Օրվա լրահոսը
Ստեփանավանում շինարարական աշխատանքների ընթացքում շենքի տանիքից 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել․ նա մաhացել է
Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ
«Իրանի դեպքերի ավարտը որոշիչ կարող է լինել հունիսի ընտրությունների առումով»․ Ստեփան Դանիելյան
Ըստ նրա՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դերակատարների փոփոխության գործընթաց է։
Սադրանք էր, և ո՞վ սադրեց այդ ամենը։ Հույս ունեմ խոսելու առիթ չեմ ունենա։ Փաշինյանի միջադեպով ձերբակալված տղաների փաստաբան
«Լուսինե Բադալյանը թող մի հատ հանդիպում կազմակերպի տղաների հետ ու իր բոբիկ վիճակից ամոթով հետ կվերադառնա». քաղաքացի
Թուրքիայի և Իսրայելի առևտուրը շարունակվում է
Հակառակ պաշտոնական մարմինների կողմից առևտրի դադարեցման վերաբերյալ հայտարարություններին՝ տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունների և Իրանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում թուրք-իսրայելական առևտրային գործունեությունը շարունակվել է։
Դերասանները հեռացել էին, հանդիսատեսը՝ ոչ․ մարկեսյան մոգական աշխարհն ու կերպարները Գյումրիում ընդունվեցին բուռն ծափահարություններով
Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ներկայացման ուղերձը գեղեցիկը չկորցնելն է։ «Գեղեցիկն, իհարկե, փոխաբերական իմաստով է, պիտի կարողանաս քո կողքին ապրող մարդու գեղեցկությունը գնահատել՝ թե՛ ֆիզիկական գեղեցկությունը, թե՛ արժեհամակարգը։ Մեր մեջ միշտ պիտի պահպանենք մաքրությունը, գեղեցկությունը։ Տվյալ դեպքում Էստեբանը հայտնվեց ու իր հետ բերեց սեր։ Փոքրիկ կղզյակը մի ամբողջ խորհրդանիշ է․ աշխարհը կանէանա, եթե վերանա սերը։ Սա սիրո ու գեղեցիկի մասին ներկայացում է»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել և հերքել սոցցանցերում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան հոգուտ Իրանի կմիջամտի պատերազմին կամ կմտնի Լիբանան։
«Իրավաբանորեն ՀՀ-ում որևէ անկլավ գոյություն չունի»․ Վարդան Պողոսյան
Վարդան Պողոսյանը, հղում կատարելով նաև ՀՀ օրենսդրությանը, նշեց․ «Ի վերջո, ունենք օրենք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, որտեղ, եթե անգամ լապտերով էլ ման գաք, որևէ անկլավ չեք հայտնաբերի»։
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք. ՊՆ
Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։
«ՀՀ-ն դեղին «զնաչոկ» չէ, մեր հայրենիքն է»․ Արման Աբովյան
Ըստ Արման Աբովյանի՝ ունենք իշխանությունը, որի նպատակը վերարտադրվելն է, և իրենց միևնույն է՝ այդ վերարտադրության ընթացքում երկիրը կմնա՞, թե՞ չի մնա։
ՆԱՏՕ-ն նոր կորպուս է ստեղծելու Թուրքիայում, քանի որ Անկարան ձգտում է տարածաշրջանային զսպման
Չնայած բազմազգ կորպուս ստեղծելու ծրագրերը նախորդում են վերջին լարվածությանը, Անկարան ձգտում է խորացնել իր պաշտպանությունը տարածաշրջանում։
Իշխանությանը հաջողվում է ջրել ընդդիմության օրակարգերը․ Սողոմոնյան
Եթե գործող իշխանությունը հաղթի հունիսի 7-ին, աննախադեպ մարդաորս է սկսելու․ Սողոմոնյան
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
«Տիգրանաշենը հանձնելու դեպքում Ադրբեջանը պահանջելու է ճանապարհ դեպի իր՝ նախիջևանյան էքսկլավ․ Միհրան Շահզադեյան
Միհրան Շահզադեյանը չբացառեց նաև այնտեղ ադրբեջանաթուրքական ռազմաբազայի ստեղծումը։
«Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ ԱԺ նախագահի կողմից». դեսպան Դըկոտինյին և Ալեն Սիմոնյանը ամփոփել են մրցույթի արդյունքները
Մրցույթի հաղթողները Փարիզում մեկշաբաթյա լեզվա-զբոսաշրջային դասընթացի հնարավորություն կստանան
ԿԸՀ-ն բավարարել է «Համայնքի երիտասարդներ» ՀԿ-ի՝ ընտրություններին դիտորդական առաքելության նպատակով դիտորդներ հավատարմագրելու դիմումը
Լուիզա Թոփչյանը նախապատվության քվեակարգով նշանակվել է թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:
ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը
Դուք Հայաստանում եք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում: Երկու ամիս անց Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Միեւնույն ժամանակ, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումների կիզակետում: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է
Պետք է կարողանանք ապահովել թե՛ ծառայությունների բարձր որակ, թե՛ բուժանձնակազմի աշխատանքի պատշաճ գնահատում. Դավիթ Առուշանյան
«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման համար»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Այս մասին Factor.am–ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր են բացահայտվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Հիշյալ
Վերջին հինգ տարիների ընթացքում Բելգիայի խորհրդարանը չորս բանաձեւ է ընդունել Հայաստանի առնչությամբ. Էլս Վան Հոֆ
ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբի անդամներ Շիրակ Թորոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Հռիփսիմե Հունանյանը մարտի 30-ին հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ գործել է Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը, բազմաթիվ հնարավորություններ են
«Մեզ 5-10 տարվա ընթացքում կարող են տանել դեպի «արևմտյան ադրբեջան»․ Միքայել Համբարձումյան
Ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի՝ այս գործընթացը կանխելու համար թիվ մեկ խնդիրը առաջիկա ընտրությունների արդյունքում ազգային մտածողություն ունեցող ուժերի՝ իշխանության գալն է։
Քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ
Վերականգնվել է Իդրամի բոլոր հարթակներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել Իդրամի հարթակներով․ Idram.am առցանց հարթակ, Idram&IDBank հավելված, Իդրամի-ի տերմինալներ։ Շնորհակալ ենք Viva-ի ծառայություններից օգտվելու համար։
Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Քյոսայան և ամերիկյան ջազի աստղեր
Արմինֆո. Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին
Իտալիայի թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի կտավները
Գողությունը տեղի է ունեցել Պարմա քաղաքի Ֆոնդազիոնե Մանանի Ռոկկա (Fondazione Magnani Rocca) թանգարանում։
Իր վտանգավոր համեմատություններով Փաշինյանն օժանդակում է Ալիևին՝ հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝ 📍Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։ 📍Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։ 📍Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ
Օտար iCloud հաշիվները մի մուտքագրեք ձեր հեռախոսներում. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները:
Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է. թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց. Քրիստինե Վարդանյան
«Դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել». Քրիստինե Վարդանյան
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում: Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:
«Ուժեղ Հայաստան»-ն իր գործունեությունը ծավալում է օրենքի շրջանակում: Ընտրական գործընթացում միակ ապօրինի գործողությունը Սամվել Կարապետյանի ամիսներ տևող կալանքն է. Ղահրամանյան
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչն անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին»


















































