով

Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2

Զարեհ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են․ Գասպար Կարապետյան

«Ապառաժ». Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը կտրուկ է արձագանքել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀՅԴ-ին հասցեագրված հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ պետությունը չի սահմանափակվում որևէ պաշտոնյայի կամ կառավարության կազմով։ «Պետությունը գաղափար է և կառույց։ Պետությունը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամավոր։ Պետությունը քանդվում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարվում,

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը՝ ընդդեմ «Պապ թագավորի»

Ֆեյսբուքյան հարթակի «թագավորը» ՝ իրավապահների թիրախում

ԱՄՆ և Ադրբեջանի պաշտոնյաները Բաքվում քննարկել են ТRIPP-ի իրագործումը

«Ազատություն». Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։ APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությանը։ «Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին՝ այդ

Հայաստանի քաղաքական իրականության ձևավորումը՝ ակտիվ ընտրողի շնորհիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի համոզմամբ՝ ընտրություններին բարձր մասնակցությունը լեգիտիմ ընտրությունների կարևոր նախապայման է։ «Երբ ընտրատեղամասերում քաղաքացիների հոսքը մեծ է, ընտրության արդյունքներն ավելի դժվար են դառնում որևէ քաղաքական ուժի կողմից կասկածի տակ դնել կամ շահարկման նյութ դարձնել»։ Թեև, նրա խոսքով, չմասնակցելը նույնպես իրավական տեսակետից դիտվում է որպես ընտրություն, այն հաճախ «դառնում է հարմար օգնական այնպիսի խմբերի համար, որոնք փորձում են կասկածներ առաջացնել ընտրական գործընթացների վերաբերյալ»։

Այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբեմն լսում եմ մեր երկրում որոշում կայացնողներին և զարմանում… Երևանը համառորեն շենքերի անտառի արդեն վերածել և շարունակում եք, երեք տարվա մեջ հսկայական կանաչ զանգվածից զրկեցիք մայրաքաղաքի փոքր կենտրոնը, միգուցե սա՞ է դրականորեն ազդում օդի որակի վրա։ Հարգելիներս, այսպես Երևանում

Գեւորգ սրբազանի ասածները նույնքան անարժեք ու անարժանահավատ են, որքան Փաշինյանի արտահայտություններն ու հայտարարությունները. Բաբայան

»Շատ ցավով պետք է ասեմ, բայց Գեւորգ սրբազանը լուրջ ստախոսությամբ է զբաղված: Մի ժամանակ էլ ասում էր՝ երկու փորձաքննություն կա այդ տեսանյութի մասով». Արսեն Բաբայան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Վեդիի բնակչի՝ վարչապետի ներկայությամբ պատարագի մասնակցության մասով դիմել է Դատախազություն

Կոմունալ սպասարկում և բարեկարգում ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել:

Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին այլևս որպես «հեռավոր սցենար» չի դիտարկվում. հունական մամուլ

Ermenihaber. Հունական մամուլն անդրադարձել է F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում որպես «հեռավոր սցենար»։ Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում

ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»

«Խափանման միջոց կալանքը դարձել է պատժիչ գործառույթ, վատ պրակտիկա է ձևավորվել, իմ աշխատանքի վրա նկատելիորեն դա զգում եմ»․ Արայիկ Պապիկյան

Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ եթե մեկ-մեկուկես տարի առաջ ինքը շաբաթվա մեջ մեկ-երկու օր էր ստիպված լինում քրեակատարողական հիմնարկ գնալ, անցյալ շաբաթ և կիրակի օրերին ևս այցելել է քրեակատարողական հիմնարկ, որովհետև կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալների թիվն ավելացել է։

«Ակնհայտ դարձավ՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսն անցանկալի լրատվամիջոց է ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի համար»

«Սյունյաց երկիր». Մի քանի բախտախնդիրների քմահաճույքին հանձնված ԿԳՄՍ նախարարությունը վերջին ամիսներին գրոհ է սկսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի դեմ, որը հրատարակվում էր նախարարության փոքրիկ աջակցությամբ։ Ըստ էության դրված է հստակ խնդիր՝ կասեցնել հինգ տարի շարունակ բեղմնավոր գործունեություն ծավալած ու մեծ ճանաչում ձեռք բերած հանդեսի հրատարակումը, ինչպես և թույլ չտալ Սյունյաց աշխարհի հոգևոր–մշակութային բազմադարյա հարուստ ժառանգության

«Դատական համակարգը մաքրվում է, մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր»․ Սրբուհի Գալյան

Նախարարը նաեւ նշեց, որ որոշում են կայացրել, որ յուրաքանչյուր դատավարության համար պետք է ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Այս որոշումը կայացվել է, որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար։

Զեկույցում փաստագրվել են Արցախի շրջափակման և բռնի տեղահանման գործընթացները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները

«Հրթիռակոծվել ա, սմերչ էլ ա խփել, ես եմ անձամբ տեսել։ Տեսա՝ ծուխ բարձրացավ, եկա,  տեսա՝ ժողովուրդը իրանց նկուղներում»: «Մինչև հիմա (նկատի ունի՝ արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո – խմբ.) էն փոքր երեխային ասում ես՝ գնո՞ւմ ես մանկապարտեզ, ասում ա՝ չէ, գնում եմ գյուղի մանկապարտեզ:  Ճնշված ես զգում, որ ծննդավայրում, քո հողի վրա չես»։ «Մինչ օրս երեխաները

ՄԻՊ-ը և Վահագն Համբարձումյանը քննարկել են գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հունվարի 13-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նաև գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Պաշտպանը ՄԻՊ հաստատության այս տարվա առաջնահերթությունների թվում ընդգծել է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր և արդյունավետ

«Ամեն ինչ նորմալ է, ամուր եղեք»․ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Մեկը կա՝ ցուցմունք է տվել, որ Դավիթի վրա զենք կար, մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն, կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կար մի քանի հարյուր մարդ, մի քանի հարյուր ոստիկան։ Եվ հինգ ոստիկան, ովքեր որ այնտեղ են եղել, ասում են, որ առհասարակ նման բան չի եղել, Դավիթը նման բան չի արել

Էլեկտրական շարժիչով 15 000 տրանսպորտային միջոցներ 2026 թ.-ին կազատվեն ներմուծման մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող

Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է կատարած հանցագործությունը և համաձայնել մեղադրանքի պայմաններին։

11 տարի անց էլ Ավետիսյանների հրեշավոր սպանությունը մնաց չբացահայտված․ ո՞վ էր պատվիրատուն ու իրական մարդասպանը

Անհնար է դա, միայնակ մտնել տուն, սպանել յոթ հոգու, որից հինգը չափահաս, մեծահասակ մարդիկ են, ու ոչ ոք հարևաններից այդ կրակոցները բացարձակ չլսեն։ Այն պարագայում, երբ ինքս հիշում եմ՝ Հաղթանակի պողոտայում կրակոցներ էին, ձայնը լսեցի, այդ պողոտան մեր տնից մոտավորապես կես կիլոմետր հեռու է, մեր բակում պարզ լսվում էր։ Ոնց կարող էր Ավետիսյանների հարևանների տներում չլսվեին կրակոցի ձայները, դա ցույց է տալիս, որ հատուկ կազմակերպված օպերացիա էր։

Վստահ եմ` կկարողանանք զարգացնել դատական իշխանություն, որը լիարժեքորեն կկատարի իր սահմանադրական առաքելությունը և կծառայի հանրային շահին. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը: «Ժողովրդավարական պետության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ինստիտուտների առկայությամբ, այլ դրանց իրական արդյունավետությամբ։ Այդ համակարգի առանցքում գտնվում է դատական իշխանությունը՝ որպես սահմանադրական կարգի պահպանման և իրավունքի գերակայության գլխավոր երաշխավոր։ Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն

«Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ին երկու անգամ հաղթել է՝ անկախ տարբեր ճնշումներից, դա իրենք նրան չեն ներում»

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանն էլ այն կարծիքին է, որ ՔՊ-ական իշխանությունը կալանքի տակ է պահում Դավիթ Համբարձումյանին՝ նրա ընդդիմադիր հայացքների պատճառով եւ հայտարարում է, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է։

Սևանա լճի մակարդակը հունվարի 5-11-ը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 5-11-ը Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.22 մ (11.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով և հավասար է 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակին։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած

Նախկինում կատարված արարքների քննության մասով ողջամիտ ժամկետի հետ կապված մարտահրավերը շարունակում է արդի լինել. Աննա Վարդապետյան

«Ուշացած արդարադատության» մարտահրավերը պահանջում է իրավապահ համակարգի և դատարանների մտածողության, աշխատանքի կազմակերպման նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն. Գլխավոր դատախազ

«Ես խախտում չեմ տեսնում Փաշինյանի գործողությունների մեջ, յոթ անգամ էլ հարցը տաք, յոթ անգամ էլ լինելու է նույն պատասխանը»․ ՔՊ-ականը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

«Եթե դուք գտնում եք, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, ոչ իրավաչափ արարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, դիմեք դատախազություն»։

ՔԻՀԿ-ը դիմել է միջազգային կառույցներին՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու որոշման առնչությամբ

ՔԻՀԿ-ը դիմել է ԵԱՀԿ մեդիայի ազատության ներկայացուցչին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, արտահայտման և կարծիքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, դեսպանատներին, ինչպես նաև արտահայտման ազատության ոլորտում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելով պոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման մասին։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728